քաղաքականություն

Նոր տեխնոլոգիայով

09.07.2011

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ, որտեղ ներկա է գտնվել Արարատի ոսկու կորզման գործարանի նոր գծի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Նոր գիծը հիմնված է «Ալբիոն» եզակի նորարարական տեխնոլոգիաների վրա, եւ դրա ներդրմամբ կբարելավվի գործարանի արտադրական արդյունավետությունը։ «Ալբիոն» տեխնոլոգիան մշակվել է ավստրալական Core Process Engineering ընկերության աջակցությամբ, եւ հնարավորություն է տալիս զգալի չափով …

կարդալ ավելին

Մոտ ապագայում

09.07.2011

«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հետագա քայլերի վերաբերյալ»,- երեկ Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին` Լավրովն ասել է. «Հույս ունենք, որ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու գործընթացը կշարունակվի շատ մոտ ապագայում, քանի …

կարդալ ավելին

«ԿԳԱ ԱՅԴ ՕՐԸ, ԵՐԲ ԿՄԱՍՆԱԿՑԵՆՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

09.07.2011

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Այն ներկայացնում ենք ստորեւ. – Կազանի հանդիպումից առաջ փորձագիտական, նույնիսկ իշխանական շրջանակներում հույսեր կային, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուր որ է պետք է ստորագրեն, ընդունեն այդ առաջարկները: Բայց դա տեղի չունեցավ: Հանդիպման այդ արդյունքը Ձեզ համար սպասելի՞ էր: – Մենք բոլոր հանդիպումներից` լինի դա …

կարդալ ավելին

ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ` ԸՆԴԴԵՄ ԵԿԵՂԵՑՈՒ

09.07.2011

Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի երեկոյան ընդունել է օրենսդրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում է իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել երկրում գործող կրոնական միություններին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն: Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունվել է հրավիրված արտահերթ նիստում արագացված կարգով` դահլիճում ներկա բոլոր յոթ տասնյակ պատգամավորների կողմ ձայներով: Դեմ քվե չի եղել, որովհետեւ փոփոխությունների նախագծի քննարկման …

կարդալ ավելին

ՀԱԿԱԶԴԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆԸ

09.07.2011

Սփյուռքի քաղաքական կազմակերպությունները եւ ազդեցիկ հայերը, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, պետք է ձեռնարկեն միջազգային մակարդակով լոբբիստական արշավ` թույլ չտալով Թուրքիայի եւ Ադրբեջանի անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ես հանդես եկա նմանատիպ խնդրանքով երեք տարի առաջ, երբ Թուրքիան 1961 թվականից ի վեր առաջին անգամ փորձեց անդամակցել Անվտանգության խորհրդին: Ես հորդորեցի աշխարհասփյուռ հայերին կապվել իրենց համապատասխան …

կարդալ ավելին

Մտել է «սեւ ցուցակ»

02.07.2011

Ռուս լրագրող Յուրի Սնեգիրեւը ԼՂ այցելելու պատճառով համալրել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակը»: Այս մասին, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը: Այսպիսով, Սնեգիրեւի մուտքը Ադրբեջան այսուհետ արգելվում է: Նշենք, որ լրագրողը վերջերս Լեռնային Ղարաբաղ էր այցելել եւ ռեպորտաժներ պատրաստել Ղարաբաղի մասին:

կարդալ ավելին

Հաղթողներ չեն լինի

02.07.2011

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե` հնարավոր համարո՞ւմ եք ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը ռազմական ճանապարհով, ինչի մասին պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ասել է. «ՆԱՏՕ-ն հավատարիմ է այն հայեցակարգին, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման դեպքում հաղթողներ չեն լինի: Մենք հավատում ենք, որ երկու կողմերը կպարտվեն ռազմական …

կարդալ ավելին

«Խելք»` խելքի

02.07.2011

Հունիսի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների հետ, որի ժամանակ, մեր տեղեկություններով` բավականին ուշագրավ հայտարարություններ է արել: Հանդիպմանը մասնակցած ուսանողներից մեկի փոխանցմամբ` այդ հայտարարություններով Հ.Աբրահամյանն ակնհայտ դժգոհություն է արտահայտել կառավարության նկատմամբ: «Ջերմուկն ուզում են Բադեն-Բադեն դարձնել, բայց դա ինչպե՞ս են անելու, երբ համապատասխան մասնագետներ չունեն»,- ըստ մեր աղբյուրի` մոտավորապես …

կարդալ ավելին

Հաճույք չի ստանում

02.07.2011

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը facebook-ի իր էջում` արձագանքելով երեկվանից մետրոյի սակագնի թանկացման մասին դժգոհություններին, գրել է. «Մենք ընդհանրապես բավականություն չենք ստանում, երբ մեր քաղաքացիներին առաջարկում ենք ավելի բարդ պայմաններ: Մետրոյի սակագնի բարձրացման պատճառ է հանդիսացել ժամանակին կառավարության կողմից ստանձնած վարկային պարտավորությունը: Մետրոյին ուղղված դոտացիան չի նվազել, սակայն մետրոն չկորցնելու եւ տեխնածին վթարներից խուսափելու համար պահանջվում …

կարդալ ավելին

Բաց չեն թողնի

02.07.2011

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս հնարավորությունը բաց չթողնենք, որովհետեւ ցանկացած ցնցում կարող է պրոբլեմատիկ լինել ոչ թե միայն իշխանության, այլ թե իշխանության, եւ թե ընդդիմության, իսկ առաջին հերթին` ողջ հասարակության համար»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նախօրեին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի կողմից հնչեցված երկխոսությանը վերաբերող …

կարդալ ավելին

Մոսկվայի խորքից եկել է նամակ

02.07.2011

Կազանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բեկում կարող էր լինել, սակայն դա տեղի չունեցավ Ադրբեջանի պատճառով: Երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Կիեւում կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սարգսյանը` ավելացնելով. «Ադրբեջանը, ցավոք սրտի, իրեն պահեց այնպես, ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում, եւ արդեն առկա փաստաթուղթը փոփոխելու 10 առաջարկ ներկայացրեց… Ես կարծում եմ, որ առնվազն …

կարդալ ավելին

ՌԴ դերը վճռորոշ է լինելու

02.07.2011

Մինչեւ 2012թ. ամառը կողմերի միջեւ համաձայնություն ձեռք կբերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Այս մասին Բաքվում ասել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, «/////////////////////////» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վլասովը` հավելելով, թե չի կիսում այն կարծիքը, թե կազանյան հանդիպումը լիակատար ձախողում էր: Նրա գնահատմամբ` այդ հանդիպումը հերթական փուլ էր բանակցային գործընթացում, իսկ ինչ վերաբերում …

կարդալ ավելին

Զինվորին հասցրել են ինքնասպանության

02.07.2011

ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի մարզում գտնվող զորամասերից մեկի անտառում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Տ. Բ. Համբարձումյանի դիակը: Ըստ նախնական վարկածի, նրան հասցրել են ինքնասպանության: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով` ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասից ստացված հաղորդման համաձայն, նույն զորամասի պարտադիր ժամկետային …

կարդալ ավելին

Գործընկերները դառնում են մոլորյալնե՞ր

02.07.2011

Մինչեւ սեպտեմբեր: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերով` սա է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում իշխանությունները կարող են կողմնորոշվել: Հակառակ դեպքում` իրենց օրակարգում սեպտեմբերից կմնա միայն մեկ պահանջ: «Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»,- հունիսի 30-ին հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Լ.Տեր-Պետրոսյանն այս անգամ արդեն երկխոսության գնալու համար կոնկրետ պահանջ ներկայացրեց իշխանություններին` ներկայացնել հրամանագրով …

կարդալ ավելին

«Խի՞, էն մարդիկ բանակցելու ձեւ չգիտեի՞ն»

02.07.2011

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի ասելով` հասարակությունը հիասթափված է թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, ուստի պետք է գա այն գիտակցության, որ միայն ինքն է ի վիճակի երկրում փոփոխություններ կատարել: Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ապա նա ասել է. «Ինչո՞ւ է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմա հայտարարում, թե սեպտեմբերից կսկսի Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացը, եթե մինչեւ այդ …

կարդալ ավելին

2013-ի՞ն

02.07.2011

«2013թ., երբ Ուկրաինան նախագահի ԵԱՀԿ-ն, առավելագույն ջանքերը կգործադրի ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար»,- երեկ Ուկրաինայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չենք, սակայն հիանալի գործնական, բարեկամական, առեւտրատնտեսական հարաբերություններ ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, եւ մեր` ուկրաինացի ժողովրդի շահերից է բխում, որ այդ …

կարդալ ավելին

Ծեծել են բաժնի պետին

01.07.2011

ՀՀ արդարադատության նախարարությունն, արդեն երկրորդ օրն է, համառորեն հրաժարվում է մեկնաբանել իր աշխատակից, փոխգնդապետ Արտակ Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Ըստ news.am-ի` միջադեպն այդ բավական լուրջ է. Ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ մեթոդոլոգիայի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ 36-ամյա Արտակ Ղազարյանին, ով լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել: Հունիսի 30-ին, ժամը …

կարդալ ավելին

Շարունակելու է խոչընդոտել

01.07.2011

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ԼՂ խնդրին վերաբերող հակահայկական բանաձեւի ներառմանը: «2006-ից ի վեր Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտել «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունները եւ դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա», իսկ դրանից առաջ նաեւ Ադրբեջանի տարածքներում իրավիճակի մասին կետերը, որոնց ներառման հարցում, ինչպես Հայաստանը, այնպես …

կարդալ ավելին

Ուժային լուծման դեպքում հաղթողներ չեն լինի,- «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատո

01.07.2011

– Ի՞նչ եք մտածում երկրի իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարմանը նպատակաուղղված ջանքերի մասին: Ինչպե՞ս են իրականացվում բարեփոխումները պաշտպանական ոլորտում: – Մենք ՆԱՏՕ-ում նոր ենք միայն ավարտել Հայաստանի կողմից Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման ընթացքի գնահատումը, եւ մեզ մոտ չափազանց դրական գնահատական է ձեւավորվել: Հայաստանի կառավարությունը մի շարք կարեւոր քաղաքական միջոցառումներ է …

կարդալ ավելին

Սկզբունքը վերացե՞լ է

30.06.2011

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզում» ընդգրկված է 6 սկզբունք: «Դրանցից մեկը Ղարաբաղին հարակից տարածքներից հայկական զորքերի դուրսբերումն էր, այդ իսկ պատճառով այդ քննարկումները մեզ համար մեծ կարեւորություն ունեին, սակայն այդ սկզբունքն արդեն վերացել է»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, թե իրենք շարունակելու են բանակցությունները խաղաղության …

կարդալ ավելին