Հրապարակային դիմում

26/05/2011

Երեկվա ասուլիսում` անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից ԱԺ ներկայացված համաներման մասին որոշման նախագծին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է. «Համաներումն իշխանությունների քայլն է, ինչ կուզեն` թող անեն, դա իրենց որոշելիքն է, ընդդիմությունը եւ քաղբանտարկյալներն այս հարցով ոչ ոքի չեն դիմել»: Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն էր վերջին հանրահավաքներից մեկում համաներման կոչով դիմել ՀՀ իշխանություններին: «Չպետք է շփոթել` համաներումն օրենք է հոդվածների վերաբերյալ, ներումը անձնական դիմում է` ներում շնորհելու վերաբերյալ: Իսկ ինչպես հայտնի է, որեւէ դիմում չի եղել: Թյուրիմացություն է այն միտքը, որ սա որեւէ մեկի արարքի ճանաչում եւ ներում է: Բայց մենք ողջունում ենք բոլոր այն ձեւերը, որոնցով իշխանությունը ժողովրդի ճնշման ներքո նախաձեռնում է քաղբանտարկյալների ազատ արձակումը»,- ասել է Մանուկյանը: