Երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունենալիք` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, «Նախագահ Սարկոզին նշել է, որ ի շարունակություն մայիսի վերջին Նախագահ Օբամայի, Նախագահ Մեդվեդեւի եւ իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք …
կարդալ ավելինԱՄՆ-ը շարունակելու է համագործակցել Թուրքիայի հետ եւ աջակցել այդ երկրի` Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: Այդ մասին Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտում կազմակերպված ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն: «Մենք վճռականորեն աջակցում ենք Թուրքիա-Հայաստան մերձեցման գործընթացին, ինչպես նաեւ` տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասել է նա: Ֆորումում ելույթ է ունեցել …
կարդալ ավելին«Մենք թատրոնի, բանակցողների, երկիշխանության ձեւ թափելու պահանջ չունենք»,- երեկ ՀՀ կառավարության Նիստերի դահլիճում մեկնարկած ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նաեւ պարզաբանել է, թե ինչու չեն ընդդիմության հետ միասնական ճակատ ձեւավորում. «Մի ուրիշ բանում էլ են մեզ մեղադրում. ինչո՞ւ ընդդիմությունը միասնական չէ, ինչո՞ւ միասնական ճակատ չի ձեւավորվում: Միանանք, որ ի՞նչ …
կարդալ ավելին«Մեր պատասխանը երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը կհնչի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում` հունիսի 30-ի հանրահավաքում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա ասել է, որ երկխոսության թեմային Սերժ Սարգսյանի անդրադարձից հետո ՀԱԿ-ում եղել են քննարկումներ, հրավիրվել է կենտրոնական շտաբի արտահերթ նիստ, տարածքային կառույցների հետ խորհրդակցություն, քաղխորհրդի նիստ: Այնուհետեւ նա ՀԱԿ-ի անունից «լրջության վեց …
կարդալ ավելինԵրեկ վերջապես Կազանում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` այդքան սպասված հանդիպումը, որից, առանց չափազանցնելու, ողջ միջազգային հանրությունը «բեկումնային ակնկալիքներ ուներ»: Գրեթե բոլոր գերտերությունների ղեկավարներն ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունները վերջին օրերին ընդունված հայտարարություններով հույս էին հայտնում, որ Կազանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի: Սակայն երեկ Կազանում ավելի քան երեք ժամ տեւած հանդիպման …
կարդալ ավելինԵրեկ երեկոյան Կազանում ավելի քան երեքուկես ժամ տեւած քննարկումից հետո Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել: «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպեցին 2011թ. հուլիսի 24-ին Կազանում եւ քննարկեցին աշխատանքների ընթացքը, որոնք անցկացվել են նրանց հանձնարարությամբ` ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծերը համաձայնեցնելու …
կարդալ ավելին«Եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան Կազանում` ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա կլինի դժվարին ճանապարհի ամենաառաջին քայլը միայն»,- նման ընդհանրական տեսակետներ են հայտնել արեւմտյան փորձագետները Կազանում կայացած հանդիպումից առաջ: Մասնավորապես, «Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է. «Երկու հասարակություններում էլ այս գործարքին ընդդիմացող ուժեր կան, որոնք փորձելու …
կարդալ ավելին«Մենք, ակնհայտորեն, բանակցային գործընթացի մի շատ կարեւոր կետում ենք»,- Կազանում կայացած հանդիպումից առաջ` հինգշաբթի օրը Մոսկվայում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Անդրադառնալով Կազանում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Բրադկեն ասել է. «Իմ տեսանկյունից, սա, հավանաբար, կարեւորագույն կետն է գործընթացում 2001 թվականից ի վեր, երբ Քի Ուեսթում ջանքեր էին գործադրվում …
կարդալ ավելին– Դուք բոլորովին վերջերս եք մտել խորհրդարան: Ո՞նց եք Ձեզ զգում այնտեղ: Դուք համարո՞ւմ եք, որ դա այն էր, ինչ ուզում էիք: – Ուրեմն՝ ես Ձեզ ասեմ, որ իսկապես խորհրդարանը նորություն էր ինձ համար, եւ այնտեղ հայտնվելով՝ շատ շուտ կարողացա ըմբռնել ամբողջ աշխատանքը, ամբողջ ծավալը, եւ պատկերացնել, որ իսկապես այն շատ կարեւոր գործ է: Վերջիվերջո, …
կարդալ ավելին1998-2008թթ. Հայաստանում կատարված իրադարձությունների, ձեռքբերումների ու կորուստների մասին ընդհանրական, ամփոփիչ գնահատականներ դեռեւս չեն տրվել: Իհարկե, այսօր էլ հնչում են այդ տարիներին վերաբերող հիմնականում հատվածական` առավելապես բացասական գնահատականներ, որոնց լույսի ներքո արձանագրված ձեռքբերումների մասին գրեթե չի խոսվում: Մինչդեռ այդ տարիներին, բացի բացասական գործընթացներից, տեղի են ունեցել մի շարք կարեւոր գործընթացներ, որոնց արդյունքում հաջողվել է հաղթահարել ժամանակի …
կարդալ ավելին– ԱՊՀ-ն կայացա՞վ, ինչպիսին այն մտահղացվել էր 20 տարի առաջ: – Իհարկե, կայացել է: Այն, որ այսօր ԱՊՀ-ն գոյություն ունի, ի՞նչ է, խա՞ղ է: – Բայց ԱՊՀ անդամներից շատերի միջեւ լարված հարաբերություններ են: Որոշ երկրներ դուրս են եկել ԱՊՀ-ից: – Թող որ լինեն լարված: Վրաստանից բացի, ոչ մեկը դուրս չի եկել: Բայց այդ երկիրն սկզբում …
կարդալ ավելինՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ա1+»-ի թղթակցին ասել է, որ ՀԱԿ-ում շատ լուրջ են քննարկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկխոսության վերաբերյալ արած հայտարարությունը, ուստի չեն կարող ասել, թե երբ կկարողանան վերջնական պատասխան հնչեցնել: «ՀԱԿ-ն իսկապես շատ լուրջ է քննարկում, թե ինչպիսին կլինի ՀԱԿ-ի դիրքորոշումը Սերժ Սարգսյանի տված պատասխանի վերաբերյալ: Ս. Սարգսյանի հայտարարության մեջ անհստակություններ կային, …
կարդալ ավելին«Տիկին Նաիրա Զոհրաբյանը կգա ԵԽ ԽՎ-ից եւ կպատասխանի այդ հարցին»,- երեկ մեր թղթակցին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ն ինչո՞ւ չի արձագանքում երկխոսության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Նա երեկ նաեւ հերքել է լուրերը, թե ԲՀԿ խմբակցությունը երեքշաբթի կայացած նիստի ժամանակ քննարկել է երկխոսության հարցը: Ավելի ուշ, սակայն, ԲՀԿ …
կարդալ ավելինԻնչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, ԱԺ պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է երեկ: Իսկ երեկ tert.am-ի հետ զրույցում Գ. Սահակյանը չի հերքել մեր թերթի նախորդ համարում հրապարակված տեղեկությունը, որ իր ջանքերի շնորհիվ է Ա. …
կարդալ ավելին«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել եւ ընթացել է այն փոխադարձ պայմանավորվածությամբ եւ հասկացողությամբ, որ գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների, եւ դա էր նաեւ պատճառը, որ արձանագրության մեջ որեւէ նախապայման չկա»,- երեկ Ստրասբուրգում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան …
կարդալ ավելին24-ին կայանալիք ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն: «Մենք հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն կհաստատվի, իսկ Կազանի հանդիպումը հաջողությամբ կպսակվի ու կհանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է նա:
կարդալ ավելինԱրման Սահակյանի փոխարեն ՀՀԿ խմբակցության շարքերը կարող է համալրել այդ կուսակցության 108-րդ հորիզոնականում գտնվող Եղիա Շամշյանը: Վերջինս նախորդ գումարման ԱԺ-ում մի քանի օրով պատգամավոր եղել է: ՀՀԿ համամասնական ցուցակում ներկայացված տվյալների համաձայն` Ե.Շամշյանը Մ.Մաշտոցի անվան համալսարանի դասախոս է: Ցուցակում նրանից առաջ են Համլետ Զաքարյանը եւ Հրուշ Աղբալյանը, սակայն ՀՀԿ-ում առայժմ ավելի հավանական են համարում Ե.Շամշյանի …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շրջայցեր է կատարել Շենգավիթ եւ Նոր Նորք վարչական շրջաններում: Մեր տեղեկություններով, Կ. Կարապետյանը դժգոհ է եղել հատկապես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանից` ասելով, թե բավարար չափով չեն կատարում տուրքերի հավաքագրումը, եւ այլն: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Կ. Կարապետյանը Ս. Հովհաննիսյանին հորդորել է կադրային փոփոխություններ կատարել եւ «ջահելներ» ներգրավել այդ գործում: …
կարդալ ավելինԵրեկ ԵԽ ԽՎ նիստում ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադառնալով նաեւ իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմային: Ինչպես եւ սպասվում էր, նա չի կոնկրետացրել, առավել եւս` ՀԱԿ-ի անունը չի հնչեցրել ԵԽ ԽՎ ամբիոնից, այլ ընդհանուր ձեւակերպումներով խոսել է դրա կարեւորության մասին: «Ներքաղաքական ճգնաժամի որեւէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի …
կարդալ ավելին«Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Իլհամ Ալիեւի, Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը: «Խաղաքարտին Հայաստանի բախտն է դրած: Սերժ Սարգսյանը այսօր Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ` ի տարբերություն Ալիեւի: Նա 2-3 անգամ բարձր կարող է խոսել Կազանում: ՀԱԿ-ը մեծ բան է տվել (Ս. …
կարդալ ավելին