Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը facebook-ի իր էջում` արձագանքելով երեկվանից մետրոյի սակագնի թանկացման մասին դժգոհություններին, գրել է. «Մենք ընդհանրապես բավականություն չենք ստանում, երբ մեր քաղաքացիներին առաջարկում ենք ավելի բարդ պայմաններ: Մետրոյի սակագնի բարձրացման պատճառ է հանդիսացել ժամանակին կառավարության կողմից ստանձնած վարկային պարտավորությունը: Մետրոյին ուղղված դոտացիան չի նվազել, սակայն մետրոն չկորցնելու եւ տեխնածին վթարներից խուսափելու համար պահանջվում են ծախսեր, որի հնարավորությունը հանրապետական բյուջեն չունի: Ստանձնած վարկային պարտավորությունով է պայմանավորված սակագնի բարձրացումը»: Ըստ նրա` ինքնին 100 դրամ սակագինը բեռ չի. «Սակայն, համաձայն եմ, որ վճարունակությունը թույլ չի տալիս չարձագանքել օբյեկտիվ եւ տնտեսապես հիմնավորված գնագոյացմանը»: