«Ես աշխատում եմ իմ վարկանիշի վրա: Ցանկացած պետական, քաղաքական գործիչ պարտավոր է աշխատել իր վարկանիշի վրա, պարտավոր է լինել բաց, հրապարակային: Ամեն մեկն իր ձեւն ունի հրապարակայնության, ես էլ ունեմ իմ ձեւը»,- երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում ինչո՞ւ է ավելի հաճախ ընտանիքի անդամների հետ այցելում հրապարակային վայրեր (վերջերս նա ընտանիքի հետ հաճախել էր այգիներ, Վերնիսաժ եւ գնել էր նկարներ): Իսկ ոմանք միամտաբար կարծում էին, թե Տիգրան Սարգսյանը որպես հոգատար հայր` զբաղվում է երեխաների դաստիարակությամբ: