Բոստոնի «Արմենիան վիքլի» թերթի թուրք լրագրող Այսե Գունայսուին` մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` ասել է. «Կարող եմ ասել մի բան. Հայաստանի նախագահն արձանագրությունները ետ կանչեց, որովհետեւ Թուրքիան արձանագրությունների նախապայմաններում ԼՂ հարցն էր առաջ քաշել: Հայաստանը` տեսնելով, որ Թուրքիան ազնիվ չէ, դրանք ետ կանչեց: Ավելին՝ ես ՀՀ կառավարությանն ավելի շատ եմ հավատում, քան թուրքական …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի հարցով Իրանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի եղել»,- նախօրեին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: «Իրանը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը` միջազգային օրենսդրության շրջանակում եւ բանակցությունների շարունակման միջոցով»,- ասել է նա` պատասխանելով հակամարտության վերաբերյալ Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարության մասին հարցին: Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ …
կարդալ ավելինՌուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը. «Կարծում եմ, դա հավանական է, քանի որ ոչ կերպ չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը երկարաձգում բանակցային գործընթացը: Հավանաբար, նրանք ավելի շատ ուժ եւ միջոցներ կուտակելու պլաններ ունեն, որպեսզի հարմար պահին դիմեն ռազմական արկածախնդրության»,- ասել է …
կարդալ ավելին«Ես նախկինում էլ եմ ասել, որ նախաքննության անհրաժեշտությունից ելնելով` կքննարկվի նաեւ այդ հարցը, եւ եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրվեն: Բայց դեռ դրա անհրաժեշտությունը չկա»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Մարտի 1-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վ.Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լ.Տեր-Պետրոսյանին ու Ռ.Քոչարյանին հարցաքննելու մասին որոշում կայացվել է: …
կարդալ ավելինՍոցիալական ցանցերում հայտնվել է մի տեղեկություն, ըստ որի` ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Իսպանիայի Վալենսիա քաղաքում 3,2 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել: Բացի այդ, ըստ նույն տեղեկությունների, նա երկու տարի առաջ ձեռք է բերել Ուկրաինայի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկի` Դնեպրոպետրովսկի «Բաբուշկինայի» անվան երկաթամշակման գործարանի բաժնետոմսերի 80 տոկոսը: Երեկ մեր թղթակցի հետ …
կարդալ ավելինԱրքայազն Ուիլյամի հարսանիքի հրավիրյալների ցանկը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ էր տվել: Մինչ քննարկվում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այդ հարսանիքին հրավիրված չլինելու հարցը, «The Daily Mail»-ը գրեց, թե նա չմասնակցեց, քանի որ Ուիլյամը դեռեւս Բրիտանիայի պաշտոնական թագաժառանգը չէ: Հետեւաբար` նրա հարսանիքը չուներ պետական նշանակություն: Հրավիրյալների թիվը 1900 էր, ներկա էին աշխարհի այլ միապետական ընտանիքների ներկայացուցիչներ, բարեգործական …
կարդալ ավելինՌուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Հիշեցնենք, որ թերթը ԽՍՀՄ փլուզման 20-րդ տարելիցի կապակցությամբ հարցազրույցների շարք է սկսել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների առաջնորդների հետ: «Դուք Հայաստանի երրորդ նախագահն եք: Ինչի՞ է հաջողվել հասնել վերջին 20 տարիներին, ինչի՞` ոչ» հարցին Ս. Սարգսյանը պատասխանել է. …
կարդալ ավելինՄարտի 1-ի գործի հետ կապված բավականին հետաքրքիր հայտարարություններ են հնչում իշխանական դաշտից: Այդ գործը քննող` Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանն անցած շաբաթ չէր բացառել, որ հարցաքննության կարող են հրավիրվել առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել էր, թե անպայման քննարկելու են այդ հարցը եւ անհրաժեշտության դեպքում նրանց հրավիրելու են հարցաքննության: …
կարդալ ավելին«Նոր Ժամանակները» պատրաստվում է գաղափարական ընդհանրության հենքի վրա դաշինք ձեւավորել: Այս մասին tert.am-ին ասել է կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` տեղեկացնելով, որ ինքն այդ նպատակով հանդիպումներ է ունեցել ՀՌԱԿ համաշխարհային կառույցի գործադիր-ատենապետ Հարություն Առաքելյանի եւ այլ կուսակցությունների ղեկավարների եւ անդամների հետ` համագործակցության եզրեր գտնելու եւ Հայաստանում նախընտրական դաշինք ստեղծելու նպատակով; «ՀԱԿ-ի եւ իշխանության` հետզհետե սերտացող կապերի …
կարդալ ավելինՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի գործադիր եւ օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
կարդալ ավելինՄայիսի 8-ին Մոսկվայում ազգայնականները սպանել են Հայաստանի 22-ամյա քաղաքացի Գրիգոր Հուսնյանին: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Չեխովի շրջանի Նովի Բիտ գյուղում: Նախնական տվյալներով, երեք հայերի վրա հարձակվել են մի քանի տասնյակ արմատական այլատյացներ: Դաժան ծեծի հետեւանքով, Գ. Հուսնյանը գլխի ծանրագույն վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Չեխովի շրջանային հիվանդանոց, որտեղ էլ մահացել է մայիսի 15-ին: …
կարդալ ավելին«Ռուսաստանն անվտանգության հարցերում տարածաշրջանի առանցքային խաղացողն է»,- «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, թե Ռուսաստանից շատ բան է կախված: «Մյուս կողմից` մենք երբեք չենք հուսացել, որ Ռուսաստանը հայամետ ամուր եւ միանշանակ դիրք կգրավի: Ռուսաստանն, ամեն դեպքում, մեծ երկիր է, Ադրբեջանը եւս նրա հարեւանն է, այդ պատճառով Ռուսաստանը չի կարող …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը, որով վերջինս Մարտի 1-ի դեպքերի հարցում որպես գլխավոր մեղավոր` մատնանշում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին` պաշտպանելով Սերժ Սարգսյանին, ասել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի: «Քննադատության վեկտորները որեւէ ուղղությամբ ուղղել կամ չուղղելը, չեմ կարծում, որ որեւէ հետեւանք կարող …
կարդալ ավելինԲաքուն կոչ է անում Երեւանին հրաժարվել ժամանակ ձգելուց ղարաբաղյան կարգավորման մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Մենք անհանգստացած ենք, որ ժամանակը գնում է, իսկ արդյունք չկա»,- ասել է նա: Նաեւ հավելել է, թե Իլհամ Ալիեւը հարգալից է վերաբերվում ՌԴ նախագահի հրավերին, պատրաստ է այսուհետ եւս մասնակցել ռուսական կողմի կազմակերպած հանդիպումներին Ադրբեջանի եւ …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը հերքել է տեղեկությունները, թե պատրաստվում է լքել Հայաստանը եւ ընտանիքով մեկնել Չեխիա: «Ես հիմա դիրքերում եմ իմ տեղակալ Լեոնիդ Արմենակիչի հետ: Ես ոչ մի տեղ էլ չեմ գնում, ոչ Չեխիա, ոչ ուրիշ պետություններ, ես ապրել եմ Հայաստանում վերջին 15 տարին, ապրելու եմ Հայաստանում»,- …
կարդալ ավելինՌուսաստանը կարող է դուրս գալ ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին ԱՄՆ-ի հետ կնքած ՌՀՍ-3 պայմանագրից այն դեպքում, եթե ԱՄՆ-ը շարունակի հակաօդային պաշտպանության տարրերը ծավալելու քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագիրը բացառիկ հանգամանքներում նախատեսում է նման քայլի հնարավորություն: Ռյաբկովն ասել է նաեւ, որ Ռուսաստանի իշխանությունները …
կարդալ ավելին– Դուք, թերեւս, այն թուրք լրագրողներից եք, ով հետեւողականորեն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանն ու դրա ճանաչման անհրաժեշտությանը: Ինչո՞վ եք դա բացատրում: – Վերջին 20 տարիներին ինձ առավելապես հետաքրքրում է Հայոց ցեղասպանության հարցը: Թերեւս թուրք լրագրողների շրջանում առաջինն եմ, որ անխախտ պարբերականությամբ անդրադառնում եմ հայկական թեմաներին: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ռեալ հաշտեցումն անհնարին է` առանց Թուրքիայի …
կարդալ ավելինԵվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը մայիսի 18-ին պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ խորհրդարանական բոլոր կուսակցությունների անդամների հետ: Բուզեկը հանդիպելու է նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաեւ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
կարդալ ավելին«Հայաստանի Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների համար մեղավոր են այն պաշտոնատար անձինք, ովքեր անմիջականորեն պատասխանատու էին այդ ոլորտների համար, իսկ ահա պատասխանատվություն կրում են իշխող բոլոր կուսակցությունները»,- երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ընդգծելով, թե իշխանություններն իրենք են հայտնաբերում իրենց կողմնակիցների իրավախախտումները: «Դա նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին: Իշխանությունները վերլուծում են …
կարդալ ավելինՀայաստանի հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես, 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 զոհերից Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ վերջինս հրազենային մարմնական վնասվածք ստանալուց հետո Մաշտոցի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտակայքից …
կարդալ ավելին