Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, ԱԺ պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է երեկ: Իսկ երեկ tert.am-ի հետ զրույցում Գ. Սահակյանը չի հերքել մեր թերթի նախորդ համարում հրապարակված տեղեկությունը, որ իր ջանքերի շնորհիվ է Ա. Սահակյանը արժանացել այդ պաշտոնին: Հիշեցնենք, որ Գ. Սահակյանը նախօրեին փորձում էր դա հերքել: «Իմ միջամտությունը զգալի չի եղել»,- երեկ ասել է Գ. Սահակյանը: Հավելենք, որ Գ. Սահակյանն այսպիսով, ըստ էության, լուծեց ոչ միայն իր տղայի, այլեւ հաջորդ խորհրդարանում իր հայտնվելու հարցը: Ինչպես արդեն գրել էինք, իշխանությունները Գ. Սահակյանին հասկացրել էին, որ Սահակյաններից միայն մեկին է հնարավորություն տրվելու մտնել խորհրդարան: