քաղաքականություն

Զուրաբյանը` «Ազատ Դեմոկրատներ»-ում

15.06.2011

ՀՀՇ-ի վարչության նախկին ղեկավար, վարչության նախկին անդամ Արարատ Զուրաբյանը արդեն անդամագրվել է նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, որի ղեկավարն է ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Այդ մասին Արարատ Զուրաբյանը անձամբ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանին: Արարատ Զուրաբյանից բացի, վերջին օրերին ՀՀՇ-ից դուրս են եկել մոտ մեկ տասնյակ շարքային, ինչպես նաեւ` ՀՀՇ վարչության անդամներ, որոնց մի մասը նույնպես …

կարդալ ավելին

Ողջամի՞տ, թե՞ վերջնաժամկետ

15.06.2011

«Ողջամիտ ժամկետը մինչեւ այս ամսվա վերջն է` մինչեւ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը»,- այդ մասին «7օրի» հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ-ին մաս կազմող ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով, ինչպես եւ ՀԱԿ մյուս անդամները, նշել է, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առնչությամբ սպասում է անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին: «Բնականաբար, հաջորդ հանրահավաքին մենք ասելիք պիտի ունենանք ու մեր գործողությունների որոշակի ծրագիր …

կարդալ ավելին

Ոստիկանությունը կոծկում է

15.06.2011

Նախօրեին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, թե ինչպես են «հերոսաբար» վնասազերծել մի ավազակ-հանցագործի: Հաղորդագրության մեջ ասված է. «հունիսի 14-ին Ոստիկանությունում ահազանգ ստացվեց, որ անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Երեւանի Բագրատունյաց փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը: Քանի որ այս տարվա ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում ջրմուղի աշխատակցի անվան տակ մի շարք ավազակային հարձակումներ …

կարդալ ավելին

Իշխանությունն ուզում է երկխոսել հասարակության հետ

15.06.2011

– Ձեր կարծիքով` նախագահ Սերժ Սարգսյանը ե՞րբ համարժեք պատասխան կտա ՀԱԿ-ի` երկխոսության գնալու առաջարկին: ՀԱԿ-ում սպասում են Ս.Սարգսյանի պատասխանին, իսկ շրջանառվող կարծիքների համաձայն` նա առաջիկայում անդրադառնալու է այդ հարցին: – Ես ինձ իրավունք չեմ վերապահում պատասխան տալ հանրապետության նախագահի փոխարեն, ես պարզապես կասեմ իմ անձնական տեսակետը: Ինձ թվում է, որ այդ բոլոր հարցերի իրավական, պաշտոնական …

կարդալ ավելին

Կազանը` նախընտրական պլա՞ն

15.06.2011

«Ամենայն հավանականությամբ Ադրբեջանը Nabucco-ի համաձայնագիրը կստորագրի վերապահումներով»,- այս մասին ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների եւ էներգետիկ հարցերի փորձագետ Ալեքսանդր Ռարը` մեկնաբանելով տեղեկությունները, թե հոկտեմբերին Ադրբեջանը վերջնական պատասխան կտա տվյալ նախագծի առնչությամբ: Ըստ Ռարի, Բաքվի դիրքորոշումը տվյալ հարցում հավասարակշռված կլինի եւ չի շեղվի Եվրամիության կամ ՌԴ-ի կողմը: «Տվյալ դեպքում հետաքրքիր կլինի իմանալ Թուրքմենստանի …

կարդալ ավելին

Տհաճ զարգացումներ ԵԽ ԽՎ-ում

15.06.2011

Հունիսի 20-24-ը ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում տեղի է ունենալու ԼՂՀ հարցով ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի նիստ: Իսկ մինչեւ տարեվերջ այդ ենթահանձնաժողովը ԵԽ ԽՎ Բյուրոյին է ներկայացնելու իր բանաձեւի նախագիծը: Հիշեցնենք, որ խոսքն այն ենթահանձնաժողովի մասին է, որի գործունեությունը վերսկսվեց ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնում ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուի ընտրվելուց հետո եւ նրա անմիջական մասնակցությամբ: Հայկական պատվիրակությունը թեեւ …

կարդալ ավելին

Բուռն քաղաքական աշուն

15.06.2011

«Երկխոսության գործընթացը սառեցվել է, որովհետեւ կողմերից մեկն այն դիտել է իր համար վտանգավոր»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացի ներկայիս փուլին: Ըստ նրա, ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացը կարող էր սառեցվել Ռուսաստանի պատճառով, որն այդ գործընթացը կարող էր իր համար սպառնալիք համարել: «Դժվար չէ կռահել` ով է ՀԱԿ-իշխանություն երկխոսության …

կարդալ ավելին

Իշխանությունը ձգելու ժամանակ չունի

15.06.2011

«Եթե ազատագրված տարածքներն էլ հանձնեն, Ղարաբաղին կարգավիճակ չեն տալու, դրա համար ես էս հարցում ոչ մի հեռանկար չեմ տեսնում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է նախկին քաղբանտարկյալ, նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Ըստ նրա` ինքը ղարաբաղյան կարգավորման հանգուցալուծային տարբերակ չի տեսնում, որովհետեւ կողմերի միջեւ համաձայնություն չկա: Միքայելյանը համոզված է, որ Կազանում Հայաստանի …

կարդալ ավելին

Ստորագրահավաք

15.06.2011

Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհելու պահանջով Կոնսերվատորիայի դիմացի այգում կազմակերպվել է բաց ստորագրահավաք: Այն կազմակերպել է Հայազն երիտասարդների միաբանությունը, որը Facebook սոցիալական ցանցում մի քանի օր առաջ պահանջով ստորագրահավաք է անցկացրել: Միաբանության նպատակն է վիրտուալ ստորագրությունները թղթի վրա անցկացնել, ինչի կապակցությամբ էլ նախաձեռնել է ստորագրահավաքը: Ստորագրությունները համապատասխան տեքստի …

կարդալ ավելին

Նախաձեռնող է

15.06.2011

Մեր թերթի նախորդ համարում հրապարակում կար այն մասին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Հայաստանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ»-ն վերնագրով գիրք է գրել: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ մեզ ասաց, որ գիրքը ոչ թե գրել է Գ. Ծառուկյանը, այլ այն տպագրվել է նրա նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ: «Գ.Ծառուկյանը նախաձեռնել եւ հովանավորել է մի հսկայածավալ եւ հիմնավոր աշխատություն` …

կարդալ ավելին

Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

15.06.2011

Հելլադան` քաղաքացիական կռիվների բոցերում Հին եւ նոր պատմության մեջ, երբ երկու կամ ավելի պետություն այլեւս չեն կարողանում պահպանել խաղաղ գոյակցության status quo-ն, բավական է լինում մի կայծ, մի փոքր միջադեպ, որպեսզի բռնկվի պատերազմի հրդեհը: Առաջին համաշխարհային պատերազմի համար նման ազդանշան հանդիսացավ կրակոցը Սարաեւոյում, Երկրորդ աշխարհամարտը սկսվեց վերմախտի կողմից լեհական ռադիոկայանի գրավումով: Իսկ Հունաստանի քաղաքացիական պատերազմի …

կարդալ ավելին

Կողմ ըլլալով՝ դեմ

15.06.2011

«Թուրքերի միայն 39 տոկոսն է կողմ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին վկայում են Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամի` TESEV-ի հրապարակած զեկույցի արդյունքները: Դրանց համաձայն` Թուրքիայի բնակիչների 44 տոկոսը դեմ է թե՛ Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ թե՛ սահմանի բացմանը: Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման նկատմամբ առավել …

կարդալ ավելին

Զուրաբյանը դուրս է եկել ՀՀՇ-ից

13.06.2011

Մեր տեղեկություններով, երեկ ՀՀՇ վարչությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը եւ վարչության անդամ Հրաչ Հակոբյանը: Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ մի քանի ամիս առաջ ՀՀՇ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել նաեւ ՀՀՇ վարչության նախկին անդամ Դավիթ Առաքելյանը, ով ներկայումս «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության վարչության կազմում է:

կարդալ ավելին

Մեդվեդեւին կհաջողվի՞

13.06.2011

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Իմ համոզմամբ` ներկայումս այս փուլում քննարկվող տարբերակը խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն է, որը մենք պետք է օգտագործենք»,- հունիսի 11-ին Սլովենիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հիշեցնենք, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ հանդիպելու են հունիսի 26-ին` Կազանում` ինչպես հայտրարարվում …

կարդալ ավելին

500 անձ է հարցաքննվելու

13.06.2011

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է ԱՄՆ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ու հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանը: Թ. Մելիան հետաքրքրվել է, թե 2008թ. մարտի 1-ի մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ ՀՀ նախագահ Սերժ …

կարդալ ավելին

Սպառնացել է

13.06.2011

Մեր տեղեկություններով, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, «Եվրանեսթի» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու պահանջով: Մեր աղբյուրի փոխանցմամբ` Վ. Հովհաննիսյանը նույնիսկ սպառնացել է հրաժարական տալ պատվիրակության ղեկավարի պաշտոնից, եթե ԱԺ խմբակցությունները «Եվրանեսթի» իրենց այժմյան անդամներին չփոխարինեն այլ անդամներով: Վ. Հովհաննիսյանը դժգոհել է, որ այդ պատվիրակության կազմում …

կարդալ ավելին

ՌԴ-ն կապ չունի՞

13.06.2011

«Նրանք ուշադիր հետեւում են ՀՀ ներքաղաքական զարգացումներին` որպես տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունեցող տերություն: Բնականաբար, շահագրգռված են, որ, ինչպես ՀՀ ներքին քաղաքական պրոցեսների հետեւանքով, այդպես էլ տարածաշրջանային գործընթացներում ապահովեն ՌԴ շահերը, կայունությունը եւ խաղաղությունը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ՌԴ-ում ինչպես են վերաբերվում ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներին: …

կարդալ ավելին

Նույն ինքնաթիռով

13.06.2011

ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել հունիսի 22-ին ԵԽ ԽՎ նստաշրջանին գործուղել ՀՀ պատվիրակության անդամներ ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանին ու ՀՀԿ-ական Գրիգոր Մարգարյանին` պատճառաբանությամբ, թե նրանց այցերն ընդամենը «բեռ» են ԱԺ բյուջեի համար, քանի որ նրանք այնտեղ որեւէ աշխատանք չեն իրականացնում: Մելիքյանն ու Մարգարյանը խիստ վիրավորվել են, քանի որ այս նստաշրջանն իրենց …

կարդալ ավելին

Նոր ջահելություն

13.06.2011

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի շրջանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն սկսվել են համամասնական ցուցակների շուրջ ներքին քննարկումները: Դրանք դեռեւս նույնիսկ ներկուսակցական մակարդակում չեն հրապարակվում եւ ընթանում են հիմնականում փոքր խմբերում: Ավելի պարզ ասած` մի կողմից` գործող իշխանական պատգամավորների մեծ մասը, մյուս կողմից` նման հավակնություններ ունեցողները ճանապարհներ են փնտրում իրենց իսկ ղեկավարության «դաբրոներին» արժանանալու համար: …

կարդալ ավելին

Պատասխանը կլինի՞ մոտ ապագայում

13.06.2011

– Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ քաղաքական ի՞նչ շրջանակների հետ եք հանդիպումներ ունեցել եւ կոնկրետ ի՞նչ հարցեր եք քննարկել: – Ռուսական կողմի հետ մենք պայմանավորվածություն ունենք, որ մեր հանդիպումների ձեւաչափը եւ դրանց լուսաբանման գործը որոշում եւ իրականացնում է ռուսական կողմը ռուսական լրատվամիջոցներում: – Հայաստանի քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ Կոնգրեսի եւ իշխանության հնարավոր երկխոսությունը չստացվեց …

կարդալ ավելին