Թող մի պիտակ էլ իրենց կպցնեն

19/07/2011

«Եթե ՀԱԿ-ը այսօր խումբ է կազմում, իշխանության հետ բանակցում է, ապա «արմատական» բառը պետք է հանվի ՀԱԿ-ից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` ավելացնելով, թե իշխանության հետ բանակցությունների արդյունքում Կոնգրեսը կունենա թիմային, քաղաքական շահեր: «ՀԱԿ-ն ընդդիմադիր ուժ է, որը փոխել է իր սկզբունքը, արմատականից դարձել է կառուցողական, երկխոսություն է ծավալում թիմային խնդիրների շուրջ… Փաստորեն, պետք է այսօրվա ուժերը տեղավորեն ՀԱԿ-ին իրենց շրջանակներում: Ես չեմ տեսնում, որ արմատական փոփոխություններ պետք է լինեն, դրա համար էլ ասում եմ` թող պիտակը փոխեն: Այն, որ մեղադրում էին Արթուր Բաղդասարյանին, «ախք» էին ասում, թող այսօր մի պիտակ էլ իրենց կպցնեն»,- ասել է Տ. Կարապետիչը` հավելելով, թե պետք է հաշվի առնել նաեւ այն, որ ՀԱԿ-ը չի ներկայացնում ամբողջ ընդդիմությունը: «Դա այդպես չի. մենք ունենք եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական ընդդիմություն, որն իրենց հետ չէ»,- ասել է նա` նկատելով, թե ՀԱԿ-ն այսօր խոսում է արտահերթ ընտրությունների մասին, որպեսզի որոշակիորեն լեգիտիմացնի իշխանության հետ բանակցությունները: