Ի հեճուկս ոմանց ակնկալիքների` երեկ ԱԺ-ում չի քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած համաներման առաջարկությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ համաներման որոշման քննարկումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում: Իրականում` որպես հետաձգման պատճառ, ներկայացվում են Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք, սակայն, կարող էին կատարվել նաեւ ավելի արագ, քանի որ քննարկումներն անցել …
կարդալ ավելին«Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ ճանաչելու դեպքում կկորցնի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները»,- «Tert.am»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Վրաստանում գործող Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի նախագահ Մամուկա Արեշիձեն` պատասխանելով հարցին, թե Վրաստանն ինչո՞ւ է ճանաչում «չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը», որն աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել, իսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բազմաթիվ …
կարդալ ավելինՀամաներման մասին Սերժ Սարգսյանի առաջարկության ու Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովն օրվա վերջում դռնփակ նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց Ս.Սարգսյանի այս առաջարկությանը: Եվ սպասվում էր, որ երեկ` ԱԺ քառօրյա նիստերի առաջին օրն, այն արդեն կքննարկվի լիագումար նիստում: Սակայն երեկ նիստի …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ հայտարարել է, թե ինքը կողջունի իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն այն պարագայում, եթե այն նպաստի Հայաստանում առկա համակարգի փոխվելուն եւ ավազակապետության կազմաքանդմանը, ինչպես ասել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ եթե այդ երկխոսության նպատակը միայն Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորումն է, ապա, ըստ Ա. Կարապետյանի` այդ գործընթացն անարդյունավետ է լինելու: «Թե իշխանությունը, …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հարցի շուրջ այսօր լարվածությունը սրվում է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: «Մենք չենք ցանկանում, որ 2008թ. սցենարը կրկնվի տարածաշրջանում, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա: Մենք տեսանք, թե ինչ կորուստներ կրեց Հարավային Օսիան, եւ չենք ուզում, որ նույնը կրկնվի ԼՂ-ում: Սակայն այն, որ լարվածությունը մեծանում է, …
կարդալ ավելին«Ակոսի» խմբագրություն առաջին անգամ այցելողը ենթագիտակցաբար փնտրում է այլեւս հարազատ դարձած Հրանտ Դինքին: Նրա մահից հետո խմբագրությունում առաջացած մեծ բացը (որքան էլ ջանք են թափում)` տեսանելի է: Հրանտ Դինքի սպանությունից հետո խմբագրության շենքը հսկվում է տեսախցիկներով, եւ աշխատակիցները փորձում են առավել զգոն լինել: «Երկար ժամանակ չէի հավատում, որ Հրանտ Դինքը մահացել է: Առաջինը ես էի, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստան-Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 5-րդ լիագումար նիստը: Ըստ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, նիստը բացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այնուհետեւ տեղի է ունեցել աշխատանքային նիստը, որը հայկական կողմից վարել է ԱԳ նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Մինչ նիստը Նալբանդյանն ընդունել է բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող …
կարդալ ավելինԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների խնդրանքով երեկ անդրադարձավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը, թե իր «նախագահության շրջանը խիստ առանձնանում է մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով»: Արդյո՞ք այդ դրական փոփոխություններն անդրադարձել են նաեւ Հ.Աբրահամյանի վրա: «Դա ԱԺ նախագահին չէր վերաբերում, հասարակությանն էր վերաբերում: Շատ նորմալ, համահունչ, հաստատուն, գնում ենք առաջ: Հանրապետության երկրորդ նախագահն իրեն …
կարդալ ավելինԱզգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) կողմից՝ երեկ հրապարակված նախնական ցուցանիշի համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7%՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ։ Այսինքն՝ պաշտոնական վիճակագրությունը մեզ համոզում է, որ տնտեսությունը 12 ամսվա կտրվածքով 7.7%-ով աշխուժացել է։ Հիշեցնենք, որ ՏԱՑ ամենաբարձր ցուցանիշը մինչ այս գրանցվել էր հունվարին՝ 6.1%, որին հաջորդող երկու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 1%-ից էլ …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը մեծ խնդիր է Հարավային Կովկասի երկրների միջեւ համագործակցության եւ անվտանգության հարցերի համար»,- այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբիշվիլին` ելույթ ունենալով ուսանողների եւ վերլուծաբանների առջեւ` Պոտոմակ ինստիտուտի ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնում: «Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակի կապված են Լեռնային Ղարաբաղի հետ, այդ հարցի լուծումը գտնվում է Ռուսաստանի ձեռքում, Ռուսաստանի …
կարդալ ավելինԱդրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում գրոսմայստեր Գարրի Կասպարովը հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, ապա այն տարվելու է «մինչեւ զրոյական տարբերակի»: Նաեւ հավելել է. «Պատերազմին դեմ եմ, քանի որ պատերազմն ունի իր տրամաբանությունը, որ տարբերվում է մնացած ամեն ինչից: Տվյալ դեպքում ես չեմ հավատում, որ այն լոկալ եւ սահմանափակ պատերազմ է լինելու: Պատերազմը …
կարդալ ավելինՀունիսի սկզբին Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան: Համանախագահների այցից հետո կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները, ովքեր կքննարկեն երկրի ղեկավարների հանդիպման նախապատրաստությանը վերաբերող հարցեր:
կարդալ ավելինՄԻԱԿ կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններում աջակցելու է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այս մասին երեկ Սերժ Սարգսյանի հետ ՄԻԱԿ-ի ակտիվի հանդիպման ժամանակ հայտարարել է քարտուղար Գերասիմ Բարսեղյանը: Ս. Սարգսյանը լրագրողներին հորդորել է Գ. Բարսեղյանի հայտարարությունը նախընտրական ակցիա չհամարել` ասելով. «Ինձ համար էլ անակնկալ էր: Այժմ դեռ վաղ է նախընտրական ակցիաներ նախաձեռնել»:
կարդալ ավելին«Տրամաբանությունը բերում է նրան, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով գալու, հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների, որտեղ թամադան էլի լինելու է Սերժ Սարգսյանը»,- երեկ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, այժմ «Առցանց ազատականների ալյանս» նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը: Ըստ նրա, անտրամաբանական է, որ իշխանությունը ՀԱԿ-ի հետ նստի-բանակցի սեփական հրաժարականի շուրջ: «Հեղափոխության մասին պետք է մոռանանք»,- …
կարդալ ավելինՀիմք ընդունելով Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը` նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դիմել է Ազգային ժողովին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկությունը Ազգային ժողով հասնելուց մեկ ժամ հետո արդեն քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական …
կարդալ ավելին«Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին` նախընտրական ցուցակներ կազմելիս առաջնորդվել որոշակի տրամաբանությամբ` ավելացնել կանանց թիվը»,- երեկ կառավարության նիստի ընթացքում նման կոչով կուսակցություններին դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը երեկ հավանություն է տվել գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրին, որում նախատեսվում է օրենսդիր եւ գործադիր մարմիններում կանանց տեսակարար կշիռը հասցնել մինչեւ 30 տոկոսի: Տ. Սարգսյանը …
կարդալ ավելինՀինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացել է Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը: Ինչպես նշված է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում, Էդվարդ Նալբանդյանը եւ Հիլարի Քլինթոնը բանակցային սենյակ մտնելուց առաջ մի քանի հայտարարություն են արել լրագրողների համար: ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, նշել է. «Մենք արտգործնախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, եւ ինձ մեկ …
կարդալ ավելին«Հայաստանը հանդես է գալիս սպառազինությունների վերահսկողության պարտավորությունների կատարման օգտին»,- այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը` Երեւանում ընթացող «ՀԱՊԿ-ն եւ Հարավային Կովկասը. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում: Ըստ նրա, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, նաեւ ԵԱՀԿ-ի քաղաքական պարտավորությունները Հարավային Կովկասի անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչներից են: «Այդ կապակցությամբ կցանկանայի նշել մեր խորը մտահոգությունը …
կարդալ ավելին«Ցանկալի է, որ յուրաքանչյուր ղեկավար գոնե երեք տարվա սահմանագիծն անցնելուց հետո տեղափոխվի մեկ այլ բաժնում ծառայության,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` պարզաբանելով,- Սա նպաստում է մի քանի առումներով` տեղի հետ կապվածության, հարմարվողականության` ընդհուպ մինչեւ կրիմինոգեն էլեմենտների հետ: Իմ կարծիքով, նոր ղեկավարն ավելի արդյունավետ պայքար է մղում հանցավորության դեմ»: Նա ընդգծել է, …
կարդալ ավելինԵրեկ վերջապես Սերժ Սարգսյանը որոշեց համաներում հայտարարել եւ, ամենայն հավանականությամբ, այդ ճանապարհով ազատ արձակել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում իրենց քաղաքական հայացքների համար դատապարտված վերջին ընդդիմադիր գործիչներին: Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին կետը նախագահին իրավունք է տալիս համաներում հայտարարելու առաջարկություն ներկայացնել Ազգային ժողովին: Եվ Ս.Սարգսյանը երեկ դա արել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Կոնկրետ մարտյան …
կարդալ ավելին