Նախաձեռնող է

15/06/2011

Մեր թերթի նախորդ համարում հրապարակում կար այն մասին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Հայաստանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ»-ն վերնագրով գիրք է գրել: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ մեզ ասաց, որ գիրքը ոչ թե գրել է Գ. Ծառուկյանը, այլ այն տպագրվել է նրա նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ: «Գ.Ծառուկյանը նախաձեռնել եւ հովանավորել է մի հսկայածավալ եւ հիմնավոր աշխատություն` հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ, ուր ի մի են բերված եւ մեկտեղված աշխարհով սփռված մեր մշակութային գանձերն ու դրանց ներկա վիճակը, որոնք այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ են: Ի դեպ, գիրքը լույս է տեսել 2010 թվականին»,- ասել է Ն. Զոհրաբյանը: