«Հայ ազգային կոնգրեսն իրեն արդեն ծուղակն է գցել: Սա արդեն ակնհայտ է, եւ ուրիշ երեւույթներից էլ էր երեւում, որ այս ծուղակն արդեն պատրաստ է: Մյուս կողմից, իհարկե, իշխանությունն էլ ծուղակի մեջ է»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության շրջանակներում կայացած հինգերորդ հանդիպումը: Մինչ հանդիպումը ՀԱԿ-ը հայտարարել էր, թե …
կարդալ ավելինՀայ ազգային կոնգրեսի անդամ յոթ երիտասարդների կալանավորումը, հետո նրանց նկատմամբ մեղադրանքի առաջադրումը ոմանք դիտարկում են որպես հետքայլ քաղաքական գործընթացների ներկայիս զարգացումների համատեքստում: Եվ բացառված չէ, որ հետագա զարգացումները կրկին պայմանավորված կլինեն դատական պրոցեսներով: Ընդ որում, սա այն հարցերից է, որը միայն ներքաղաքական դրսեւորումներով չի սահմանափակվում: Չի բացառվում, որ միջազգային կառույցները նույնպես արձագանքեն այս միջադեպին: Հատկապես, …
կարդալ ավելինԱյսօր լրանում է ՀԱԿ-իշխանություն երկխոսության մեկնարկի մեկ ամիսը: Հուլիսի 18-ին առաջին անգամ ընդդիմության եւ իշխանության պատվիրակությունները ձեռք սեղմեցին եւ նստեցին երկխոսության սեղանի շուրջ: Այն ժամանակ քննարկման օրակարգում ընդգրկվեց 2 հարց` արտահերթ ընտրությունների հարցը` ՀԱԿ-ի կողմից, եւ «քաղաքակիրթ քաղաքական մրցակցության փոխադարձ ընդունելի կանոնների մշակումը»` իշխանությունների կողմից: Իշխանությունները համաձայնեցին քննարկել արտահերթ ընտրությունների թեման: Եվ ՀԱԿ համակարգող Լեւոն …
կարդալ ավելինՄամուլում բազմիցս գրվել է, որ ամիսներ առաջ «Օրինաց Երկիր» կուսակցությանը (ՕԵԿ) անդամագրված Տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո) տարբեր միջավայրերում հայտարարել է ՕԵԿ համամասնական ցուցակով իր պատգամավոր դառնալու մասին: Իսկ նրա որդին` Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հանրապետական կուսակցության Էրեբունիի տարածքային կառույցի փոխնախագահ Արման Մադաթյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարել էր լրատվամիջոցներից մեկին …
կարդալ ավելին– Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքը, եւ, ըստ Ձեզ, ի՞նչ խնդիրներ են լուծում ՀԱԿ-ն ու իշխանությունը այդ ճանապարհով: – Անկեղծ ասած` ինձ այդ հարցերը չեն հետաքրքրել, որ դրանց մասին մտածեմ ու ինչ-որ կարծիք ունենամ: Այսինքն` ինչ-որ բան պետք է ակնկալեի այդ երկխոսությունից, որպեսզի հետաքրքրվեի` տեսնելու համար, թե ինչ եղավ, բայց նման սպասելիքներ չունեմ, ուստի …
կարդալ ավելինՀԱԿ երիտասարդների` օգոստոսի 9-ի հայտնի բախումը ոստիկանների հետ, մասնավոր զրույցներում քննադատում են բոլորը, հատկապես ՀԱԿ համակիրները: Այո, ոստիկանները երիտասարդ ընդդիմադիրներին անխնա հարվածել են, պատճառել մարմնական վնասվածք, ինչը պիտի քննության առարկա դառնա այնպես, ինչպես պետք է պարզվի` մինչեւ ծեծվելը Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներն իրավական ի՞նչ հիմքով են մոտեցել իրենց աշխատանքը կատարող ոստիկաններին: Անգամ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի անչափահաս …
կարդալ ավելին«Կառավարությունը տնտեսական զարգացման համար ոչինչ չի արել եւ մտածված հակառակն է անում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ եթե 2010թ. սկզբին սուպերմարկետներին էր պատկանում մանրածախ առեւտրի 32%-ը, ապա այսօր այդ ցուցանիշը ավելի քան 70% է: «Գլոբալ քայլերը, որ նայում ենք, հակակոռուպցիոն տրամաբանության ճիշտ հակառակն են: …
կարդալ ավելինՀՌԱԿ-ում տեղի ունեցած վերջին զարգացումները երկար քննարկումների առիթ կդառնան, քանի որ որոշ կարեւոր մանրամասներ դեռեւս պարզաբանման կարիք ունեն: Ասենք` այն, թե ինչպե՞ս ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանին հաջողվեց գաղտնի համագումարի միջոցով ՀՌԱԿ ատենապետ հռչակվել: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից իր հրաժարականի ժամանակ Հ. Առաքելյանը հայտարարեց, թե չի կարողանում համատեղել ՀՌԱԿ ատենապետի ու աշխարհասփյուռ …
կարդալ ավելինՆախագահ Օբաման այս օրերին բազմաթիվ խնդիրներ ունի: Անցյալ տարվա վերջին, երբ սենատորներն ընդդիմացան նրա կողմից դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մի քանիսին` ներառյալ Թուրքիայում դեսպանի թեկնածուին, նախագահը դիմեց շատ հազվադեպ օգտագործվող մարտավարության` նշանակել դեսպաններին առանց Սենատի համաձայնության, քանի դեռ Կոնգրեսը արձակուրդում է: Ի դժբախտություն նախագահ Օբամայի, հարցի լուծման նրա այս ոչ ավանդական մոտեցումը կարող է շատ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության շրջանակներում առաջիկայում պատրաստվում է հիմնադրել նաեւ ինտերնետային հեռուստատեսություն: Ավելին` հեռուստատեսության հիմնադրման նախնական աշխատանքներն արդեն սկսվել են, ձեւավորվել է բավականին մեծ խմբագրական կազմ, եւ այն իր գործունեության մասին կազդարարի սեպտեմբերին: Երեկ, ի պատասխան մեր թղթակցի հարցի, «Սիվիլիթաս» հիմնադրամից, ըստ էության, չեն հերքել այս տեղեկությունը` …
կարդալ ավելինՎարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Օշականում հանդիպել է արտագաղթի սպառնալիքի մասին ահազանգող մտավորականների հետ: Հիշեցնենք, որ նրանք ամսվա սկզբին վարչապետին եւ ԱԺ նախագահին հասցեագրված նամակում ասել էին, թե «արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական եւ ազգային աղետի»: Հայաստանի գրողների միության անդամների եւ մտավորականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել է, որ կառավարությանը եւս մտահոգում է Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագրով …
կարդալ ավելին«Եվրամիությունը ցանկանում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում եւ պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել` կարգավորմանը նպաստելու եւ տարածաշրջանը վերականգնելու համար»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Եվրամիության` ընդարձակման եւ Արեւելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Այժմ մենք ավելի ու ավելի շատ գումարներ ենք ներդնում կողմերի միջեւ վստահությունը ամրապնդող միջոցառումներում` լինի դա Մերձդնեստրում թե …
կարդալ ավելինՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը` երեկ անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը` որպես «ներկայացում», «շոու», «գործարք» որակումներին, ասել է. «Միշտ ուժեղին են հարվածում: Եթե գործոն չլինեինք, այսքան հետեւողական մեզ չէին քարկոծի: Հայաստանում կա երկու բեւեռ, եթե մյուս քաղաքական ուժերը ժամանակին չգիտակցեցին, որ նման կրիմինալ համակարգի դեմ պայքարում մենք միասնական պիտի լինենք, եւ այսօր լուսանցքից դուրս են մնացել` …
կարդալ ավելինՀԱԿ-ի եւ իշխանությունների` երկխոսության նպատակով ստեղծված պատվիրակությունների երկրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին` Կառավարության ընդունելությունների տանը: Այդ համաձայնությունը երեկ ձեռք է բերվել ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի միջեւ հենց Կառավարության ընդունելությունների տանը կայացած հանդիպման ժամանակ: Մի խոսքով, երկխոսությունն ընթանում է ավելի սահուն ու «փոխըմբռնման» մթնոլորտում, քան կարելի էր պատկերացնել: …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին: Այս տեղեկությունը երեկ հաստատել են նախագահի մամլո գրասենյակից: Պատասխանի մանրամասները չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Մեդվեդեւի ուղերձը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին էր փոխանցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հուլիսի 8-ին կարճատեւ այցեր կատարելով Երեւան եւ Բաքու: Ռուսաստանի նախագահի առաջարկներին Ադրբեջանի …
կարդալ ավելին«Թուրքիան նախատեսում է հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վստահության ամրապնդման միջոցների նոր փաթեթ ներկայացնել: Կառավարությանը մոտ կանգնած երեւանյան աղբյուրներն այդ միջոցները որակել են` իբրեւ «եկեղեցու վերականգնման շրջանակներից ելնող ոչ մեծ խորհրդանշական քայլեր»,- երեկ նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Hurriyet Daily News and Economic Review» պարբերականը, որին հայտնի է դարձել, որ թուրքական կողմը որոշում է …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն անարդյունք են, սակայն մենք չենք հրաժարվում դրանցից, որպեսզի մեզ չմեղադրեն բանակցային գործընթացի տապալման մեջ,- թուրքական «Hurriyet» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը` ավելացնելով,- Անհրաժեշտ է բանակցություններ վարել նրա (Հայաստանի) հետ, ով ստեղծել է այդ խնդիրը: Ադրբեջանական կողմը բազմիցս նշել է, որ եթե բանակցային գործընթացը շարունակվի ընթանալ նույն կերպ, …
կարդալ ավելինԵրեկ հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին` Կառավարության ընդունելությունների տանը: Երեկ Կոնգրեսի եւ կոալիցիայի պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանն արդեն հանդիպել են այդ վայրում եւ հաջորդ հանդիպման հետ կապված հարցերն են ճշտել: Հիշեցնենք, որ նախորդ` հուլիսի 18-ի հանդիպումը տեղի ունեցավ Հանրային խորհրդի նիստերի սրահում: …
կարդալ ավելինԵվրամիությունը ցանկանում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում եւ պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել` կարգավորմանը նպաստելու եւ տարածաշրջանը վերականգնելու համար: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Եվրամիության` ընդարձակման եւ Արեւելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Այժմ մենք ավելի ու ավելի շատ գումարներ ենք ներդնում կողմերի միջեւ վստահությունը ամրապնդող միջոցառումներում` …
կարդալ ավելին«Այսօր քաղաքական դաշտի օրակարգում թիվ մեկը խնդիրը Սերժ Սարգսյան-ՀԱԿ երկխոսությունն է: Ինչո՞ւ Սերժ Սարգսյան, որովհետեւ այս երկրում բոլոր հարցերը իշխանության կողմից լուծվում են Սերժ Սարգսյանի որոշումներով, առանց նրա որեւէ բան չի որոշվում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` անդրադառնալով Կոնգրես-իշխանություն երկխոսության գործընթացին: Ընդ որում, ըստ Այվազյանի, Ս. …
կարդալ ավելին