Անհրաժեշտություն չկա՞

26/05/2011

Հատուկ քննչական ծառայությունը դեռ անհրաժեշտ չի համարում հարցաքննել Հայաստանի նախկին նախագահներին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործի շրջանակներում: Այս մասին երեկ հայտարարել է ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Հարցին, թե` հնարավո՞ր է հարցաքննության հրավիրվեն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանել է, թե` այդ մասին խոսվում է 2008թ. մարտից: «Դեռ նման հարց դրված չէ, սակայն, եթե նախագահների հարցաքննությունն անհրաժեշտ լինի, նրանք կհարցաքննվեն»,- ասել է ՀՔԾ ղեկավարը` հավելելով, թե որեւէ ռասայական, գենդերային, քաղաքական խտրականություն քննությունն իր առջեւ չի դնում: Նա հայտարարել է, որ դեռեւս Մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված առաջընթաց չկա: