Իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը բխում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից: Երեկ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով, որ իր կարծիքով` նախագահ Սերժ Սարգսյանը կգնա ՀԱԿ-ի հետ երկխոսություն սկսելու քայլին եւ կկազմակերպի այն: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ունեցած ելույթում հայտարարեց, որ իրենք արդեն պատրաստ են …
կարդալ ավելին«Կարծում եմ` իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսը երկխոսության արդյունքում ընդհանուր օրակարգի կգան»,- երեկ Tert.am-ին ասել է ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` համոզմունք հայտնելով, որ իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելով` մեղմել է իրավիճակը։ «Քանի որ կողմերը պատրաստ են փոխզիջումների, մնացած հարցերում էլ կգան համաձայնության»,- ասել է նա: Մարտիրոսյանի կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, թե ՀԱԿ-ն …
կարդալ ավելին«Վերջին շրջանում միջազգային նորությունների տարափի մեջ ներելի էր չնկատել նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի Դովիլյան հայտարարությունը, որը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտությանը: Մինչդեռ դա տարիների ընթացքում արված տվյալ խնդրին վերաբերող ամենալուրջ միջազգային հայտարարությունն է»,- «The National Interest» պարբերականում գրել է դե Վաալը` հավելելով, թե մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված հայտարարությունը հստակ …
կարդալ ավելինԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծված Երիտասարդական խորհրդարանի անդամների մեջ կան նաեւ պատգամավորների երեխաներ: Օրինակ, ոչ պաշտոնական այդ կառույցում է ընդգրկված ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի որդին` Միսակ Մարգարյանը: Հ.Մարգարյանը հաստատեց այդ փաստը: Այդտեղ է նաեւ ՕԵԿ նախկին պատգամավոր Արծրունի Աղաջանյանի դուստրը` Անահիտ Աղաջանյանը: Երիտպատգամավոր Հասմիկ Սիմոնյանը, մեր տեղեկություններով` «Ազգային Միաբանության» անդամ, պատգամավոր Արա Սիմոնյանի …
կարդալ ավելինԽորհրդային ժամանակներից մնացած կիսադատարկ շենքում առավոտյան 29-ամյա կինը, մազերն ուսերին թափած, աչքը հպել էր դիպուկահարի հրացանի օպտիկական նշանոցին եւ նշան էր բռնում վիրտուալ ծառերի արանքով վազող զինվորներին։ Նրա շուրջն են հավաքված մյուս ուսանողները՝ պահեստազորի մի զինվոր, նոր ծլող բեղերով պատանիներ եւ մահմեդական հիջաբը հագին 34-ամյա մի կին՝ կապի ընկերության աշխատակցուհի։ Երբ ռազմական պատրաստություն իրականացնող կազմակերպությունը …
կարդալ ավելինԲոլոր նրանք, ովքեր խոստանում էին, որ ՀԱԿ մայիսի 31-ի հանրահավաքն արտառոց է լինելու` չհիասթափեցրին: Այն իսկապես արտառոց էր` հարթակում էին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա հանրահավաքից բոլորը, ըստ էության, սպասում էին մի հարցի պատասխանի` ի՞նչ է լինելու հետո: Այդ իմաստով, ըստ էության, սխալվում են նրանք, ովքեր պնդում են, թե …
կարդալ ավելինՀետերաները դեմոկրատիայի առաջին շարքերում Նախորդ գլուխներում մենք տեսանք, որ հին ժամանակներում տարածված էր կրոնական-սրբազնացրած պոռնկությունը, երբ հեթանոսական տաճարների մեհյաններում, նրանց մոտակա տարածքում կամ սրբատեղիներում կանայք մասսայաբար տրվում էին տղամարդկանց` հանուն կամ ի սեր աստվածների: Դա հիմնականում կատարվում էր տոնակատարությունների ժամանակ, բայց կարող էր տեղի ունենալ նաեւ ժամանակացույցից դուրս, սովորական օրերին: Այսօրվա քաղաքակիրթ մարդու համար այս …
կարդալ ավելինՏեղեկատվական վեճերի խորհուրդը փորձագիտական եզրակացություն է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցի վերաբերյալ: Այդ մասին նշված է Խորհրդի տարածած հաղորդագրությունում: «Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է «Հրապարակ» օրաթերթի 12.02.2011թ. 25(695)-րդ, 22.02.2011թ. 31(671)-րդ եւ …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Ըստ Նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության, այնպես էլ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բանկի շարունակական եւ արդյունավետ օժանդակության համար: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերի ընթացքին, …
կարդալ ավելինԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով` ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսությունն իր մեջ վտանգներ է պարունակում, քանի որ երկխոսության առարկա կարող են դառնալ հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի խնդիրը: «Վտանգների առումով հիմնական խնդիրը դա կարող է լինել: Այսինքն` միասին գան համաձայնության` մեկը ներկայանալով որպես ընդդիմություն, մյուսը` որպես իշխանություն, եւ միասնաբար կողմ լինեն հայ-թուրքական հարաբերությունների լուծման այն տարբերակին, …
կարդալ ավելինՀարցին, թե ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացրած ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկին ինչո՞ւ է կոալիցիայից ընդամենը 13 պատգամավոր դեմ քվեարկել, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախ պատասխանել է, թե ՀՀԿ-ի նպատակն այդ առաջարկությունը չանցկացնելն էր, ապա հավելել է, թե պատճառը տեխնիկական էր, եւ պատգամավորներից շատերի քվեարկության կոճակները չեն աշխատել: Պարզվում է` Շարմազանովի «կոճակը» նույնպես չի աշխատել: Մեկնաբանելով …
կարդալ ավելինԵվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը ողջունել է Հայաստանում, Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի, եւ Ադրբեջանում` Էյնուլա Ֆաթուլաեւի ազատ արձակումը: «Ես ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի եւ Ադրբեջանի նախագահի որոշումները` խղճի բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ: Վստահաբար կարող եմ ասել, որ սա քայլ է ճիշտ ուղղությամբ: Հույս ունեմ, որ երկխոսությունը եւ խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում սահմանափակել իր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով ընտրվելիք պատգամավորների քանակը: Այսինքն` ԲՀԿ-ն կարող է խնդիրներ ունենալ մեծամասնական այն ընտրատարածքներում, որտեղ նախկինում առաջադրվել եւ հաղթել են իր անդամները: Սովորաբար, մեծամասնական տեղերի հետ կապված` իշխանական կուսակցությունները պայմանավորվածություն են ձեռք բերում, եւ մեկը մյուսի դեմ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն` անդրադառնալով Դովիլում ընդունված ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առնչությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությանը, ասել է. «Այդ հայտարարությունը բավականին հստակ, բավականին ուժեղ, առանց երկիմաստությունների հայտարարություն է, որտեղ հստակ նշվում է, որ ժամանակն է աշխատել` գտնելու եզրեր համաձայնագրի մշակման ուղղությամբ, որում ի լուր աշխարհի զգուշացվում է ձեռնպահ …
կարդալ ավելինԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը ողջունել է ՀՀ-ում համաներում հայտարարելու մասին որոշումը: «Ջերմորեն ողջունում եմ ՀՀ նախագահի կողմից առաջարկված եւ մայիսի 26-ին խորհրդարանի կողմից հաստատված ընդհանուր համաներումը: Ես նաեւ ողջունում եմ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը` վերսկսելու 2008թ. ընտրություններին հաջորդած դեպքերի հետաքննությունը: Սրանք կարեւոր զարգացումներ են Հայաստանի համար, …
կարդալ ավելին«Ամեն օր միտինգներ, Եվրոպայից ճնշում, ԱՄՆ-ից ճնշում, մնում էր մեզ ճնշեին որեւէ այլ մոլորակից: Եթե ընտանիքում կայունություն չկա, միշտ էքսցեսներ լինում են: Դրա համար էլ այսօր մենք բարեփոխումների մեծ պրոցես ենք սկսել, որպեսզի կայունացնենք, լիցքաթափենք ներքաղաքական լարվածությունը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ավելանում իշխանությունների …
կարդալ ավելինՄայիսի 27-ին Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները, կաշառք վերցնելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանին: Պարզվել է, որ Միքայելյանը Երեւանի մի բնակչից Էմինի փողոցի ապօրինի շինությունն օրինականացնելու համար պահանջել եւ ստացել է 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Նյութերն ուղարկվել են Ոստիկանության Քննչական …
կարդալ ավելին«Հայաստանի եվրոպական երկրներ» (EuFoA) միության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը երեկ հայտարարել է, թե «Հայաստանում համաներում հայտարարելը հիանալի նորություն էր` հայ ժողովրդի, եւ մեծ հաղթանակ` ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ կառավարության համար»: Երկու կողմերը քայլ են կատարել դեպի երկխոսություն եւ համաձայնություն: Նրա խոսքով, հաջորդ «թեստը» լինելու է մայիսի 31-ի ՀԱԿ հանրահավաքը, ինչպես նաեւ 2008-ի մարտի դեպքերի հետաքննության …
կարդալ ավելինԵրեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ տեղի է ունեցել բողոքի ակցիա` նվիրված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ դատավարությանը: Նշենք, որ արդեն 21-րդ օրն է, ինչ Տ. Փոստանջյանը հացադուլ է հայտարարել: Նա այդպիսով իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» քկհ-ում տիրող նվաստացուցիչ պայմաններից եւ իր դեմ կիրառվող ապօրինի …
կարդալ ավելինԱյսօր Ազատության հրապարակում կայանալու է Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որը` հերթականը լինելով, իր տեսակով առաջինն է լինելու 2008 թվականի մարտի 1-ից հետո: Այսօրվա հանրահավաքն առաջինն է, որին մասնակցելու են բոլոր քաղբանտարկյալները, եւ ՀԱԿ-ը հայտարարելու է «կիսաբաց դռան» բացման մասին` ազդարարելով երկխոսության պատրաստակամությունը: Բացառապես` արտահերթ ընտրությունների շուրջ: Իշխանությունների պատասխանը հայտնի է` բոլոր հնարավոր տարբերակներով իշխանությունը …
կարդալ ավելին