«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյո՞ք համաներումը չի հանգեցնի հանցագործությունների քանակի աճի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատասխանել է. «Կարծում եմ` որոշակի սրում տեղի կունենա: Ամեն անգամ համաներումից հետո այս պրոցեսն ընթացել է, բայց մենք հանել ենք ամբողջ կազմը, ցանկը, բոլորը կլինեն հսկողության տակ»: Նաեւ հավելել է, թե խնդիրը կլուծվի 1-2 ամսվա ընթացքում, եւ այն դատապարտվածները, ովքեր …
կարդալ ավելին– Իշխանությունները մեծ հաշվով կատարեցին ընդդիմության առաջին 3 պահանջները: Հատկապես քաղբանտարկյալներին ազատ արձակելու դեպքում ընդդիմությունը հայտարարում էր երկխոսության գնալու հավանականության մասին: Ի՞նչ են պատրաստվում անել իշխանությունները: – Սա նախագահի երկրորդ համաներումն է, երկուսի դեպքում էլ ազատվեցին ոչ միայն Մարտի 1-ի դեպքերի արդյունքում կալանավորված անձինք: Համաներումը պետության կողմից կիրառվող ժողովրդական միջոցառում է, հումանիստական քայլ եւ լարվածության …
կարդալ ավելինԱնդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ասել է. «Մրցապայքար` չի նշանակում, թե բոլորը պետք է գնան մեկ ցուցակով: Ինչպես ցանկացած կուսակցություն, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանը», ինքն է որոշում` ինչպիսի մարտավարությամբ առաջ շարժվել: Դա քաղաքական ուժի իրավունքն է»: Իսկ հարցին, թե` արդյոք դա չի՞ …
կարդալ ավելինԵրեք օր առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն: Նա երեկ արդեն մասնակցել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում անցկացված քաղաքական խորհրդի նիստին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Փաշինյանը, իր եւ ՀԱԿ-ում առկա պատկերացումների միջեւ հակասություններ չկան: Հարցին, թե ՀԱԿ-ի հանգիստ, հետեւողական, …
կարդալ ավելինԲանտում գտնվող Մուրադ Բոջոլյանը եւ Սարգիս Հացպանյանը նամակ են հղել Հայ ազգային կոնգրեսին` ողջունելով քաղբանտարկյալների ազատ արձակումը: «Վերջին տարիներին Հայաստանում լուրջ քաղաքական գործընթաց է սկսվել, որն արդի փուլում հնարավորություն է տալիս առանց քաղաքական ցնցումների եւ ուղղակի կամ անուղղակի երկխոսության միջոցով վերականգնել Սահմանադրական կարգը, հիմնավոր քայլեր կատարել ժողովրդավարության, օրինականության եւ արդարության վերահաստատման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում այլեւս …
կարդալ ավելինՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն երեկ` անդրադառնալով օրերս Դովիլում ընդունված ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առնչությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությանը, ասել է, որ ինքը պետք է հնարավորինս զուսպ լինի այս գործընթացի շուրջ խոսելիս, քանի որ իր երկիրը ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող պետություն է եւ ունի համանախագահ: Իսկ հարցին, թե ի՞նչ է ակնկալում …
կարդալ ավելին«Ճշմարտությունն օրենքից վեր է: Ներողամտությունը վեր է ճշմարտությունից»: Սա սուրբ հայրերի եզրակացությունն է: Պաշտոնական ներողամտության ցուցադրության հիմքում, հասկանալի է, ամենեւին այս իմաստնությունը չէ: Ժամանակ առ ժամանակ պետությունը ներողամտության ցուցադրական ժեստեր անելու անհրաժեշտություն է զգում: Դա ինչ-որ առումով հասկանալի է. որպես կանոն` ներողամտությունից ազատ ժամանակ պետությունը ցուցադրաբար դաժան է: ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ …
կարդալ ավելինՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ` Հայաստանում քաղաքական գարունը թեժ էր եւ կառուցողական: Նրա խոսքով` նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը երկրում անցնցում զարգացում են ապահովում, ինչին դրական է արձագանքել նաեւ ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, որ «գնում է բաց երկխոսություն իշխանությունների հետ, որը չպետք է ընդհատվի»: «2011-ի գարունը շահեկանորեն տարբերվեց վերջին շրջանի քաղաքական գարուններից նրանով, …
կարդալ ավելինԱնցած շաբաթվա սկզբին «Զվարթնոց» տաճարում տեղի է ունեցել «HSBC Հայաստան» բանկի հիմնադրման 15-ամյակին նվիրված բավական ներկայացուցչական միջոցառում, որին մասնակցել են նաեւ այդ բանկի հիմնադիր եւ համասեփականատեր, բրիտանահայ խոշոր գործարար Վաչե Մանուկյանը, «HSBC» խմբի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մեր տեղեկություններով, նախագահ Սերժ Սարգսյանը թեեւ հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ այդ օրը Ծաղկաձորում ներկա …
կարդալ ավելինԵրեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե Հայաստանը, հետեւելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության տրամաբանությանը, պետք է սկսի իր զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից: Այդ քայլը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի` անհրաժեշտ է ձեռնարկել` ներքին տեղահանված անձանց իրենց տները վերադառնալու, տարածաշրջանում հաղորդակցությունները վերականգնելու հնարավորություններ ստեղծելու եւ տարածաշրջանում կանխատեսելիությունը մեծացնելու համար: «Փաստաթղթերը եւ …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում քաղաքական երրորդ ուժի ձեւավորման համար բավական պարարտ դաշտ կա: «Երկրում առկա խնդիրները լուծված չեն, ուստի դաշինքների եւ ուժերի ձեւավորման հավանականությունը մեծ է: Հայաստանում քաղաքական ուժերը իրար հետ մերձենում կամ իրարից անջատվում են, երբ տեղի են ունենում ընտրություններ: Մենք տեսնում ենք, որ կոալիցիոն կուսակցությունների շրջանում էլ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրի Սահակյանը, մտադիր է 2012թ. խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը: Այդ գործում նրան օգնում է մարզպետն անձամբ: Ս.Սահակյանը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի հաստատել այդ ցանկությունը: «Ես ՀՀԿ անդամ եմ, իմ կուսակցությունն ում թեկնածությունն առաջադրեց` նրան էլ կպաշտպանեմ»,- ասել է մարզպետը: Մինչդեռ Արագածոտնի մարզկենտրոն …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ: Ս. Սարգսյանի խոսքով` համակարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ «դառնալ ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացակամ տնտեսավարող սուբյեկտների համար»: Նաեւ ընդգծել է. «Մենք պիտի կարողանանք տարեցտարի ավելացնել …
կարդալ ավելին«Ժառանգությունը» ՀԱԿ-ին չի սիրում, հետեւաբար` խանդով չի վերաբերվում ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը: Այս մասին երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Խանդում են, երբ որ մեկին սիրում են: Իսկ այս դեպքում նույնիսկ մեծ համակրանքի մասին խոսք չկա, այնպես որ` այդ հասկացությունն ընդհանրապես ընդունելի չէ: Ես ողջունում եմ այդ երկխոսությունը, որովհետեւ, առանց հետին մտքերի, դրա …
կարդալ ավելինԵրեկ վերջապես ազատ արձակվեցին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Վերջինս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ժամը 16:30-ի սահմաններում, իսկ Նիկոլ Փաշինյանն «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս եկավ ժամը 20-ից հետո միայն: Շնորհավորում ենք առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի հարազատներին ու մերձավորներին, նաեւ բոլորիս` անմեղ մարդկանց բանտից ազատ արձակվելու ու նաեւ այն առթիվ, որ Հայաստանը …
կարդալ ավելին«ՀԱԿ-ի առաջադրած երեք պահանջների կատարմամբ կամ կատարման խոստմամբ Հայաստանում քաղաքական պրոցեսը կանգ չի առնելու, եւ իշխանություններին են առաջադրվելու նորանոր պահանջներ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Անդրադառնալով ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ երկխոսության մասին հարցին, նա ասել է, թե ֆորմալ առումով երկխոսություն չի ծավալվում: «Այս հարցի հետ կապված բավական շահարկումներ …
կարդալ ավելին«Ազգային անվտանգության խորհրդի նիստերն այնքան հետաքրքիր են անցնում, որ ուղղակի անբարոյականություն է այնտեղ պոռնո դիտելը»,- երեկ ԱԺ ճեպազրույցում ասել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` ի պատասխան այն լուրերի, թե ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ անցկացվող նիստերն այնքան անհետաքրքիր են, որ մասնակիցները զվարճանում են պոռնո-կայքեր դիտելով: «Եթե մարդն անբարոյական է, ի՞նչ կարող ես …
կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարարության երեկ տարածած հայտարարության համաձայն` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն իրենց հայտարարությունում անընդունելի են համարում ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակում ներկայիս ստատուս-քվոն, «ինչի մասին եւս Ադրբեջանը բազմիցս հայտարարել է»: «Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է` հայկական զինված ուժերի դուրսբերումը եւ իրենց մշտական բնակության վայրեր ներքին տեղահանված անձանց վերադարձը թույլ կտան անցնել հաջորդ քայլին Լեռնային Ղարաբաղի հայկական …
կարդալ ավելինԸնտրական օրենսգիրքը, որն ԱԺ-ում ընդունվեց առանց ընդդիմության եւ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, լեգիտիմության նշույլ իսկ չունի: Երեկ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Սա իշխանությունների կողմից եւ նրանց առաջարկություններով ձեւավորված օրենսգիրք է, եւ կեղծիքների այն համակարգը, որ կար նախկինում, պահպանում է կրկնվելու հավանականությունը: Իսկ կեղծված ընտրություններում կձեւավորվի մի խորհրդարան, որը չի …
կարդալ ավելին3 տարի ու 3 ամիս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը երեկ վերջապես ազատ արձակվեցին: Ն.Փաշինյանը թեեւ իրավապահներին է ներկայացել 2009թ. ամռանը, սակայն ընդհատակում գտնվելու այդ ավելի քան մեկ տարին եւս կարելի է համարել անազատության շրջան: Կարելի է ասել, որ երեկ ողջ օրը ողջ հանրությունը սպասում ու հետեւում էր ընդդիմադիր գործիչների արձակման …
կարդալ ավելին