Նախընտրում են Քոչինյանին

14/07/2011

Իշխանական վերնախավում դեռեւս չեն որոշել, թե ում են նշանակելու Լոռիի մարզպետի պաշտոնում: Հիշեցնենք, որ մարզպետ Արամ Քոչարյանը հուլիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել եւ մեկնել է արձակուրդ: Մամուլում շրջանառվում է ապագա մարզպետի հավակնորդների երեք անուն` Լոռիի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Հենրիկ Քոչինյան, Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյան եւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյան: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունների համար ամենավստահելի թեկնածուն նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն է, ով, ըստ իշխանական վերնախավի, ընտրություններում կարող է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել: