քաղաքականություն

«Ավելի մեծ ջանքեր են պահանջվում»

09.05.2011

«2008թ. մարտյան իրադարձությունների հետեւանքով մարդու իրավունքների հարցում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ որոշ նշանակալի քայլեր արվել են, սակայն հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի ամրապնդման եւ իշխանությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար դեռ շատ անելիքներ կան»,- նշված է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցում, որը հրապարակվել է մայիսի 9-ին՝ 2011թ. հունվարին Հայաստան կատարած այցելության արդյունքների հիման վրա։ …

կարդալ ավելին

Համարբերգը մտահոգված է

09.05.2011

ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ հրապարակել է այս տարվա հունվարին Հայաստան կատարած այցի հիման վրա պատրաստած զեկույցը: Այն պետք է հրապարակվեր մայիսի 2-ին, սակայն որոշ տեղեկությունների համաձայն` նախապես ուղարկվել էր ՀՀ իշխանություններին, որոնք ժամանակ էին խնդրել դրանում տեղ գտած որոշ հարցադրումներին արձագանքելու համար: Թ.Համմարբերգի զեկույցը բավականին կոշտ է եւ բազմաթիվ պահանջներ է …

կարդալ ավելին

Շանտաժ են անում

09.05.2011

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` երեկ` Հաղթանակի եւ խաղաղության տոնի օրը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հանգիստ է եղել: «Վերջին 5 ամսվա ընթացքում այսօր ամենից հանգիստ օրն է եղել»,- երեկ ասել է ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցություններին եւ դրանց հաջորդող կրակոցներին շփման գծում` Մ. …

կարդալ ավելին

«Առաջընթացի նոր դռներ բացեց»

09.05.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է: Հաղթանակ, որ բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, նոր` …

կարդալ ավելին

Աշխատենք միասին

09.05.2011

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին փորձում են ներգրավել նաեւ ընդդիմությանը, համատեղ քննարկել փոփոխություններն ու ընդդիմության հնչեցրած առաջարկները: «Մեզ համար` իշխանության համար, կարեւոր է, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվի բոլոր քաղաքական ուժերի կողմից, եւ ունենանք մեկ միասնական Ընտրական օրենսգիրք եւ գնանք ընտրությունների: Եվ այդ Ընտրական …

կարդալ ավելին

Մասնակցել է

09.05.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Լեռնային Ղարաբաղում մասնակցել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմը, բարձրաստիճան …

կարդալ ավելին

«Իմ օջախից կռված դուրս չեն եկել»

09.05.2011

Սպանդարյանի գյուղապետ, ՕԵԿ անդամ Վաղինակ Բաղդասարյանը պատրաստ է հեռուստաընկերություններին տրամադրել իր որդու հարսանիքի տեսաերիզը, որպեսզի բոլորը դիտեն ու համոզվեն, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը չեն կռվում եւ «հաշտ ու համերաշխ, իրար գրկած» պարում են: Երեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Արթուր Բաղդասարյանի եւ Աշոտ Գիզիրյանի մեջ …

կարդալ ավելին

Բլեֆ

09.05.2011

Թե ինչո՞ւ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց ձեռք պարզեցին հիմա եւ ոչ, դիցուք, երեք տարի առաջ` 2008թ. նախագահական ընտրություններից հետո, իշխանության ներկայացուցիչները պայմանավորում են երկրի ղեկավարի բարի կամքով: Ընդդիմությունը վստահ է, որ դա իր համառ պայքարի արդյունքն է: Բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ու քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում են, որ իրականությունը բոլորովին այլ է: – Մարինե՛, Ձեր …

կարդալ ավելին

Անհնար է

09.05.2011

«Zaman»-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին ելույթը Իգդիրում, որտեղ նա շեշտել էր Ադրբեջանի կարեւորությունը Թուրքիայի համար, Ադրբեջանում ջերմորեն է ողջունվել: Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` այս հայտարարությունը ամրապնդում է վստահությունը երկու եղբայրական պետությունների միջեւ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական արշավի շրջանակներում ելույթ ունենալով Իգդիրում, Էրդողանը անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը` ասելով, թե հայ-թուրքական հարաբերությունների …

կարդալ ավելին

Թշնամի են

09.05.2011

Թուրքիայում ապրիլի 24-ին հերթական սկանդալային դեպքն է գրանցվել, ու կրկին` դպրոցի ուսուցչի մասնակցությամբ: Թուրքական ETHA-ի փոխանցմամբ` Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Բուրհան Ֆելեքի անվան ավագ դպրոցի Ազգային անվտանգության առարկայի ուսուցիչը դասից հանել է 10-րդ դասարանի աշակերտներին եւ տարել կոնֆերանսի սրահ, որտեղ ստիպել է դիտել իբր հայերի կողմից սպանված թուրքերի լուսանկարներ: Ուսուցիչը պնդել է, թե հայերը կոտորել են …

կարդալ ավելին

Մացոյի զարմիկներին կալանավորել են

07.05.2011

Երեկ ԱԱԾ աշխատակիցները երկու ծառայողական ավտոմեքենաներով Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երեւանի թիվ մեկ մեկուսարան են տեղափոխել 2 երիտասարդների, ովքեր նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբորորդիներն են: Երեկ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդությամբ դիմել է Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը: Դատարանը դռնփակ …

կարդալ ավելին

Բարելավվե՞լ է

07.05.2011

«Թեեւ այս պահին ես միջնորդ չեմ, սակայն ուժերի ներածին չափ օգնում եմ համանախագահ Բրադտկեին: Կարծում եմ, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա»,- ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին: Նա, այդուհանդերձ, ասել է, թե դժվար է ենթադրել, թե երբ …

կարդալ ավելին

Մինչեւ մայիսի 28-ը

07.05.2011

«Ենթադրվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է վերցնի նախորդ բոլոր ապացույցները, կրկին անգամ հետազոտի, տեսնի, թե կարո՞ղ է` ինչ-որ բան բաց է թողնվել: Այսինքն, եթե քննչական գործողություններ չեն կատարվում, վկաներ չեն հրավիրվում, դա չի նշանակում, որ քննչական ծառայությունը ոչինչ չի կատարում»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործին «նոր թափ հաղորդելու» մասին …

կարդալ ավելին

Չեն որոշել

07.05.2011

«Նախկինում կոալիցիոն երեք կուսակցությունները միշտ ասել են, որ դեռեւս որոշված չէ, թե 2012թ. ԱԺ ընտրություններին առանձի՞ն, թե՞ միասնական ցուցակով են գնալու: Նաիրա Զոհրաբյանն այդպես ասաց»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ են լարված մթնոլորտը լիցքաթափելու համար առաջին քայլերն անել: Հաջորդ …

կարդալ ավելին

Մեկնել է Ղարաբաղ

07.05.2011

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ստեփանակերտ: Օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանն այցելել են օդանավակայանի համալիր եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

կարդալ ավելին

Օլիգոպոլիստների լռությունը

07.05.2011

Հայաստանի իշխանությունները շատ են սիրում խոսել մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների, դրանց դեմ պայքարի, արմատախիլ անելու անհրաժեշտության մասին: Հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանը օլիգոպոլիաների մասին խոսում է դեմքի այնպիսի անօգնական արտահայտությամբ, որ թվում է` խոսքն ինչ-որ անհայտ, չբացահայտված երեւույթի մասին է: Մինչդեռ օլիգոպոլիաների ազդեցությունը քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգում են գրեթե ամեն օր։ Իսկ դրա լավագույն օրինակը բենզինի …

կարդալ ավելին

Ջան ասում, ջան լսում

07.05.2011

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «նորմալ» է համարում ընդդիմությունից` Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին տրվող գնահատականը: Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախօրեի հայտարարությունները, նա ասել է. «Նորմալ եմ վերաբերվում, որ ՀԱԿ-ի լիդերը նկատում եւ գնահատում է նախագահ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի իշխանությունների կողմից երկրում կատարվող բարեփոխումները: Դա խոսում է …

կարդալ ավելին

Հիմա էլ` լիազորությունների մասին

07.05.2011

«Ժառանգություն» կուսակցությունը համարում է, որ հայաստանյան ներկայիս քաղաքական համակարգի փրկության միակ ուղին նախագահի լիազորությունները սահմանափակելու հարցով սահմանադրական հանրաքվեի անցկացումն է: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Հերթական իմիտացիան է ստեղծվել երկրում` առաջին հերթին Հայաստանի նկատմամբ մեծացած ուշադրության լույսի ներքո ուղղակի ցույց տալու համար, թե Հայաստանի Հանրապետությունում փոփոխություններ են …

կարդալ ավելին

Բարեփոխում են, որ հեղափոխություն չլինի,- ասում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը

07.05.2011

– Ինչո՞ւ այս երեք տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ընդդիմության պահանջներին ընդառաջ չէր գնում, քաղբանտարկյալներին ազատելու, Մարտի 1-ի գործը վերանայելու, Ազատության հրապարակը բացելու հետ կապված քայլեր չէր կատարում: Եվ ինչո՞ւ դա արեց հիմա: – Ես նորից պիտի հիշեցնեմ, որ դեռեւս մեկուկես տարի առաջ համաներում հայտարարվեց: Սա ամենամեծ քայլն էր քաղաքական դաշտի լարվածությունը թուլացնելու համար: Բավականին մարդիկ …

կարդալ ավելին

Ով` ում համար է նվեր

07.05.2011

«Սերժ Սարգսյանի համար ՀԱԿ-ի նման ընդդիմությունը նվեր է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը: Ըստ նրա, Հայաստանում արտահերթ ընտրություն չի լինի, իսկ եթե լինի, ապա դա կլինի ֆորսմաժորային տարբերակով, այսինքն` արտաքին ազդակների պարագայում: ՀՌԱԿ ատենապետի խոսքով` որեւէ ներքին խնդիր չի հանգեցնելու արտահերթ ընտրությունների: «Առավել եւս ՀԱԿ-ը նման հնարավորություն չունի տանելու արտահերթ ընտրության, …

կարդալ ավելին