քաղաքականություն

Մեծ առաջընթաց կա

23.06.2011

ԵԽ ԽՎ լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, խոսքի ազատության, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր: Ջոն Պրեսկոտը նշել է, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության առումով …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն վախենում երկխոսությունից

23.06.2011

Հայաստանի ներքաղաքական կյանքում ինտրիգային վիճակ է ստեղծել ՀԱԿ-իշխանություն երկխոսության թեման: Ինտրիգ գոյություն ունի ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական դաշտում: Իսկ երկխոսության թեման մոտ մեկ ամիս ծավալվում է, բայց կարծես թե մնացել է օդում կախված եւ իր հանգրվանին չի հասնում: Կարծես թե բոլորը ցանկանում են երկխոսել, այդ մասին հայտարարություններ են անում, սակայն գործընթացներն այնպես են …

կարդալ ավելին

Մեկ ժամ ԵԽ ԽՎ-ում

23.06.2011

Երեկ ԵԽ ԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին 2008թ. մարտի 1-ի դեպքերին եւ ԼՂՀ հիմնախնդրին: Հերթագրվել էր 26 պատվիրակ, սակայն, ժամանակի սղության պատճառով, նրանցից քչերին հնարավորություն տրվեց հնչեցնելու իրենց հարցերը: Ի դեպ, հերթագրված ադրբեջանցի 5 պատգամավորներից ոչ ոք այդպես էլ հարց չուղղեց Ս. Սարգսյանին` չնայած մինչ երեկ արված կանխատեսումներին, թե ԵԽ …

կարդալ ավելին

«Մենք հանդուրժողականություն ենք սովորում»

23.06.2011

Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ժողովրդավարության արմատավորման գործում առանցքային դերակատարում ունեցող այս կազմակերպության` Եվրոպայի խորհրդի հեղինակավոր ամբիոնից եվրոպական լսարանին խոսք հղելու հնարավորության համար: 20 տարի առաջ, 1991թ. սեպտեմբերին, Հայաստանը հռչակեց իր անկախությունը` հասնելով բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացմանը եւ վերստին միանալով ինքնիշխան պետությունների հանրությանը: 10 տարի անց, 2001թ., Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին` վերահաստատելով իր …

կարդալ ավելին

Ֆոնային սոցհարցո՞ւմ

22.06.2011

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը երեկ ներկայացրել է այս ամսվա ընթացքում անցկացրած իր սոցհարցումների արդյունքները, որը վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը: 600 քաղաքացու շրջանում անցկացրած հարցումների արդյունքները, ըստ Պողոսյանի` հետեւյալ պատկերն ունեն. «Երեւանցիների 47 տոկոսը դրական է գնահատում իշխանության եւ ՀԱԿ-ի` երկխոսության գնալու քայլը: Նրանց 20 տոկոսը բացասական է գնահատել այդ գործընթացը, մյուս մասը դժվարացել …

կարդալ ավելին

Կուրսը սխալ է

22.06.2011

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է, թե ՀԱԿ-ում չեն կիսում շրջանառվող տեսակետը, թե իրենք Սերժ Սարգսյանի հայտարարությանն անդրադառնալու են Կազանում նախատեսված նախագահների հանդիպումից հետո: «Մենք այդ հարցը որեւէ այլ խնդրի հետ չենք կապում»,- ասել է նա: Միաժամանակ նշել է, թե ինքն ըմբռնումով է մոտենում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե …

կարդալ ավելին

Ասել-խոսել են

22.06.2011

ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե հիմքեր ունի ենթադրելու, որ հունիսի 25-ին Կազանում ինչ-որ «բան կստորագրվի»: Իսկ նման «հիմք» նրան տալիս է «ինֆորմացիոն հոսքը», ռուսական լրատվամիջոցների դիրքորոշումը, դովիլյան արձանագրությունը, տարբեր քաղաքական գործիչների եւ քաղաքագետների հայտարարությունների առատությունը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ասել է. «Երեք օր հետո` կախված այն բանից, թե ինչքանով …

կարդալ ավելին

Գործընթացը պետք է շարունակել

22.06.2011

«Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բանակցել հայկական կողմի հետ»,- «Hurriyet Daily News»-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ըստ թերթի, մի քանի օր առաջ Ք. Քըլըչդարօղլուն եւ կուսակցության փոխնախագահ Օսման Քորութուրքը հանդիպել են հայ, ամերիկացի եւ թուրք լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում թուրք ընդդիմադիրները խոսել են մի շարք …

կարդալ ավելին

Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

22.06.2011

Արքայից արքան վերադառնո՞ւմ է Դիվանագիտությունն արվեստ է, բայց նախ եւ առաջ գիտություն է: Գիտությունը շարժվում է օրենքներով, եւ այդ շարժումը խաթարվում է, երբ օրենքները խախտվում են: Այդ օրենքներից մեկը, թերեւս, ամենակարեւորներից մեկը, որպես աքսիոմատիկ ճշմարտություն` ուսուցանում է. դիվանագիտության արդյունավետությունը ուղիղ համեմատական է երկրի ներքին կայունությանը եւ քաղաքական ամրակուռությանն ու միասնականությանը: Այնպես որ, երբ Հելլադայի երկու …

կարդալ ավելին

«Ինչո՞ւ իրենց երեսին չասեմ իմ մտքերը»

22.06.2011

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեն դեռ չի տվել իր համաձայնությունը` մասնակցել ԱՊՀ միջկրոնական խորհրդի նիստին, որը կայանալու է նոյեմբերին` Երեւանում, սակայն կարծում է, որ այն օգտակար կլինի ԼՂ խնդրի կարգավորման համար: «Եթե հայոց կաթողիկոսն այցելելով այստեղ` արտահայտում է իր մտքերն ու կարծիքը, մասնավորապես, Ղարաբաղի մասին, ինչո՞ւ ես չպետք է գնամ այնտեղ եւ իրենց երեսին …

կարդալ ավելին

«Ձախողված»` 101-րդը

21.06.2011

«Fund for Peace» կազմակերպությունն ու «Foreign Policy» հանդեսը հրապարակել են «անհաջողակ» կամ «ձախողված» երկրների («Failed States») վարկանշային աղյուսակը, որտեղ 177 երկրների ցանկում Հայաստանը, ինչպես եւ նախորդ տարի, 101-րդ տեղում է: Վրաստանը 47-րդն է, Ադրբեջանը` 63-րդ, Իրանը 35-րդն է, Ռուսաստանը` 82-րդ: Ի դեպ, ցանկում որքան փոքր է թիվը, այնքան ձախողված է համարվում երկիրը: 1-ին տեղում Սոմալին …

կարդալ ավելին

Ձերբակալվել է

21.06.2011

ՀՔԾ Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող` «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրգործով` որպես արհեստ` վաշխառությամբ զբաղվելու եւ տուժողին նյութական ծանր կացության վիճակում դնելու կասկածանքով երեկ` հունիսի 20-ին ձերբակալվել է «Էսկո կոնցեռն» ՓԲ ընկերության հիմնադիր-նախագահ Սարգիս Աղաբեկյանը: Այս …

կարդալ ավելին

Բոյկոտ եւ մորատորիում

21.06.2011

Երեկ, ԵԽ ԽՎ նստաշրջանի մեկնարկից րոպեներ առաջ ՀՀ պատվիրակությունը որոշում է կայացրել բոյկոտել ԵԽ ԽՎ-ում ԼՂՀ հարցով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքները: Միաժամանակ որոշում է ընդունվել նաեւ մորատորիում հայտարարել Ադրբեջանի պատվիրակությանը` հույս ունենալով, թե այն կզսպի վերջիններիս Հայաստանի եւ ԼՂՀ մասին հայտարարություններում կոշտ ձեւակերպումներից: Սակայն ԵԽ ԽՎ նիստում Դ. Հարությունյանի համապատասխան կոչից հետո Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա …

կարդալ ավելին

Սիրտը պետգույք է ուզում

21.06.2011

Մեր տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որպեսզի Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվի իր որդին` պատգամավոր Արման Սահակյանը: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանը: Հավելենք, որ եթե Գ. Սահակյանին հաջողվի իր տղային «տեղավորել» այդ պաշտոնում, ապա նա միանգամից կլուծի նաեւ հաջորդ …

կարդալ ավելին

Հետաքրքիր այց

21.06.2011

Երեկ Հայաստան է ժամանել պաղեստինյան «Ֆաթահ» կուսակցության պատվիրակությունը` միջազգային հարաբերությունների հարցերի համակարգող Նաբիլ Շաաթի գլխավորությամբ: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ըստ որի` պաղեստինյան պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ավելի վաղ պաղեստինյան Maan գործակալությունը հաղորդել է, որ Երեւան այցի նպատակն է Հայաստանի աջակցությունը ստանալ Պաղեստինի անկախության հռչակման հարցի վերաբերյալ:

կարդալ ավելին

ՀԱԿ-ա-հեղափոխություն

21.06.2011

«Մենք Կոնգրեսում քննարկում ենք, առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ է պետք անել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ Հ.Բագրատյանը ՀԱԿ-ի`ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե իշխանությունները երկխոսության միջոցով ցանկանում են ընդդիմությանը քաշել …

կարդալ ավելին

Զանգել է` ճշտի

21.06.2011

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կիրակի հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ` քննարկելով իրավիճակը տարածաշրջանում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Նույն թեմաները …

կարդալ ավելին

«Կարծում եմ՝ ամեն ինչ հանգելու է հեղափոխության»,- ասում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

21.06.2011

– Մոտ երկու ամիս առաջ հայտարարեցիք, թե երկխոսությունը փակուղի է տանելու: Սերժ Սարգսյանի հայտարարությունն արդյո՞ք փակուղի էր ՀԱԿ-ի` երկխոսության գնալու առաջարկությանը: – Չեմ շտապում ասել, թե վերջնականապես այդպես է, տեղյակ չեմ: Նույնիսկ Ս.Սարգսյանն իր հայտարարության մեջ փորձում է խոսելու տեղ թողնել: Բայց ընդհանուր առմամբ շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ, դժբախտաբար, Հայաստանում իշխանությունները կամ ընդհանրապես …

կարդալ ավելին

Պատմական ակնարկ ՀՀԿ-ից

21.06.2011

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անցած շաբաթ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված «մինչեւ Կազան գնալն անպայման մեր ժողովրդին ինչ-որ մի բան պետք է ասի»: Նրա խոսքով` ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի պատմության ընթացքում նման իրավիճակ չի ստեղծվել, «երբ բոլորը ասում են, որ ամեն ինչ պատրաստ է` …

կարդալ ավելին

Երրորդ կողմի՞ն

21.06.2011

«Պատասխանը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ բանակցելու սեփական հրաժարականի խնդրի շուրջ: Մնացածը ինչ-որ ասում է` այդքան էլ էական ու կարեւոր չէ, ինչ-որ տեղ նույնիսկ հեգնական առաջարկներ էլ կան: Օրինակ` ԱԺ-ի նախագահին դիմելու մասով»,- երել zham.am-ի հետ զրույցում ասել է Կարապետ Ռուբինյանը: Ըստ նրա` Ս. Սարգսյանի պատասխանը բնական էր։ «Սերժ Սարգսյանը ինչո՞ւ …

կարդալ ավելին