«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մայիսի 1-ին հրապարակած իր հայտարարության մեջ մտահոգություն է հայտնել հայաստանյան լրատվամիջոցների դեմ հարուցվող դատական գործընթացների առնչությամբ: Կազմակերպության ներկայացուցիչները նկատում են, որ թեեւ զրպարտության եւ վիրավորանքի համար քրեական պատիժը վերացվեց 2010թ. ապրիլին, ինչն ընկալվեց որպես քայլ դեպի ժողովրդավարություն, այնուհանդերձ` «պարբերականների դատական հետապնդումները շարունակվում են»: Հայտարարության մեջ կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծել են, որ միայն …
կարդալ ավելինԵրեկ մենք ստացել ենք «Արթիկ» ՔՀԿ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեր հարցերի պատասխանները, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողներին: – Հարգելի Նիկոլ, ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել առաջնահերթության կարգով քննել քո ներկայացրած հայցերը: Քո կարծիքով, այս որոշումը ՀՀ իշխանություններին կարո՞ղ է ստիպել առաջիկայում քեզ եւ մյուս քաղբանտարկյալներին …
կարդալ ավելինՀազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսը մայիսի 3-5-ը Հայաստանում դիտարկելու է ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, շահառու ֆերմերների, գործընկեր դոնորների, մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ 2006թ. Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) եւ ՀՀ կառավարությունը համաձայնագիր …
կարդալ ավելինՄիմյանց ներդաշնակորեն լրացնող զրույցը, որը սկսվել է իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ, անկեղծ է: Անհամեմատ անկեղծ, քան ՀԱԿ-ի եւ ՀԱԿ համակիրների միջեւ «ծավալված» բազմանշանակ լռությունը: Ի վերջո, թե՛ իշխանությունները, թե՛ ՀԱԿ-ը իրավունք ունեն շարժվել` ըստ իրենց քաղաքական նպատակահարմարության: Իսկ այն պահին, երբ իշխանությունների եւ ընդդիմության շահերը հետաքրքիր զուգադիպությամբ համընկնում են, երկուստեք սկսում են վստահեցնել, թե անգամ …
կարդալ ավելինՔաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան (ասոցիացիայի նախագահը Հայկ Քոթանջյանն է) դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրանքով` ներում շնորհել ներկայումս ազատազրկման մեջ գտնվող 2008 թ. մարտի 1-ի դեպքերի մասնակիցներին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ներում շնորհելու նախագահի որոշումը կլինի պետության ղեկավարին արժանի պատասխանատու քայլ` միտված հասարակության շահագրգիռ բոլոր խմբերի միջեւ ներքաղաքական երկխոսության առաջ մղմանը` ուղղված ողջ ժողովրդի …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ` անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ԱԺ նիստերից հաճախ բացակայող պատգամավորները պետք է պատժվեն, եւ նրանց աշխատավարձը պետք է կրճատվի, ասել է. «Ես մարդկանց խորհուրդ չեմ տա ինձ պատժել: Ով փորձել է, լավ բան չի ստացվել»: Նաեւ հավելել է. «Աշխատավարձերի պահով համաձայն եմ: Ես մինչ օրս աշխատավարձ չեմ …
կարդալ ավելինԵրեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից դիպուկահարների արձակած կրակոցներից զոհվել է երկու եւ վիրավորվել մեկ հայ զինվոր: «Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ եւս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը երեկ հայտարարել է, որ նրանք, ովքեր իր դեմ «հոդվածներ են պատվիրում», երկու նպատակ են հետապնդում։ «Ուզում են սեւացնել ինձ եւ իմ ներկայացրած քաղաքական ուժը, այսինքն Հանրապետական կուսակցությունը, եւ ստորացնել ինձ որպես տղամարդու»,- երեկ ասել է նա` մեկնաբանելով տեղեկությունները, թե իրեն ծեծի են ենթարկել կազինոներից մեկում: Ի դեպ, պատգամավորը կարծում է, …
կարդալ ավելինՀՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում կրկին բացառել է արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում: Ըստ նրա` իշխանության օրակարգում նման հարց չկա. «Հայաստանում այսօր արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ նախադրյալ, որեւէ պատճառ ես չեմ տեսնում, մանավանդ, որ այսօր արդեն ծայրահեղական տրամադրություններն անցնում են երկրորդ պլան, եւ մանավանդ, որ մեկ տարի հետո լինելու են …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով: «Միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»,- ասված է Հ. Աբրահամյանի նամակում: Այսպիսով, իշխանությունը պատասխան քայլ է …
կարդալ ավելին«Եթե 2008-ի իրադարձություններին լիարժեք անդրադարձ չի եղել, եթե պատմության այդ էջը չի փակվել լիարժեքորեն, ապա դժվար կլինի հասարակության մեջ իրականում ստեղծել նպաստավոր միջավայր 2012-ի ապրիլյան ընտրությունների համար»,- երեկ Արտգործնախարարությունում տեղի ունեցած ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Մարտիմեկյան իրադարձությունների անկախ քննություն անցկացվում է, եւ ես …
կարդալ ավելինԹուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին ԱՄՆ-ին առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Թարաֆ» օրաթերթը` ներկայացնելով «Wikileaks»-ի կողմից գաղտնազերծված ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթուղթը: Ըստ այդմ, 2009թ. ապրիլի 29-ով թվագրված գաղտնի ձեռագրում Անկարայում այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին Վաշինգտոնին իրազեկում է նույն թվականի ապրիլի 24-ին «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ …
կարդալ ավելինԱյս տարվա մայիսի 1-ից Ռուսաստանում բենզինի նկատմամբ սահմանվող արտահանման տուրքը կբարձրանա 44 տոկոսով` կազմելով մեկ տոննայի դիմաց` մինչեւ 408,3 դոլար: Համապատասխան փոփոխությունը կատարվել է ՌԴ կառավարության որոշման մեջ: Ավելի վաղ սպասվում էր, որ մայիսի 1-ից նավթամթերքների արտահանման մաքսը մեկ տոննայի դիմաց կավելանա ավելի նվազ չափով, մեկ տոննայի դիմաց ներկայիս 283,9 դոլարից հասնելով 304 դոլարի: Նշենք, …
կարդալ ավելին«Եթե 2008-ի իրադարձություններին լիարժեք անդրադարձ չի եղել, եթե պատմության այդ էջը չի փակվել լիարժեքորեն, ապա դժվար կլինի հասարակության մեջ իրականում ստեղծել նպաստավոր միջավայր 2012-ի ապրիլյան ընտրությունների համար»,- երեկ ՀՀ արտգործնախարարությունում Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա կարեւորել է, որ Հայաստանի …
կարդալ ավելինՆախօրեին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին, այսինքն` առանց կոալիցիոն գործընկերների: Երեկ, սակայն, խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել է, թե առանձին մասնակցելու մասին հայտարարություններն իր գործընկերների «մտայնությունն ու ցանկությունն» են: «Միաժամանակ ուզում եմ ասել, որ քանի որ մենք համոզված ենք, որ ամեն ինչ լավ …
կարդալ ավելինՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` ՀԱԿ-ի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը եւ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Հանգամանալից վերլուծվել է Հայաստանում արմատավորված լայնածավալ կոռուպցիայի հաղթահարման, քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման, …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուի Երեւան այցելությունը լավ առիթ է անդրադառնալու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցերին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Թինա Քեյդենաուի հետ հանդիպման ժամանակ: Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` նման հանդիպումներն ուղղված են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը խթանելու արդյունքում` զարգացած Հայաստան ունենալուն: Զրուցակիցներն ընդգծել …
կարդալ ավելինՌուսաստանի ռազմական ծրագրավորման կենտրոնի ղեկավար, պահուստային գնդապետ, ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը Վրաստանի կողմից երկրի տարածքով ՌԴ ռազմական բեռների տարանցումն արգելելուց հետո Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա տեխնիկա հասցնելու մի քանի տարբերակներ է կանխատեսել: «Մեր կարծիքով, իրադարձությունները կարող են զարգանալ մի քանի տարբերակներով: Մենք չպետք է տեսականորեն բացառենք ռուս-վրացական երկխոսության վերականգնումը եւ նոր համաձայնագրերի կնքումը,- ռուսական «Նեզավիսիմայա …
կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հերթական հայտարարությամբ` նշելով, որ Պաշտպանի աշխատակազմը կշարունակի ներքաղաքական խնդիրների լուծմանն ուղղված իրավիճակի իր դիտորդական գործառույթը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով Հայ Ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջեւ ձեւավորվող քաղաքական երկխոսության ներկայիս զարգացումները, շարունակելով հավատալ, որ այդ երկխոսությունը կարող է հանգեցնել 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով …
կարդալ ավելին«Հիշո՞ւմ եք, տղաները որ նկարված էին (խոսքը ԶԼՄ-ներում տպագրված քաղբանտարկյալների լուսանկարների մասին է.- խմբ.), ժամանակին ահավոր մի մեծ էջ էին կազմում թերթում: Հիմա շատ փոքր մասն է մնացել, եւ այդ նկարները վաղը կամ վաղը չէ մյուս օրը կվերջանան»,- երեկ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` առաջարկելով ՀԱԿ-ին «մի փոքր երկարացնել» քաղբանտարկյալների ազատ արձակման …
կարդալ ավելին