«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել եւ ընթացել է այն փոխադարձ պայմանավորվածությամբ եւ հասկացողությամբ, որ գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների, եւ դա էր նաեւ պատճառը, որ արձանագրության մեջ որեւէ նախապայման չկա»,- երեկ Ստրասբուրգում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, եւ այդ մասին իբր բանավոր համաձայնություն է եղել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ինչը նաեւ հաստատվել է այլ երկրների արտգործնախարարների, պետքարտուղարի կողմից: «Դա, իհարկե, պարզունակ աղավաղում է»,- ասել է Է. Նալբանդյանը: