Արդեն տեղեկացրել է

18/08/2011

«Մինչեւ ԵԽ ԽՎ սեպտեմբերյան նիստը դեռ բավական ժամանակ ունենք, եւ ինձ թվում է, որ նիստում քննարկվող հարցերը մեծապես կախված են լինելու նաեւ այս զարգացումներից»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽ ԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը` անդրադառնալով ընդդիմության 7 ակտիվիստների կալանավորման ու նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու հանգամանքին: Ըստ նրա` եթե մինչ այդ կալանավայրերում մնացած 3 երիտասարդներն ազատ չարձակվեն, ու նրանց նկատմամբ հարուցված գործերը չկարճվեն, ապա չի բացառվում, որ ԵԽ ԽՎ-ն անդրադառնա նաեւ այդ հարցին: «Ամեն դեպքում ես արդեն այդ մասին տեղեկացրել եմ ՀՀ հարցով համազեկուցողների ներկայացուցչին»,- նշել է նա: