ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ով նաեւ ՀՀԿ Գործադիր մարմնի Գործարարությանն աջակցող հանձնաժողովի նախագահն է` տեւական ժամանակ է` չի այցելում Ազգային ժողով եւ չի մասնակցում օրենսդիր մարմնի աշխատանքներին: Ըստ որոշ աղբյուրների` նա հիմնականում Մոսկվայում եւ Գերմանիայում է լինում, ուր տարիներ առաջ տեղափոխել էր իր բիզնեսը: Հ. Փամբուկյանն, ըստ նույն աղբյուրների, նեղացած է ՀՀ իշխանություններից` խոստումներ տալու եւ դրանք չկատարելու, «քցելու» համար: Բանն այն է, որ Հ. Փամբուկյանը բավական խոշոր գումար էր հատկացրել 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների, հետագայում նաեւ` 2009թ. Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, պայմանով, որ նա պետք է նշանակվի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Խոստումը, ինչպես տեսնում ենք, չի կատարվել: