Դաշտը պարարտ է

28/05/2011

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում քաղաքական երրորդ ուժի ձեւավորման համար բավական պարարտ դաշտ կա: «Երկրում առկա խնդիրները լուծված չեն, ուստի դաշինքների եւ ուժերի ձեւավորման հավանականությունը մեծ է: Հայաստանում քաղաքական ուժերը իրար հետ մերձենում կամ իրարից անջատվում են, երբ տեղի են ունենում ընտրություններ: Մենք տեսնում ենք, որ կոալիցիոն կուսակցությունների շրջանում էլ ընտրություններին առանձին գնալու միտում կա»,- ասել է նա: