Հակադրվո՞ւմ է

23/07/2011

ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը` երեկ անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը` որպես «ներկայացում», «շոու», «գործարք» որակումներին, ասել է. «Միշտ ուժեղին են հարվածում: Եթե գործոն չլինեինք, այսքան հետեւողական մեզ չէին քարկոծի: Հայաստանում կա երկու բեւեռ, եթե մյուս քաղաքական ուժերը ժամանակին չգիտակցեցին, որ նման կրիմինալ համակարգի դեմ պայքարում մենք միասնական պիտի լինենք, եւ այսօր լուսանցքից դուրս են մնացել` դա արդեն իրենց խնդիրն է: Մենք նորից կողմ ենք համախմբման, կողմ ենք, որպեսզի այն ուժերը, որոնք իսկապես ընդդիմադիր են եւ հետապնդում են նույն նպատակները, ինչո՞ւ ոչ, թող համագործակցեն: Իսկ ո՞վ է հրաժարվել նրանց հետ համագործակցությունից: Դա իրենց խնդիրն է, հավանաբար փորձում են իրենց դեմքը պահել: Բայց ոչ մեր հաշվին, դա այլեւս չի ստացվի»: Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, թե իշխանությունների հետ գործարքի գնալը վատ չէ, եթե նպատակն ազնիվ է: