Ձանձրույթից պոռնո են դիտում

27/05/2011

«Ազգային անվտանգության խորհրդի նիստերն այնքան հետաքրքիր են անցնում, որ ուղղակի անբարոյականություն է այնտեղ պոռնո դիտելը»,- երեկ ԱԺ ճեպազրույցում ասել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` ի պատասխան այն լուրերի, թե ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ անցկացվող նիստերն այնքան անհետաքրքիր են, որ մասնակիցները զվարճանում են պոռնո-կայքեր դիտելով: «Եթե մարդն անբարոյական է, ի՞նչ կարող ես անել. Տեսակ կա մարդու: Մարդ կարող է լինել եւ նողկալի, եւ առաքինի»,- ասել է Մարգարյանը: Հիշեցնենք, որ վերջերս ԱԱԽ-ում անցկացված Հայաստան-Եվրամիություն նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գեւորգյանը բջջային հեռախոսով պոռնո նկարներ էր դիտում: