Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որը հիմնականում նվիրված է եղել սեպտեմբերի 9-ից Կոնգրեսի հանրահավաքային արշավի վերսկսմանը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, թե նիստում քաղխորհուրդն իր լիակատար հավանությունն է տվել երկխոսությունն առկախելու մասին պատվիրակության որոշմանը: «Քննարկվել են նաեւ այդ որոշման հետ կապված զարգացումները: Նշվեց, որ ամենաադեկվատ պատասխանն իշխանությունների գործողություններին սեպտեմբերի 9-ից հանրահավաքային հզոր արշավի վերսկսումն է»,- ասել է նա: