Կանանց է ուզում

20/05/2011

«Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին` նախընտրական ցուցակներ կազմելիս առաջնորդվել որոշակի տրամաբանությամբ` ավելացնել կանանց թիվը»,- երեկ կառավարության նիստի ընթացքում նման կոչով կուսակցություններին դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը երեկ հավանություն է տվել գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրին, որում նախատեսվում է օրենսդիր եւ գործադիր մարմիններում կանանց տեսակարար կշիռը հասցնել մինչեւ 30 տոկոսի: Տ. Սարգսյանը խոստացել է, որ գործադիր իշխանության մարմիններում այսուհետ կառաջնորդվեն այդ սկզբունքով: Իսկ որպեսզի ծրագիրն ավելի մեծ հասարակական հնչեղություն ստանա` խորհրդարանում կկազմակերպվեն քննարկումներ եւ լսումներ: