«Ձախողված»` 101-րդը

21/06/2011

«Fund for Peace» կազմակերպությունն ու «Foreign Policy» հանդեսը հրապարակել են «անհաջողակ» կամ «ձախողված» երկրների («Failed States») վարկանշային աղյուսակը, որտեղ 177 երկրների ցանկում Հայաստանը, ինչպես եւ նախորդ տարի, 101-րդ տեղում է: Վրաստանը 47-րդն է, Ադրբեջանը` 63-րդ, Իրանը 35-րդն է, Ռուսաստանը` 82-րդ: Ի դեպ, ցանկում որքան փոքր է թիվը, այնքան ձախողված է համարվում երկիրը: 1-ին տեղում Սոմալին է, որին հաջորդում են Չադը, Սուդանը, Կոնգոն եւ Հաիթին: Իսկ վերջից առաջինը Ֆինլանդիան է, որն առաջին անգամ առաջ է անցել Նորվեգիայից: Ի դեպ, ԱՄՆ-ը գտնվում է 158-րդ հորիզոնականում: