քաղաքականություն

Էրդողանն իրենն ասել է

25.04.2011

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի ուղերձին եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններին, երեկ ասել է, թե Օբաման նման հայտարարություն է արել, քանի որ «գիտեր Թուրքիայի զգայունությունն այդ հարցի կապակցությամբ»: «Թուրքիայի խորհրդարան ուղարկված հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի` մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չհաստատվի: Այդ մասին ես պարզ …

կարդալ ավելին

Թուրքիան սահմանը չի բացելու

25.04.2011

«Սահմանները չբացելով` Թուրքիան ավելի ծանրակշիռ շահեր ունի, քան կորուստներ: Ադրբեջանի հետ տնտեսական, պատմական կապերից բացի, Թուրքիան, այսպես ասած`գազային կախվածություն ունի Ադրբեջանից»,- երեկ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ստամբուլի Թուրքական տնտեսական եւ սոցիալական ուսուցման հիմնադրամի («Turkish economic and social studies Foundation», /TESEV/) օտարերկրյա քաղաքականության ծրագրի ղեկավար Սաբիհա Սենյուսել Գունդոգարը` ընդգծելով նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի …

կարդալ ավելին

Ուզում է խորացնել

25.04.2011

ԱՄՆ փոխպետքարտուղար Թինա Քեյդենաուն ապրիլի 25-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Էլմար Մամեդյարովը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ը մեծ կարեւորություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը եւ շահագրգռված է էլ ավելի խորացնել այն. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում եւ պատրաստ է …

կարդալ ավելին

Պահանջը կատարված է

25.04.2011

«Իշխանության կողմից Մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացման մեր պահանջը կատարված է, եւ մենք ընկալում ենք դա` որպես ազդանշան, որ իշխանությունները դիտարկում են մեր այդ մինիմալ փաթեթի այլ պահանջների կատարումը նույնպես»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ մինչեւ ապրիլի 28-ը (ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքի օրը) ազատ արձակվեն …

կարդալ ավելին

Կմեծանաս՝ կմոռանաս

25.04.2011

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հերթական զավեշտալի նախաձեռնությամբ. նա պաշտոնապես առաջարկել է միջնորդի դեր ստանձնել իշխանական կոալիցիայի եւ Հայ Ազգային կոնգրեսի միջեւ: Խնդիրն այն չէ, որ միջնորդական գործունեությունը Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներից դուրս է, թեեւ ինքը` Կարեն Անդրեասյանը, դա փորձել է ներկայացնել որպես իրեն Սահմանադրությամբ վերապահված գործառույթ: «Նախեւառաջ, ես կողմերի …

կարդալ ավելին

Հանձնաժողով է ստեղծվել

25.04.2011

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է. 1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով եւ հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 2. ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարներին եւ ՀՀ ԳԱԱ նախագահին` ձեւավորել …

կարդալ ավելին

Գործընթացը դանդաղել է

25.04.2011

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դանդաղել է: «Դանդաղել է այն ստրատեգիայի պատճառով, որ աշխարհը, որը ժամանակին իսկապես գնում էր այդ խնդիրը ճանաչելու ուղղությամբ եւ, երեւի թե, գտնում էր, որ ճիշտ է այդ ուղղությունը, այսօր երեւի ավելի շատ հույսեր ունի, որ դա պիտի իսկապես Հայաստան-Թուրքիա հարաբերություններում …

կարդալ ավելին

Միջնորդը ներսի՞ց, թե՞ դրսից

25.04.2011

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարել է, թե ցանկանում է միջնորդ դառնալ Հայ Ազգային կոնգրեսի եւ իշխող կոալիցիայի միջեւ: «Կարեւորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը` հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաեւ` անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման եւ պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն եւ առողջ համագործակցություն` ես ցանկանում եմ հանդես գալ …

կարդալ ավելին

«Թուրքիայում Հայաստանն առաջնային հարց չի եղել ու չի լինի»

25.04.2011

«Հայկական հարցն ամենամեծ տաբուն է Թուրքիայում: Ներկայումս փորձում ենք այն հաղթահարել: Դա գործընթաց է, իսկ ավելի ճիշտ` գործընթացի սկիզբ»,- երեկ Ստամբուլում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստամբուլի Թուրքական տնտեսական եւ սոցիալական ուսուցման հիմնադրամի («Turkish economic and social studies Foundation», /TESEV/) օտարերկրյա քաղաքականության ծրագրի ասիստենտ Այբարս Գորգուլուն: Նրա փոխանցմամբ` հատկապես վերջին 3 տարիների ընթացքում հիմնադրամը …

կարդալ ավելին

Նախագիծ է ներկայացրել

22.04.2011

APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը ԵԽ ԽՎ Բյուրո է ներկայացրել Մեծամորի ատոմակայանի փակման մասին մի նախագիծ: Այս մասին հայտարարել է ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը: Նրա խոսքով, այդ փաստաթուղթը ստորագրել է 30 պատգամավոր: Նախագծով պահանջվում է Մեծամորի ատոմակայանի «վտանգավոր» գործունեության հետազոտման համար նշանակել հատուկ զեկուցող եւ ստեղծել հատուկ հետաքննիչ հանձնաժողով:

կարդալ ավելին

Ծառուկյանը` ԱԱԽ-ում

22.04.2011

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով փոփոխություն է կատարվել ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրում. այն լրացվել է հետեւյալ բովանդակությամբ` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար»: Ըստ այդմ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընդգրկվում է ԱԱԽ կազմում: Այդ մասին հայտնել են Նախագահի մամլո ծառայությունից: Ազգային անվտանգության …

կարդալ ավելին

Ո՞րն է իմաստը

22.04.2011

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ մեր թղթակցին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է քաղաքապետարանն ընդդիմությանը մերժում հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, երբ միեւնույն է` ոստիկանների հետ բանակցելուց հետո հանրահավաքը շարունակվում է Ազատության հրապարակում, ո՞րն է մերժման իմաստը, ասել է. «Մենք արգելելու պատճառները գրավոր ներկայացնում ենք։ Կան վայրեր, որտեղ նման միջոցառում անցկացնելը խնդիրներ է ստեղծում՝ երթեւեկության, …

կարդալ ավելին

Եվս 80 տարի՞

22.04.2011

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչն` անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, ասել է. «Հայ-թուրքական սահմանը փակ է արդեն 18 տարի: Այդ վիճակը կարող է պահպանվել եւս 80 տարի: Ցայժմ ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման մասին ընդունել է 4 բանաձեւ: Դրանք պետք է իրագործվեն: Բոլոր նրանք, ովքեր Թուրքիայի վրա ճնշում են …

կարդալ ավելին

Պայքար, պայքար մինչեւ տառապանք

22.04.2011

Հեղինակավոր «Gallup» հետազոտական կենտրոնը հրապարակել է մի հետազոտություն, որի նպատակն է եղել պարզել, թե աշխարհի 124 երկրներում ինչպես են իրենց կյանքը գնահատում քաղաքացիները եւ ինչ են ակնկալում առաջիկա հինգ տարիների ընթացքում: Հայաստանի վերաբերյալ ցուցանիշները, ըստ էության, սարսափելի են: Հարցման մասնակիցների 54 տոկոսը նշել է, որ բառի բուն իմաստով պայքարում է գոյատեւման համար, իսկ 34 տոկոսի …

կարդալ ավելին

Վախենում են դուրս մնալ

22.04.2011

«Ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական ընդդիմության այն կուսակցությունները, որոնք ՀԱԿ-ում ներգրավված չեն, նաեւ իշխանության, կոալիցիայի մեջ ներգրավված ուժեր ու քաղաքական անհատներ Կոնգրեսին դրդում են իշխանության հետ գնալ առճակատման»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն` անդրադառնալով իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ հնարավոր պայմանավորվածությունների մասին տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող գնահատականներին: …

կարդալ ավելին

Ազատություն Նիկոլին

22.04.2011

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին` լրատվամիջոցների կազմակերպած ակցիայի շրջանակներում հարցեր ուղղելու հերթափոխը մեր թերթինն է: Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը, որոնց պատասխանները ստանալուն պես կհրապարակենք մեր թերթում: Հարգելի Նիկոլ, ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել առաջնահերթության կարգով քննել քո ներկայացրած …

կարդալ ավելին

Խիզախության կոչ

22.04.2011

Շվեդ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Շատ կարեւոր է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացրած երկիրը խիզախություն ունենար ճանաչել եւ անկեղծորեն ապաշխարեր հանցագործության համար»: Նաեւ հավելել է, թե Թուրքիան չի կարող դառնալ քաղաքակիրթ աշխարհի մասնիկն ու ժողովրդավարական երկիր, քանի դեռ չի ճանաչել իր անցյալի սխալները: Միաժամանակ Հ. Աբրահամյանն ափսոսանք է հայտնել, …

կարդալ ավելին

Բաղիյանը` փոխնախարար

22.04.2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Գրիշա Բաղիյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ: Այս մասին հայտնում են կառավարությունից:

կարդալ ավելին

Մնում է մի փոքր սպասել

22.04.2011

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մարտի 1-ի գործով ընթացող քննությանը նոր թափ հաղորդելու մասին, ըստ էության, զիջման քայլ էր` ոչ այնքան ընդդիմության պահանջներին, որքան Հայաստանի ներքաղաքական իրողություններին: Նա այս համատեքստում չի բացառում, որ նախագահի հայտարարությունն ավելի լայն ու հեռուն գնացող …

կարդալ ավելին

«Ուզում եմ, որ Ս. Սարգսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը նստեն երկխոսության»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը

22.04.2011

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահներին հանձնարարական տվեց` նոր ուղիներ փնտրել 2008թ. մարտի 1-ի դեպքերը բացահայտելու ուղղությամբ: Համաձա՞յն եք այն տեսակետին, թե այսպիսով նա կատարեց Կոնգրեսի վերջին երեք հիմնական պահանջներից մեկը: Հավատո՞ւմ եք, որ մինչեւ ապրիլի 28-ի հանրահավաքը մյուս երկու պահանջներն էլ կկատարվեն: – Պահանջներից մեկն այնպես, ինչպես մենք դրել էինք, ամբողջությամբ կատարվել է: Եվ …

կարդալ ավելին