«Արդյոք հնարավոր համարո՞ւմ եք մոտ ապագայում առաջընթաց` Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում» հարցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում պատասխանել է. «Մենք շնորհակալ ենք Դմիտրի Մեդվեդեւին` իր ջանքերի համար, որոնք ուղղված են կողմերի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը: Մենք հենց այդ մտադրությամբ` դրական տրամադրվածությամբ, մեկնեցինք Կազան: Իսկ թե որքա՞ն է մոտ ապագայում հնարավոր նման համաձայնեցումը, ես կարծում եմ, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր փոփոխությունները` այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ քաշեց Կազանում, ապա նման առաջընթացը հնարավոր կլինի»: