– «Wikileaks» կայքը վերջերս աննախադեպ քանակի դիվանագիտական նյութեր հրապարակեց Հայաստանի քաղաքական գործիչների, պաշտոնյաների, օլիգարխների, պետական կառույցների եւ ընդհանրապես ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին: Եվ սպասվում է, որ կլինեն նոր հրապարակումներ: Այս շրջանում այդ հրապարակումները պատահակա՞ն էին: – Դա շատ ավելի լայն երեւույթ է, եւ չի կարելի սահմանափակել միայն Հայաստանով: Ըստ էության, այդտեղ երեւում է այն, ինչ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ զանգահարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, շնորհավորել նրան ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ ու բարեմաղթանքներ հղել: Այս մասին tert.am-ին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որը հիմնականում նվիրված է եղել սեպտեմբերի 9-ից Կոնգրեսի հանրահավաքային արշավի վերսկսմանը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, թե նիստում քաղխորհուրդն իր լիակատար հավանությունն է տվել երկխոսությունն առկախելու մասին պատվիրակության որոշմանը: «Քննարկվել են նաեւ այդ որոշման հետ կապված զարգացումները: Նշվեց, որ ամենաադեկվատ պատասխանն իշխանությունների գործողություններին սեպտեմբերի 9-ից հանրահավաքային …
կարդալ ավելինՄեր ժամանակի հերոսի փնտրտուքը, թվում էր, այնքան էլ հրատապ չէ: Որովհետեւ ժամանակի կորուստ է փնտրել մի բան, ինչ չկա: Սակայն, պարզվում է, սա մոլորված մեկի կարծիքն է. հերոսին շարունակում են փնտրել մինչ օրս: Մեր ժամանակի հերոսի թեմայով մտահոգությունը հանգիստ չի տալիս անգամ երկրի ղեկավարին: Տակավին վերջերս, 2011թ. օգոստոսի 28-ին, «Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացման եւ ֆինանսավորման …
կարդալ ավելինԱրցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք մասնավորապես վերաբերում են ԼՂՀ անկախությանը: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես` ԼՂՀ-ն բանակցային կողմ դառնալու, անկախության ճանաչման հեռանկարի մասին, Ռ. Քոչարյանն ասել է. «Ես չեմ ընդունում այն կարծիքը, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին: Այդպես չէ: …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` կուսակցական տարբեր գործառույթների իրականացման հետ կապված դժգոհություններ են առաջացել ՀՀԿ-ում: Մասնավորապես շատ են դժգոհությունները կապված նրա հետ, որ կուսակցական աշխատանքներն ուղեկցվում են առանձին պաշտոնյաների PR-ով. առաջին հերթին խոսքը վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է: Նա շատ է մասնակցում կուսակցական միջոցառումներին, հատկապես ՀՀԿ-ի նոր անդամներին անդամատոմսեր է բաժանում: Վերջերս նա անդամատոմսեր էր բաժանում Սյունիքում ու …
կարդալ ավելինՎերջին օրերին քաղաքական կուլիսներում կրկին քննարկվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Իսկ որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներ` նշվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները: Որոշ տեղեկությունների համաձայն` Հ. Աբրահամյանն իր շրջապատին վստահեցրել է, որ սեպտեմբերի վերջին նշանակվելու է վարչապետի պաշտոնում, եւ, որ դա արդեն համաձայնեցրել է …
կարդալ ավելին«Մենք ասել ենք, թե սեպտեմբերին պետք է լինի որոշում: Պատվիրակությունների հաջորդ հանդիպմանը իշխանությունն իր փաթեթն է ներկայացնելու: Դա մինչեւ հանրահավաքն է լինելու, մենք կգնահատենք իրավիճակը, եւ սեպտեմբերի 9-ին կլինի մեր համարժեք գնահատականը եւ որոշումը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի եւ իշխանության պատվիրակների առաջին …
կարդալ ավելինՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին նախագահ, 2008 թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը երեկ անդամագրվել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությանը, որի հետ, ինչպես ավելի վաղ բազմիցս հայտարարել է, համագործակցում էր ստեղծման օրվանից: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Ա. Արզումանյանը դիմում էր ներկայացրել ՀՀՇ-ից դուրս գալու վերաբերյալ` պարզաբանելով, որ այդպիսով ընդամենը պահպանում է …
կարդալ ավելին«Դաշնակցություն» կուսակցության ղեկավարներն այս օրերին հնարավորինս խուսափում են շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հեռախոսազանգերին ու հարցերին: Պատճառն անցած շաբաթ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի այն հայտարարությունն է, թե իրենք հրաժարվում են մասնակցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որին պետք է մասնակցի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքում կազմակերպվելու …
կարդալ ավելին«ՀԱԿ-ը մեզանից է վերցրել գրեթե 10-12 սկզբունքային հարց, որին հետամուտ չի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` ավելացնելով, որ Կոնգրեսն իր հռչակագրային կետերը վերցրել է Ժողովրդական կուսակցության այն պահանջներից, որոնք իրենք այս տարեսկզբին ներկայացրել էին Սերժ Սարգսյանին: «Մենք մեր միտինգի ժամանակ բարձրացրել ենք հարցերը, հետո տարել ենք նախագահական պալատին, որը ընդունել …
կարդալ ավելին– Ավելի քան մեկ ամիս է, ինչ ընթանում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: Ձեր կարծիքով` այն ունի՞ արդյունավետ ընթացք: – Արդյունքներ ամփոփելու իմաստով երկխոսության մասին խոսելը դեռ վաղ է: Մեծ հաշվով երկխոսությունն արդյունավետ կամ ոչ արդյունավետ պիտի գնահատվի ըստ այնմ, թե ինչքանով է Հայաստանում անցնցում իշխանափոխության հնարավորություն տալու: ՀԱԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ երկխոսությունը գնահատելու է …
կարդալ ավելին«ՀԱԿ – իշխանություն երկխոսության արդյունքում քաղաքական դաշտում ստատուս-քվոյի փոփոխություն է արձանագրվել, եւ առաջիկա ընտրությունների շեմին Կոնգրեսը այլեւս այլընտրանք չէ իշխանություններին,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Քաղաքական դաշտում ստեղծվել է հետեւյալ իրավիճակը. Հայ ազգային կոնգրեսը, որը 2008 թվականին այլընտրանք էր ընկալվում այս իշխանություններին, այսօր ուղղակի թե՛ կանխատեսումների մակարդակով, թե՛ …
կարդալ ավելին«Իհարկե` ոչ, դա իրավաբանական ոլորտում գտնվող հարց է: Ո՞նց կարող ենք մենք այդպիսի հարցեր քննարկել, երբ որ դա իրավաբանական ոլորտում` այդ ընթացակարգերով գոյություն ունեցող պրոցեսների հետ է կապված»,- երեկ հայտարարել է ՀՀԿ-ական, ՀԱԿ-ի հետ երկխոսող իշխանական պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը` անդրադառնալով հարցին` արդյոք երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ՀԱԿ-ի պատվիրակության հետ քննարկե՞լ են ընդդիմադիր երիտասարդներին …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ ադրեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» կանանց խորհուրդը նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներին: Այդ նամակին պատասխանել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան, որում, մասնավորապես, ասված է. «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնային է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար: Ինձ համար, …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) երեկ զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ վատ վերաբերմունքի «զրոյական հանդուրժողականության» վճռական ուղերձ պետք է հասցվի Հայաստանի բոլոր ոստիկաններին: ԽԿԿ փորձագետները շեշտել են, որ պետք է ձեռնարկ մշակվի հանցագործությունների քննության ժամանակակից մեթոդների մասին, եւ ուժեղացվեն դաժան …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ԱԺ 6 մշտական հանձնաժողովների նախագահներին` առաջարկելով հաջորդ շաբաթ խորհրդարանական լսումներ հրավիրել Երեւանում կրպակների ապամոնտաժման խնդրի վերաբերյալ: «Ժառանգությունն» իր պահանջը հիմնավորել է նրանով, որ մինչ օրս անհայտ է Երեւանի քաղաքային իշխանությունների հիմնավորումը, թե ի՞նչ պատճառներով ու համատարած կերպով չեն երկարացվել կամ երկարացվում Երեւանի գրեթե …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու ԱՊՀ 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովին, թեեւ ավելի վաղ հայտարարվել էր Ալիեւի մասնակցության մասին: Փորձագիտական շրջանակները դա գնահատում են որպես դեմարշ պաշտոնական Բաքվի կողմից. Բաքուն այսպիսով իր դժգոհությունն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից եւ Ռուսաստանի միջնորդական ջանքերից: Օրինակ, ըստ ռուսական «Նեզավիսիմայա գազետայի»` գագաթաժողովից հրաժարվելու պատճառը Սոչիում օգոստոսի 9-ին Դմիտրի …
կարդալ ավելին«Ես հակառուսական հեղափոխության կողմնակից եմ եւ 2013 թվականին ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հայաստանում այդ գունավոր հեղափոխությունը տեղի ունենա, ու ձերբազատվենք նման քաղաքական ուժերից ու աշխարհայացքից»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ասել է Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: «Հիմա խոսում են լեգիտիմ իշխանության վերականգնման մասին: Ես չեմ ուզում Հայաստանում …
կարդալ ավելին«Մինչեւ ԵԽ ԽՎ սեպտեմբերյան նիստը դեռ բավական ժամանակ ունենք, եւ ինձ թվում է, որ նիստում քննարկվող հարցերը մեծապես կախված են լինելու նաեւ այս զարգացումներից»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽ ԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը` անդրադառնալով ընդդիմության 7 ակտիվիստների կալանավորման ու նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու հանգամանքին: Ըստ նրա` եթե մինչ այդ կալանավայրերում մնացած …
կարդալ ավելին