Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնության, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ Իգոր Պոպովին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը, ըստ որի` հանդիպման ընթացքում քննարկվել են «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների աշխատանքի հետագա …
կարդալ ավելինԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը նախօրեին ընդունել է «Բելգրադի hռչակագիրը», որում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: ԵԱՀԿ ԽՎ 20-րդ տարեկան նստաշրջանի լիագումար նիստում 53 երկրների ներկայացուցիչների հավանությանը արժանացած փաստաթղթում ԵԱՀԿ ԽՎ-ն ափսոսանք է հայտնում վերջին շրջանում ԼՂ-ի շուրջ լարվածության աճի կապակցությամբ եւ վճռականորեն կոչ է անում` ԵԱՀԿ շրջանակներում ակտիվացնել քաղաքական ջանքերը չլուծված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ` …
կարդալ ավելին«Առաջիկա շաբաթների ընթացքում պաշտոնական Բրյուսելը Հարավային Կովկաս կուղարկի իր նոր հատուկ ներկայացուցչին, որի հիմնական առաքելություններից մեկը կլինի նպաստել տարածաշրջանի հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության արտգործնախարարության` Արեւելյան հարեւանության ծրագրի գործադիր տնօրեն Միրոսլավ Լայչակը: Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ցանկանում է մեծացնել իր դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն` ոչ …
կարդալ ավելին«Ովքեր իշխանության ղեկին են, ովքեր ընդդիմություն են, նախ պետք է նայեն ժողովրդին, իրենց հայացքը պետք է ուղղեն ժողովրդին` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կան ու ինչի շուրջ պետք է երկխոսել»,- կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանի հետ համատեղ ասուլիսում երեկ հայտարարել է գրականագետ Դավիթ Գասպարյանը` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացին: Ըստ նրա` այսօր երկրում ողբերգական իրավիճակ …
կարդալ ավելինՉնայած իշխանության որոշ ներկայացուցիչների պնդումներին, թե իշխանությունը ՀԱԿ-ի հետ երկխոսելու պատվիրակություն չի ձեւավորելու, հուլիսի 9-ին ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով կոալիցիոն ուժերից ձեւավորել է աշխատանքային խումբ, իսկ առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում: Կոալիցիոն խմբում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: ՀՀԿ-ից ՀԱԿ-ի հետ բանակցելու են …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: 2009թ. ուժի մեջ մտած «Համահայկական բանկի մասին» օրենքում կատարած փոփոխություններով «Համահայկական բանկի» կառավարման մարմիններից մեկը պետք է լինի ոչ թե գործադիր տնօրենը, այլ գլխավոր գործադիր տնօրենը: Սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո Վահրամ Ներսիսյանցը …
կարդալ ավելինԿԸՀ անդամների նշանակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց 4 ժամ առաջ երեկ ինքնաբացարկ են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հայտարարված մրցույթում հաղթած երեք թեկնածուներից երկուսը` Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը: Իսկ նրանց փոխարեն օմբուդսմենն իրավունք չունի ներկայացնել մրցույթին այլ հայտ ներկայացրած անձանց: Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն, ԿԸՀ երեք անդամ նշանակվում է օմբուդսմենի …
կարդալ ավելինՇաբաթ օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովը, որի ընթացքում ելույթ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը: Նա մասնավորապես ասել է. «Հարգելի՛ սպաներ, ուրախ եմ մասնակցելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային 1-ին համաժողովին: Ողջունում եմ բոլորիդ: Խիստ կարեւորում եմ համաժողովի կազմակերպման …
կարդալ ավելինԻնչպե՞ս է պատահում. ճանաչում ես մարդուն: Շատ մտերիմ չես, սակայն նրա հեռախոսահամարը կա բջջայինումդ: Ցանկացած պահի կարող ես զանգ տալ: Թեեւ տարիներով զանգ չես տալիս: Ու մեկ էլ պարզվում է, որ նա հեռանում է երկրից: Էլ երբեք այլեւս չեք հանդիպելու: Իհարկե, եթե մնար Հայաստանում, այդ ժամանակ էլ, հնարավոր է, նրան տարիներով չտեսնեիր: Սակայն այսպես, երբ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն փորձում է կազմել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի նախնական տարբերակը: Նա առաջին հերթին ցանկանում է լուծել ցուցակը գլխավորողի հարցը: ՀՀԿ-ում չեն բացառում, որ այն կարող է գլխավորել Ս. Սարգսյանն անձամբ, ինչպես նախօրեին Գյումրիում հայտարարել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սակայն նույնիսկ դրանից հետո ՀՀԿ-ի համար խնդրահարույց կլինի նաեւ ցուցակի 2-րդ …
կարդալ ավելինՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը երեկ անդրադառնալով հեղինակավոր «Forbes» պարբերականի կազմած վարկանիշային ցուցակին, որտեղ աշխարհի 10 վատագույն տնտեսությունների շարքում Հայաստանը զբաղեցրել էր 2-րդ տեղը` առաջ թողնելով միայն Մադագասկարին, ասել է, թե դրանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է «ներողություն խնդրեր ու գնար կախվեր»: «Առաջարկում եմ, որ մեր վարչապետը` Տիգրան Սարգսյանը, գնա-իրան կախի, որ իմ երկիրը …
կարդալ ավելինՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը: Այս մասին Լավրովը երեկ տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ ասուլիսում: «Սերժ Սարգսյանը հաստատել է ղարաբաղյան կարգավորման խնդրում իրական առաջընթացի արձանագրման իր շահագրգռվածությունը` հայտարարելով, որ ուշադրությամբ կուսումնասիրի ուղերձն ու մոտ ապագայում կպատրաստի իր պատասխանը»,- ասել …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը կադրային ջարդ է սկսել իր ղեկավարած գրասենյակում: Նա մի խումբ աշխատակիցների կանչել եւ առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնել: Երբ նրանք հրաժարվել են դիմումներ գրել` ՄԻ պաշտպանը նրանց որոշ ժամանակ է տվել: Գարնանը, երբ Կ.Անդրեասյանը դարձավ ՄԻ պաշտպան, անմիջապես մի քանի հոգու ազատեց կամ այլ հաստիքների տեղափոխեց: Հիմա արդեն …
կարդալ ավելինԵրեկ Եվրախորհրդարանն ընդունել է մի զեկույց, որը, թեեւ ուղղակիորեն չի առնչվում Հայաստանին, սակայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ներկայիս գործընթացում կարող է ազդեցություն ունենալ կողմերի վրա: Այդ զեկույցում, մասնավորապես, Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրահանձնաժողովին կրճատել այն երկրների ֆինանսական աջակցությունը, որոնց կառավարությունները չեն հարգում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: «Եվրամիությունը առանց վարանելու պետք է համարժեք եւ խելամիտ պատժամիջոցներ …
կարդալ ավելինԼեհական «Polska» պարբերականին տված հարցազրույցում շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովն ասել է, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի միջեւ իրական մրցակցություն չկա: «Հաջորդ տարի Պուտինը կվերադառնա նախագահական աթոռին: Այսքանը: Մնացածը տեսողական խաբկանք է, թե իբր Ռուսաստանում ինչ-որ ընտրություններ են անցկացվում: Պուտինն այդ խաբկանքը շատ արդյունավետ է ստեղծում: Նրանք երկուսն էլ նույն …
կարդալ ավելինHenaran.am-ի տեղեկություններով, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը արձակուրդ գնալու դիմում է պատրաստվում ներկայացնել: Ըստ որոշ տեղեկությունների, արձակուրդից հետո մարզպետ Արամ Քոչարյանը զբաղեցրած պաշտոնին չի վերադառնա, եւ նրա փոխարեն նոր մարզպետ կնշանակվի:
կարդալ ավելինՉնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման տարբեր փուլերին` ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել, որ իր ներուժը հեռու է օգտագործված լինելուց: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «Համանախագահները ձգտում են գործել պատասխանատվությամբ, եռանդուն` Երեւանին եւ Բաքվին օգնելով հասնել անհրաժեշտ համաձայնությունների»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Մինսկի …
կարդալ ավելին«Արդյոք հնարավոր համարո՞ւմ եք մոտ ապագայում առաջընթաց` Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում» հարցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում պատասխանել է. «Մենք շնորհակալ ենք Դմիտրի Մեդվեդեւին` իր ջանքերի համար, որոնք ուղղված են կողմերի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը: Մենք հենց …
կարդալ ավելին«Եվրամիության եւ երրորդ երկրների միջեւ համագործակցությունը կարող է հիմնվել միայն ժողովրդավարության վրա»,- ասված է Եվրախորհրդարանի` հինգշաբթի օրը ընդունած զեկույցում, որը մի շարք նոր առաջարկներ է ներկայացնում Եվրոպայի հարեւանությամբ գտնվող երկրներում ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ: «Ցավալիորեն, կառույցը երբեմն աչք է փակում այս ոլորտում արձանագրվող բացթողումների վրա: Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում ետընթաց արձանագրող երկրների նկատմամբ պատժամիջոցները պետք …
կարդալ ավելին