Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը Ադրբեջանի` ՄԱԿ-ում ձեռնարկած հակահայկական քայլերի վերաբերյալ: Ըստ ՀՀ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության, Նազարյանը կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քարոզչության վրա: Գլխավոր քարտուղարին ուղղված գրության մեջ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Գլխավոր ասամբլեայի 65-րդ …
կարդալ ավելինԵրեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը սկսել է իր առաջին միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այցելությունը Վրաստան: Գարեգին Երկրորդին հայ-վրացական սահմանագծին դիմավորել է Վրաց ՈՒղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, որտեղից նրանք ուղեւորվել են դեպի Թբիլիսի: Վրաստանի մայրաքաղաքի Սուրբ Երրորդություն տաճարում կայացել է պաշտոնական ընդունելություն, որին հաջորդել են Գարեգին Երկրորդի հանդիպումները Վրաց կաթողիկոս-պատրիարքի, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, …
կարդալ ավելինԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի խորհրդարանը Նահանգային կրթական դեպարտամենտին հասցեագրված օրենք է ընդունել` պահանջելով օժանդակել դպրոցներում ցեղասպանության թեմայի դասավանդմանը: Ըստ «Associated Press» լրատվական գործակալության, ընդունված օրենքով կրթական դեպարտամենտից պահանջվելու է իր կայքէջում տեղադրել ցեղասպանություններին` «այդ թվում` Հոլոքոստին, Հայաստանում, Կամբոջայում, Դարֆուրում, Իրաքում եւ Ռուանդայում իրականացված ցեղասպանություններին առնչվող ուսումնական նյութեր»: Օրինագիծը ներկայացրած խորհրդարանականներն են Անաստասիա Ուիլյամսը եւ Ջոշուա …
կարդալ ավելինՉնայած իշխանությունները տարբեր մակարդակի պաշտոնյաների շուրթերով մերժել են պատվիրակությունների մակարդակով բանակցելու` Հայ ազգային կոնգրեսի առաջարկը, ՀԱԿ-ը` ի դեմս առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դեռեւս սպասում է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին: Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա պատասխանից կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, պատասխան հնչեցնելու է նաեւ Ս. Սարգսյանը` ԵԽ ԽՎ-ում: Իսկ թե` ե՞րբ եւ որտե՞ղ` դեռեւս հայտնի չէ: Սակայն …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տարածաշրջանի պետությունների համեմատ ավելի կայացած եւ ժողովրդավար է, ուստի իրավունք ունի որպես դե ֆակտո եւ առանձին միավոր` այդպիսին լինել նաեւ դե յուրե»,- հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ: «Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի շուրջ միջազգային հանրության դիրքորոշման մեջ կարծես թե ձեւավորվում է ավելի …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի «Կենտրոն» քկհ-ից պատժաժամկետի ավարտման կապակցությամբ ազատ է արձակվել 2002 թ. բանտում գտնվող թուրքագետ, թարգմանիչ Մուրադ Բոջոլյանը: Հարազատներից բացի, նրան դիմավորել են Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստներ` հիմնականում երիտասարդական թեւից: Հիշեցնենք, որ Բոջոլյանը Թուրքիայի օգտին լրտեսելու մեղադրանքով 2002 թվականին դատապարտվել էր 10 տարի ազատազրկման: Նա իրեն մեղավոր չի համարում եւ այդ մասին հայտարարել …
կարդալ ավելին– Հետեւել եք Ղարաբաղյան պատերազմի եւ բանակցային ողջ գործընթացի ամեն օրվան, ծանոթ եք իրադարձությունների տրամաբանությանը: Ի՞նչ եք կարծում, Դովիլում հնչած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը կարո՞ղ է նպաստել նրան, որ «արագորեն կազմվի Ղարաբաղյան կարգավորման համաձայնագիրը», ինչպես նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: – Գիտե՞ք, այդպիսի 1000-ավոր հայտարարություններ են արվել: …
կարդալ ավելին«Ամենայն Հայոց կաթողիկոսի` Վրաստան կատարած այս այցով հույս ունենք, որ Ջավախքում կստեղծվի հայկական թեմ, որով կլուծվի Ջավախքում հոգեւոր անվտանգության հարցը` կրթամշակութային լուրջ քայլեր ձեռնարկելու միջոցով»,- երեկ կայացած ասուլիսում նման տեսակետ է հայտնել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: «Թիֆլիսի իրականությունը շատ տարբեր է Ջավախքից` ամբողջովին տարբեր են այս տարածքների խնդիրները, եւ Ջավախքում առանձին թեմ հաստատելու …
կարդալ ավելին«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականությունը մեծացել է, որից կարող է տուժել նաեւ Վրաստանն ու ողջ տարածաշրջանը»,- նման հայտարարություն է արել Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն: «Ես կարծում եմ, որ պատերազմի վերսկսման հավանականությունը 50/50 է: Բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները PR-ի տարրեր են պարունակում: Փաստ է, որ իրավիճակը փակուղային …
կարդալ ավելինՀունիսի 8-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արեւելյան հարեւանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի եւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն, ինչպես նաեւ` ՀԱԿ-ի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:
կարդալ ավելին«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հետաքրքիր զարգացումներ կարող են լինել սեպտեմբերին, երբ պաղեստինցիները ՄԱԿ-ում կբարձրացնեն իրենց անկախության եւ ինքնորոշման խնդիրը: Կամ` Հարավային Սուդանի անկախության հարցն էլ կմտնի շրջանառության մեջ, եւ դա նոր հնարավորություն կստեղծի Ղարաբաղի անկախության ճանաչման նպատակով դիվանագիտական պայքարի համար»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով այդ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին նկատողություն է արել այն առիթով, որ վերջինս մշտապես իր բոլոր հարցազրույցներում եւ մասնավոր զրույցներում հատուկ շեշտադրում է, որ ինքն ընդամենը «Երեւան քաղաքի մենեջեր է»: Քաղաքապետի խոսքերի ենթատեքստն այն է, որ քաղաքական, մասնավորապես` ՀՀԿ հարցերով չի զբաղվում: Հիշեցնենք, որ Կ. Կարապետյանը քաղաքապետ է առաջադրվել ՀՀԿ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ԲՀԿ խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը Սեւան քաղաքում բավականին զգուշավոր, սակայն սերտ հարաբերություններ է ստեղծել «Եհովայի վկաներ» կազմակերպության հետ: Բանն այն է, որ կրոնական այդ աղանդը բավական ակտիվ գործունեություն է ծավալել Սեւանում եւ ունի հազարավոր անդամներ: Ասում են, որ այդ քաղաքում նույնիսկ ամբողջական փողոցներ կան, որոնց բնակիչները Եհովայի վկաներ են: Եվ նրանք զգալի ընտրազանգված …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը առաջիկայում նշանակվելու է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: ԱԳ փոխնախարարի պաշտոնում նրա փոխարեն նշանակվելու է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Դեռեւս հայտնի չէ, թե ով է գործուղվելու ԵԽ` Մնացականյանի փոխարեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ` առայժմ շրջանառվում է միայն Վահագն Աթաբեկյանի անունը, ում թեկնածությանը, սակայն, դեմ է ԱԳ …
կարդալ ավելին«Հուլիսի 4-ին դեռ մի քանի շաբաթ կա, բայց ամերիկյան անկախության թողած ժառանգությունը կարելի է տոնել տարվա բոլոր օրերին», – նախօրեին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ: «Անկախության տոնին ամերիկացիները միավորվում են իրենց ընտանիքների, բարեկամների, համայնքների հետ, վերհիշում մեր պատմությունը եւ վերահաստատում մեր հավատարմությունը ժողովրդավարության, ազատության ու խաղաղության հանդեպ: Ամերիկացիները, ինչպես …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձեւաչափով հունիսի 9-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի` Եղիսաբեթ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ երեկ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Ըստ Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ դեսպանատան աշխատակիցներին` նշելով, որ Հայաստանը չափազանց կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները: Նախագահն ընդգծել է …
կարդալ ավելինԿրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումներն, ու նորից հնարավոր առաջընթացի մասին հայտարարություններ են հնչում: Տարածաշրջանում գտնվող` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն եւ Իգոր Պոպովը երեկ Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո չեն բացառել, որ հունիսի 25-ին Կազանում կարող է որեւէ փաստաթուղթ ստորագրվել: Այդ օրը Կազանում հանդիպելու …
կարդալ ավելին«Երկխոսությունը չի նշանակում, թե իշխանություններն այնքան են թուլացած, որ պիտի գնան ցանկացած պահանջի կամ առաջարկության կատարման»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Անդրադառնալով ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ը սպասում է անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին, եւ, որ «կարող է հայտարարություն անել անգամ Սերժ Սարգսյանի աշխատակազմի պահակը, միայն թե նա …
կարդալ ավելինՄայիսի 26-ին Դովիլում տեղի ունեցած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների արած հայտարարությունն անմիջապես արձագանքներ ունեցավ Հայաստանում եւ Ադրբեջանում: Ինչպես մեկ տարի առաջ, պաշտոնական Երեւանն ու Բաքուն միմյանց մեղադրում են կարգավորման գործընթացը խափանելու մեջ եւ փորձում են պարզունակ քարոզչական աճպարարությամբ հայտարարությունը ներկայացնել որպես իրենց համար բարենպաստ փաստաթուղթ: Ցավալի ավանդույթի վերածվող մակերեսայնությամբ արձագանքեց …
կարդալ ավելին