Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) կողմից՝ երեկ հրապարակված նախնական ցուցանիշի համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7%՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ։ Այսինքն՝ պաշտոնական վիճակագրությունը մեզ համոզում է, որ տնտեսությունը 12 ամսվա կտրվածքով 7.7%-ով աշխուժացել է։ Հիշեցնենք, որ ՏԱՑ ամենաբարձր ցուցանիշը մինչ այս գրանցվել էր հունվարին՝ 6.1%, որին հաջորդող երկու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 1%-ից էլ ցածր էր։ Թե կոնկրետ ի՞նչ դրական ազդեցություն է թողնում այս ցուցանիշն իրական կյանքում, եւ որքանո՞վ է արտացոլվում մարդկանց կենսամակարդակի բարձրացման առումով, դժվար է ասել։ Սակայն, գրեթե կասկած չկա, որ առաջիկա օրերին մեր իշխանությունները բազում անգամներ կհիշատակեն այս թիվը՝ որպես իրենց փայլուն տնտեսական քաղաքականության վառ ապացույց։