Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել է, թե քրեակատարողական հիմնարկների ղեկավարները կամ աշխատողները համաներման շնորհիվ ազատվող ազատազրկվածների վրա դրված տույժերը հանելու համար գումար են պահանջում, ինչը կանխելու համար միջոցներ են ձեռնարկվել: «Պետք է կանխել նման արատավոր երեւույթը, քանի որ համաներմամբ նման դրական քայլը կարող է լրիվ հեղինակազրկվել»,- ասել է նա: «Նոր Ժամանակներ» կուսակցության …
կարդալ ավելինՄայիսի 26-ին Ֆրանսիայի Դովիլ քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները (ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ) հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հայտարարությամբ, որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին կրկին կոչ էր արվում համաձայնեցնել Հիմնական սկզբունքները, քաղաքական կամք դրսեւորել՝ հունիսին Ռուսաստանում կայանալիք գագաթաժողովի ընթացքում ավարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: «Հետագա …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918թ. մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Այն գոյատեւեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա …
կարդալ ավելինՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի կարծիքով` համաներումն անհրաժեշտություն էր, սակայն ուշացած է. «Հիմա կատարեցինք, ինչպես միշտ, կիսատ-պռատ քայլեր լարվածությունը թուլացնելու համար: Ինչո՞ւ ստեղծեցինք այն, որ դրանից ազատվելը համարում ենք նվաճում»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում անազատության մեջ հայտնված մարդիկ քաղաքակա՞ն, թե՞ քրեական բանտարկյալներ են. այս շահարկումներին վերջ դնելու համար …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ: Ս. Սարգսյանի խոսքով` համակարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ «դառնալ ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացակամ տնտեսավարող սուբյեկտների համար»: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Կոմիտեի նախագահի …
կարդալ ավելին«ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալության բացառիկ հարցազրույցը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ – Ինչպե՞ս եք գնահատում անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի ԱԺ-ի որոշումը: – Ուզում եմ միանալ ԵԽ ԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին ու Ալեքս Ֆիշերին եւ ողջունել Հայաստանի նախագահի եւ Ազգային ժողովի որոշումը: Համաներման արդյունքում ազատ կարձակվեն 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Կարինե Կիրակոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից:
կարդալ ավելինԵվրոպական հանձնաժողովը եւ ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը 2011թ. մայիսի 26-ին հրապարակել են «Հարեւանության փաթեթը», որը ներառում է վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) մասին հաղորդագրությունը, 2010թ. զարգացումների վերաբերյալ 12 երկրների զեկույցները, ներառյալ Հայաստանի մասին, ոլորտային զեկույց, ինչպես նաեւ` զեկույց Արեւելյան գործընկերության մասին: Ըստ զեկույցի` ընդհանուր առմամբ, Հայաստանը 2010թ. որոշ առաջընթաց է արձանագրել …
կարդալ ավելինՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանը երեկ հայտարարել է, թե իրեն աշխատանքից ազատելը թելադրված է ինչ-որ շահագրգիռ ուժերի կողմից, ովքեր իր դեմ վերջին երեք ամիսներին ուղղորդված «կամպանիա» էին իրականացնում: Իսկ թե ովքեր են այդ մութ ուժերը` կոնկրետ Մ. Գաբոյանին դեռեւս հայտնի չէ: Ի դեպ, նա ասել է, որ իր` կադրերի ռեզերվ ուղարկվելու …
կարդալ ավելին«Ես աշխատում եմ իմ վարկանիշի վրա: Ցանկացած պետական, քաղաքական գործիչ պարտավոր է աշխատել իր վարկանիշի վրա, պարտավոր է լինել բաց, հրապարակային: Ամեն մեկն իր ձեւն ունի հրապարակայնության, ես էլ ունեմ իմ ձեւը»,- երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում ինչո՞ւ է ավելի հաճախ ընտանիքի անդամների հետ այցելում …
կարդալ ավելինԵրեկվա ասուլիսում` անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից ԱԺ ներկայացված համաներման մասին որոշման նախագծին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է. «Համաներումն իշխանությունների քայլն է, ինչ կուզեն` թող անեն, դա իրենց որոշելիքն է, ընդդիմությունը եւ քաղբանտարկյալներն այս հարցով ոչ ոքի չեն դիմել»: Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն էր վերջին հանրահավաքներից մեկում համաներման կոչով դիմել ՀՀ …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ով նաեւ ՀՀԿ Գործադիր մարմնի Գործարարությանն աջակցող հանձնաժողովի նախագահն է` տեւական ժամանակ է` չի այցելում Ազգային ժողով եւ չի մասնակցում օրենսդիր մարմնի աշխատանքներին: Ըստ որոշ աղբյուրների` նա հիմնականում Մոսկվայում եւ Գերմանիայում է լինում, ուր տարիներ առաջ տեղափոխել էր իր բիզնեսը: Հ. Փամբուկյանն, ըստ նույն աղբյուրների, նեղացած է ՀՀ իշխանություններից` խոստումներ …
կարդալ ավելինՌուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություններ են անելու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտնել է, որ Դովիլում G8 գագաթաժողովի նախօրեին եռակողմ հայտարարություն է պատրաստվել: Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բարաք Օբաման հանդիպելու են մայիսի 26-ին «Մեծ Ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում եւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ ներկայացնելու են համատեղ հայտարարությունը: Նշենք, …
կարդալ ավելինՀատուկ քննչական ծառայությունը դեռ անհրաժեշտ չի համարում հարցաքննել Հայաստանի նախկին նախագահներին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործի շրջանակներում: Այս մասին երեկ հայտարարել է ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Հարցին, թե` հնարավո՞ր է հարցաքննության հրավիրվեն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանել է, թե` այդ մասին խոսվում է …
կարդալ ավելինԵվրահանձնաժողովի ու Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարի զեկույցի համաձայն, որը հրապարակվել է երեկ, ԵՄ-ն դրական է գնահատում Հայաստանում սկսված քաղաքական երկխոսությունը: «Դրական քայլեր են ձեռնարկվել ներքաղաքական ճգնաժամը հարթելու եւ 2008թ. մարտի 1-ից հետո կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու ուղղությամբ»,- ասված է զեկույցում: Հիշեցնենք, որ այս զեկույցը կարեւոր է նրանով, որ արձանագրված բարեփոխումներից է կախված, թե որքան ֆինանսական …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովը սկսել է համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկության ու ԱԺ համապատասխան որոշման նախագծի քննարկումը, որը կշարունակվի այսօր: Հրապարակված նախագծից պարզ է դարձել, որ համաներման արդյունքում ազատ կարձակվի 396 դատապարտյալ, կկրճատվեն 379 դատապարտյալների պատժաչափերը: Ամենակարեւորը` համաներումը կտարածվի քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արա Հովհաննիսյանի նկատմամբ: Քաղբանտարկյալներից համաներումը չի ազդի միայն Շմավոն …
կարդալ ավելինՀատուկ քննչական ծառայության ղեկավար Վահագն Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե Մարտի 1-ի գործով քննչական խումբն այժմ հետազոտում է ինտերնետում վերջերս հայտնված կադրերը: Նա ասել է, թե անցած երեք տարիների ընթացքում քննչական խումբն այդ կադրերը չի ուսումնասիրել, քանի որ այդ դրվագն իր տրամադրության տակ չի ունեցել: Հիշեցնենք, որ այդ կադրերում երեւում է, թե ինչպես 2008թ. …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, թե Լեհաստանում էլ կոմունիստներին իշխանությունից զրկելուց հետո ներկայիս Եվրախորհրդարանի նախագահն իր թիմակիցներով կանգնած էին ընտրության առաջ` անե՞լ իսկական ռեֆորմներ, թե՞ ոչ: «Նրանք եկել են եզրակացության, որ իսկական ռեֆորմը դա այն բարեփոխումն է, որի արդյունքում դու կորցնում ես իշխանությունը: …
կարդալ ավելինԵվրամիությունը դրական է գնահատում Հայաստանում սկսված քաղաքական երկխոսությունը: Այդ է փաստում Եվրահանձնաժողովի ու Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարի` չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցը հարեւան 12 երկրների վերաբերյալ: Դիտարկելով անցած տարի իրականացված քայլերը, փաստաթուղթն արձանագրում է, որ պաշտոնական Երեւանը առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում, այդ թվում` քաղաքական երկխոսության ու բարեփոխումների: «Դրական քայլեր են ձեռնարկվել ներքաղաքական ճգնաժամը հարթելու …
կարդալ ավելինԵրեկ վերջապես խորհրդարանը քննարկեց համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունն ու Ազգային որոշման նախագիծը: Նախագիծը, սակայն, երեկ չընդունվեց: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն առաջարկեց քվեարկությունը տեղափոխել այսօր, որպեսզի հասցնեն պատգամավորների կողմից հնչեցված որոշ առաջարկություններ եւս ներառել որոշման նախագծում: Այդքան սպասված համաներման նախագծի հիմնական դրույթները հայտնի են, ամենակարեւորը` այն տարածվելու է Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների` Սասուն …
կարդալ ավելին