Ռենոյի ակնկալիքները

30/05/2011

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն երեկ` անդրադառնալով օրերս Դովիլում ընդունված ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առնչությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությանը, ասել է, որ ինքը պետք է հնարավորինս զուսպ լինի այս գործընթացի շուրջ խոսելիս, քանի որ իր երկիրը ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող պետություն է եւ ունի համանախագահ: Իսկ հարցին, թե ի՞նչ է ակնկալում Դովիլում ընդունած հայտարարությունից` դեսպանը պատասխանել է. «Ես ակնկալում եմ, որպեսզի կողմերը հարգեն Դովիլի հայտարարության հորդորը, որով հնարավորություն կընձեռվի կայունության հաստատման համար թե՛ Հարավային Կովկաս-Եվրոպա հարաբերություններում, թե՛ ողջ տարածաշրջանում: Ես ակնկալում եմ կարգավորմանն ուղղված համաձայնագրի ընդունմանը բավական արագ, սպասում եմ, որպեսզի հնարավորինս արագ ներգրավված լինեն բանակցային գործընթացին, որը պիտի հանգեցնի համաձայնագրի ընդունմանը, ակնկալում եմ, որ այդ համաձայնությունը հնարավորինս արագ կենսագործվի, ակնկալում եմ, որպեսզի սահմաններում լարվածությունը թուլանա, ակնկալում եմ, որպեսզի անվստահությունը տեղը զիջի վստահությանը, եւ որ համագործակցությունը փոխարինի թշնամանքին, որպեսզի վերջիվերջո այս տարածաշրջանը կարողանա իր առաջնահերթ կոչումը հետ բերել` խաչմերուկի դերակատարությունը կենսագործել տարբեր երկրների երկխոսության համար»: