ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է, թե ՄԱԿ-ի կառույցներն անփոխարինելի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի կառավարությանը` աղքատության հաղթահարման, կոռուպցիայի դեմ պայքարի, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտներում: «Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի կառույցները մշտապես եղել են Կառավարության կողքին, եւ մեր պետական կառույցների ամրապնդման, տնտեսության զարգացման գործում շատ մեծ դերակատարություն են ունեցել»,- ասել է Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ ապագայում եւս այդ համագործակցությունը նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի: