«Ուղերձ» բոլոր ոստիկաններին

18/08/2011

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) երեկ զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ վատ վերաբերմունքի «զրոյական հանդուրժողականության» վճռական ուղերձ պետք է հասցվի Հայաստանի բոլոր ոստիկաններին: ԽԿԿ փորձագետները շեշտել են, որ պետք է ձեռնարկ մշակվի հանցագործությունների քննության ժամանակակից մեթոդների մասին, եւ ուժեղացվեն դաժան վերաբերմունքի դեմ երաշխիքները: Զեկույցում փորձագետները նաեւ առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել ՀՀ քննչական ծառայության համակարգի անկախության խնդրին: Ըստ զեկույցի, ԽԿԿ փորձագետները ՀՀ ոստիկանության վատ վերաբերմունքի մասին բազմաթիվ դժգոհություններ են լսել 2010 թ. մայիսին իրենց հայաստանյան այցի ընթացքում: