Նույն ինքնաթիռով

13/06/2011

ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել հունիսի 22-ին ԵԽ ԽՎ նստաշրջանին գործուղել ՀՀ պատվիրակության անդամներ ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանին ու ՀՀԿ-ական Գրիգոր Մարգարյանին` պատճառաբանությամբ, թե նրանց այցերն ընդամենը «բեռ» են ԱԺ բյուջեի համար, քանի որ նրանք այնտեղ որեւէ աշխատանք չեն իրականացնում: Մելիքյանն ու Մարգարյանը խիստ վիրավորվել են, քանի որ այս նստաշրջանն իրենց համար կարեւոր է այնքանով, որ այնտեղ է լինելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն նրանց հաջողվել է լուծել այդ խնդիրը, եւ կիրակի օրը նրանք նույնպես կմեկնեն Ստրասբուրգ: «Չէ, ես գնում եմ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Ա. Մելիքյանը` ավելացնելով, թե ինքը տեղյակ չէ, որ իր մասնակցությունը ԵԽ ԽՎ նիստում համարվում է անարդյունավետ: