ՀՀՇ-ի վարչության նախկին ղեկավար, վարչության նախկին անդամ Արարատ Զուրաբյանը արդեն անդամագրվել է նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, որի ղեկավարն է ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Այդ մասին Արարատ Զուրաբյանը անձամբ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանին: Արարատ Զուրաբյանից բացի, վերջին օրերին ՀՀՇ-ից դուրս են եկել մոտ մեկ տասնյակ շարքային, ինչպես նաեւ` ՀՀՇ վարչության անդամներ, որոնց մի մասը նույնպես միացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: