քաղաքականություն

Խնամիս ու ես

16.07.2011

Տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին` Արման Մադաթյանը, մտադիր է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հենց ինքը` Մադաթյանը` մեկնաբանելով իր առաջադրման մասին մամուլի հրապարակումները: Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ Էրեբունիի տարածքային կառույցի փոխնախագահ Արման Մադաթյանը նշել է, որ թեեւ նման մտադրություն ունի, սակայն իր այդ մտադրությունը պետք …

կարդալ ավելին

Վերջին քայլերը

16.07.2011

«Կազանը ոչ թե հաջողություն էր, այլ` հերթական հանդիպում»,- ադրբեջանական «ԱՊԱ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի ղեկավար, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Վիլսոնը: «Գործընթացը շարունակվում է, եւ այդ հակամարտությունը պետք է լուծել: Հուսով եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն առաջիկայում կանեն վերջին մի քանի քայլերը հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ»,- ասել է …

կարդալ ավելին

Առաջարկել է դպրոց հիմնել

16.07.2011

Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շուշիում քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երեւան ժամանած արվեստագետներին։ Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Հռոմի եւ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին եւ կազմակերպիչներին, ինչպես նաեւ մասնակիցներին՝ ցուցաբերած պատրաստակամության եւ այն առաքելության համար, որ կիրականացվի Արցախում։ Ընդգծելով միջոցառման …

կարդալ ավելին

Պարզաբանում

16.07.2011

Արարատ բանկի մամուլի ծառայությունը պարզաբանում է ուղարկել մեր թերթին` հուլիսի 14-15-ի «Սամվել Բաբայանն ու 40 պարտապանները» հրապարակման հետ կապված: «Ի պատասխան «168 Ժամ» թերթում տպագրված «Սամվել Բաբայանն ու 40 պարտապանները» հրապարակման, որտեղ նշվում է, թե «Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա պարտքով գումար է վերցրել անգամգգ Բարսեղ Բեգլարյանին պատկանող Արարատ բանկից» (մեջբերում), տեղեկացնում ենք, որ ԼՂՀ պաշտպանության …

կարդալ ավելին

«Նրանք գիտեն՝ ինչ են անում»

15.07.2011

– Տիգրա՛ն, անգամ մտավորականներն են սկսել ահազանգել` արտագաղթը սպառնում է վերածվել դեմոգրաֆիկ աղետի: Սակայն նրանց մտահոգությունն առայժմ, կարծես, անարձագանք է մնացել: Կամ, հնարավոր է, նամակները` ուղղված երկրի առաջին դեմքերին, դեռ տեղ չեն հասել: – Արտագաղթը խնդիր է: Սարսափ է: Մղձավանջ է: Մտավորականների դերն այդ գործո՞ւմգ Եթե սկսել եք մտավորականների դերից, ուզում եմ հասկանալ` այդ բառը` …

կարդալ ավելին

Հրանուշի մոտ

15.07.2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ: Այդ մասին երեկ տեղեկացրել են կառավարության մամուլի ծառայությունից: Արմեն Հայրապետյանի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

կարդալ ավելին

Աշխատանք` «դաբրոյի» դիմաց

14.07.2011

Մեր տեղեկություններով` ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, վերջերս հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին եւ նրան առաջարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր օգնությունը ԲՀԿ-ին` Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հարցում Ծառուկյանի աջակցությունը ստանալու դիմաց: Հիշեցնենք, որ Հ.Հակոբյանի որդին վերջերս անդամակցեց ՕԵԿ-ին եւ Էջմիածնում այդ կուսակցության տարածքային կառույցի ղեկավարն է: Իսկ …

կարդալ ավելին

Ի երկխոսություն

14.07.2011

Երեկ Երեւանի քաղաքապետարանի լիազոր մարմինն ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած` օգոստոսի 2-ին Ազատության հրապարակում հանրահավաք եւ երթ անցկացնելու հայտը:

կարդալ ավելին

Փոխել վերաբերմունքը

14.07.2011

«Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների եւ մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես եւ սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է»,- երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ անցկացված խորհրդակցության ժամանակ:

կարդալ ավելին

Գնում է

14.07.2011

Մեր տեղեկություններով, առաջիկայում կադրային փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ԱԳ նախարարությունում: ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը նշանակվելու է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, իսկ փոխարենը ԱԳ փոխնախարար է նշանակվելու նախկին դեսպան Աշոտ Հովակիմյանը:

կարդալ ավելին

Աշխատենք միասին

14.07.2011

«Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսել Հայաստանի հետ»,- «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ի պատասխան այն հարցին, թե Բաքուն ե՞րբ կարող է սկսել հայկական կողմի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները, Մամեդյարովն ասել է. «Թեկուզ հենց այսօր»: «Տարբեր լրատվամիջոցներ գրում են այն մասին, թե …

կարդալ ավելին

Պրեսկոտենց համար

14.07.2011

ՀԱԿ-ի եւ կոալիցիայի պատվիրակներն առաջին անգամ դեմառդեմ երկխոսության կնստեն մինչեւ հուլիսի 20-ը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նման հրատապությամբ երկխոսություն սկսելը պայմանավորված է ոչ թե խիստ կարեւոր հարցերն օր առաջ քննարկելու մղումով, այլ այն հանգամանքով, որ հուլիսի 21-ին Հայաստան են ժամանելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն եւ Ակսել Ֆիշերը: Դրանով իշխանությունները համազեկուցողներին ցույց …

կարդալ ավելին

«Գյուղ» բառի մոգական ուժը

14.07.2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, նրանց դիպլոմներ է հանձնել եւ դասախոսություն կարդացել «Գլոբալ տնտեսության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները» թեմայով։ Անդրադառնալով, իր իսկ խոսքերով, «տնտեսության ամենապրոբլեմատիկ ոլորտին»` գյուղատնտեսությանը, Տիգրան Սարգսյանն ասել է. «Այսօր մենք գյուղատնտեսությունում ունենք 340 հազար տնտեսվարող եւ ընդամենը ունենք 420 հազար հեկտար մշակվող հող: Հասկանալի …

կարդալ ավելին

Նախընտրում են Քոչինյանին

14.07.2011

Իշխանական վերնախավում դեռեւս չեն որոշել, թե ում են նշանակելու Լոռիի մարզպետի պաշտոնում: Հիշեցնենք, որ մարզպետ Արամ Քոչարյանը հուլիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել եւ մեկնել է արձակուրդ: Մամուլում շրջանառվում է ապագա մարզպետի հավակնորդների երեք անուն` Լոռիի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Հենրիկ Քոչինյան, Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյան եւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյան: Սակայն, …

կարդալ ավելին

Սյամոյից քցվածները

14.07.2011

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նախկին «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը անցած տարվանից սկսած ինչ-որ կասկածելի գործարքների արդյունքում մոտ 40 պաշտոնյաներից ու գործարարներից շուրջ 10 միլիոն դոլարի գումար է վերցրել` ինչ-որ բիզնես նախագծերում ներդնելու համար, սակայն նրա հաշվարկները չեն արդարացել: Արդյունքում նա ուղղակի հեռացել է Հայաստանից` չվերադարձնելով այդ գումարները: Իսկ Բաբայանի բիզնես …

կարդալ ավելին

Երկխոսելու են երեքո՞վ

14.07.2011

ՀԱԿ-ի եւ կոալիցիայի պատվիրակներն առաջին անգամ դեմառդեմ երկխոսության կնստեն մինչեւ հուլիսի 20-ը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նման հրատապությամբ երկխոսություն սկսելը պայմանավորված է նրանով, որ հուլիսի 21-ին Հայաստան են ժամանելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն եւ Ակսել Ֆիշերը: Իշխանությունների նման սցենարին քաջատեղյակ է նաեւ ՀԱԿ-ը, եւ նրանք ամբողջ կազմով սպասում են կոալիցիայի պատվիրակության …

կարդալ ավելին

Սամվել Բաբայանը ու 40 պարտատերերը

14.07.2011

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, տեւական ժամանակ է, Հայաստանում չէ: Մեր տեղեկություններով` նա բազմաթիվ հայտնի մարդկանց ներքաշել է ինչ-որ գործարքների մեջ, նրանցից գումարներ է վերցրել եւ հեռացել երկրից: Ըստ տարբեր տեղեկությունների, Բաբայանը մոտ 40 տարբեր անձանցից ավելի քան 10 մլն դոլար է հափշտակել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա պարտքով գումար է վերցրել անգամ ԲՀԿ …

կարդալ ավելին

Ալիեւը` նորացված սկզբունքների մասին

14.07.2011

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության երեկվա նիստում մանրամասնել է Մադրիդյան «նորացված» սկզբունքները, որոնք, ըստ նրա, 2009 թ. վերջին ներկայացրել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ որոնց հավանություն չէր տվել Հայաստանը: Ըստ Ադրբեջանի նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության, Ալիեւը, մասնավորապես, ասել է. «Նախ եւ առաջ, այնտեղ նախատեսվում էր Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրսբերում զավթված տարածքներից: Նախատեսվում էր Հայաստանի …

կարդալ ավելին

55 տարեկան

14.07.2011

Այսօր լրանում է գեներալ Մանվել Գրիգորյանի 55-ամյակը: Մեր տեղեկություններով, նա իր ծննդյան օրը նշելու է «Մուսալեռ» ռեստորանում, որտեղ ներկա են լինելու ՀՀ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

կարդալ ավելին

Գալիս են` Բաքվով

14.07.2011

Նախօրեին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը Վիլնյուսում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք տեղեկացրել են հունիսի 24-ին Կազանում կայացած` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որը, Լիտվայի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, «հիմնարար սկզբունքները` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համընդգրկուն կարգավորման շրջանակ, համաձայնեցնելու փորձ էր»: ԵԱՀԿ-ի գործող նախագահը աջակցություն է հայտնել համանախագահներին բանակցություններում ճեղքման …

կարդալ ավելին