Բոստոնի «Արմենիան վիքլի» թերթի թուրք լրագրող Այսե Գունայսուին` մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` ասել է. «Կարող եմ ասել մի բան. Հայաստանի նախագահն արձանագրությունները ետ կանչեց, որովհետեւ Թուրքիան արձանագրությունների նախապայմաններում ԼՂ հարցն էր առաջ քաշել: Հայաստանը` տեսնելով, որ Թուրքիան ազնիվ չէ, դրանք ետ կանչեց: Ավելին՝ ես ՀՀ կառավարությանն ավելի շատ եմ հավատում, քան թուրքական կառավարությանը»: Նաեւ հավելել է. «Չեմ հավատում, թե Թուրքիան իսկապես ցանկանում է Հայաստանի հետ ընկերանալ: Ես չեմ հավատում Թուրքիայի կառավարությանը»: