քաղաքականություն

Ամեն ինչ հստակ է ասվում

18.04.2011

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանին ուղղված փաստաթղթում ասվում է, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն պահպանել ներկայիս ստատուս-քվոն, ապա դա 2012թ. սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում կարող է ավելի վատ իրավիճակի բերել երկիրը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով ապրիլի 11-15-ը Ստրասբուրգում կայացած …

կարդալ ավելին

Երեք հարված

18.04.2011

Հայ Ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե վերջին մի քանի օրերին վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված. «1. Վերջնականապես դադարեցվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը: Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների թվում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք` ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու …

կարդալ ավելին

«Իրական ճամփաբաժանը սա է»

18.04.2011

– Հավատ ներշնչո՞ւմ են արդյոք իշխանությունների հավաստիացումները, թե առաջիկա ընտրությունները լինելու են ազատ ու արդար: Այսինքն, որ այն լինելու է շրջադարձային: – Այսօր շատ է խոսվում, որ մեր երկիրը դեռ դուրս չի եկել անցումային փուլից, եւ, որ դրա համար դեռ բավական ժամանակ է հարկավոր: Բայց որքան էլ սպասենք կամ էլ իներցիայով այս քաղաքականությունը շարունակենք, այդպես …

կարդալ ավելին

Ախ, Թամար, Թամար

18.04.2011

ՀՀ սփյուռքի նախարարությունը երեկ պատասխան մեղադրանքներ է ներկայացրել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանին: Հիշեցնենք, որ վերջինս` Սփյուռքի նախարարությանը եւ անձամբ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր հիմնադրամում չարաշահումներ անելու մեջ: «Այս ամբողջ աղմուկի պատճառն այն է, որ Հրանուշ Հակոբյանը թույլ չի տվել, որ պետական բյուջեով նախատեսված գումարները ծախսվեն անարդյունավետ, եւ փորձել …

կարդալ ավելին

Յուրահատուկ հարաբերություններ

18.04.2011

Երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան: Նա հանդիպել է ՀՀ նախագահին, ՀՀ պաշտպանության նախարարին: Երկու երկրների պաշտպանության նախարարները կարծիք են հայտնել, որ տարբեր անվտանգության համակարգերի ինտեգրվելու փաստը չի կարող խանգարել հայ-վրացական ռազմական համագործակցությանը: Հանդիպումներից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան, …

կարդալ ավելին

«ՀԱԿ-ը պետք է փոխի մարտավարությունը»,- կարծում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

18.04.2011

– Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր դաշինք կստեղծվի՞: Ընդդիմադիր որոշ ուժեր արդեն հայտարարել են այդ ուղղությամբ բանակցություններ սկսելու մասին: – Ես չեմ կարծում, որ ընդդիմադիր դաշինք կձեւավորվի, այդ խոսակցությունների տակ ոչ մի ռեալ հիմք գոյություն չունի: Երբ որ խոսում են ընդդիմադիր դաշտի կամ դաշինքի մասին, պետք է տարրական գիտելիքներ ունենան, թե ինչ բան է ընդդիմություն, ինչպես …

կարդալ ավելին

ՀՀԿ-ում հրմշտոցներ չկան

16.04.2011

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ անդրադառնալով ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հնարավոր փոփոխությունների մասին շրջանառվող լուրերին` ասել է, թե դրանք «լուրջ քաղաքական պրոցեսներ չեն»: Հարցին, թե ԱԺ նախագահին իր պաշտոնն առաջարկելով` վարչապետը նախագահի լիազորություննե՞րն է իր վրա վերցրել, թե՞ հոգնել է իր պաշտոնից, Գ. Սահակյանը պատասխանել է, որ վարչապետն ընդամենը կատակել է, երբ …

կարդալ ավելին

Դուրս է եկել ՀԱԿ-ից

16.04.2011

Կարապետ Ռուբինյանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հայտարարություն է տարածել այն մասին, որ դուրս է գալիս ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսից: «Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլեւս անհնարին …

կարդալ ավելին

Նախավերջին ուրբաթը

16.04.2011

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի է ունեցել քաղբանտարկյալների հարազատների ու կանանց հերթական բողոքի ակցիան: 2008թ. մարտի 1-ից մինչ օրս նրանց պահանջը նույնն է` քաղբանտարկյալների ազատ արձակում: Երեկվա ակցիայի մասնակիցները, ըստ «Ա1+»-ի` հույս են հայտնել, որ դա իրենց նախավերջին ակցիան է, քանի որ մինչեւ ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքը բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Երեկ քվորումը կեղծվեց

16.04.2011

Երեկ օրվա վերջին կաթվածահար էր եղել Ազգային ժողովի աշխատանքը: Խորհրդարանը չէր կարողանում քվորում ապահովել կառավարության հրավիրած արտահերթ նիստում քննարկված օրինագծերը քվեարկելու համար, եւ մի շարք օրինագծերի քվեարկությունները տապալվեցին: Երեկ «Ժառանգությունը» կրկին չէր մասնակցում ԱԺ նիստերին, ՀՅԴ-ն հայտարարեց, թե չի մասնակցելու քվեարկությանը, իսկ կոալիցիոն պատգամավորների մի մասը լքել էր խորհրդարանը: Քվորումն ամբողջությամբ չտապալելու համար ՀՀԿ խմբակցության …

կարդալ ավելին

Ցուցանիշները լավը չեն

16.04.2011

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային` նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: Դեսպանի խոսքով` …

կարդալ ավելին

Ռիսկային է

16.04.2011

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիերմո Տոլոսան երեկ անդրադառնալով ՀՀ նախագահի եւ գործարարների` վերջերս կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի` Հայաստանում այսուհետ նոր արտադրություն հիմնողները ժամանակավորապես կազատվեն շահութահարկից, նշել է. «ԱՄՀ-ն չի սիրում շահութահարկի արձակուրդների գաղափարը: Մենք կարծում ենք, որ դա լրացուցիչ ռիսկ կառաջացնի հարկահավաքման առումով»:

կարդալ ավելին

«Հանդուրժողականության» ժամկետը սպառվում է

16.04.2011

Երեկ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել Ֆիշերը հանդես են եկել հայտարարությամբ, որում Հայաստանի իշխանություններին կոչ են արել նախաձեռնություններից անցնել գործողությունների: Նրանք իշխանություններին հորդորել են իրականացնել հայտարարվող բարեփոխումները` մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում իրավիճակը կարող է հանգեցնել «սոցիալական խռովությունների»: Համազեկուցողները շեշտել են, որ միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, եւ դրանք …

կարդալ ավելին

Հայաստանը չի կարող դիմել

16.04.2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, թե Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: Նաեւ հավելել է, …

կարդալ ավելին

Պայքարելու է

16.04.2011

Երեկ Կարապետ Ռուբինյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է ՀԱԿ-ից դուրս գալու իր որոշման մասին: Հայտարարության մեջ ասված է. «Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ Ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, …

կարդալ ավելին

ՀՀ ԱԺ-ն ու ճապոնական Ֆուկուսիման

16.04.2011

Երեկ բավականին հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել Ազգային ժողովում` ամբողջ օրվա քննարկումներից հետո քիչ էր մնում քվեարկությունները տապալվեին: Բանն այն է, որ ՀՀ կառավարության առաջարկով եւ կազմած օրակարգով ԱԺ-ն երեկ արտահերթ նիստ էր հրավիրել քննարկելու մի քանի վարկային պայմանագրեր եւ օրինագծեր: Առավոտյան նիստը սկսելու համար քվորումն ապահովված էր, այսինքն` նիստը սկսելու համար անհրաժեշտ 66 պատգամավորները ներկա …

կարդալ ավելին

Խաղն անվերջ չէ

16.04.2011

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության` Ստեփանակերտի օդանավակայանին վերաբերող հատվածը, վերաբերում էր Ադրբեջանին»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Ասվածը, իհարկե, ուղղված էր ադրբեջանական կողմին: Ադրբեջանական կողմը այնպիսի իրավիճակի մեջ է, որ անընդհատ հնչող սպառնալիքները սկսում են ծիծաղելի թվալ: Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունը պարտավոր է, այնուամենայնիվ, դրսեւորել իր երկրում որոշակի քայլեր այս բանակցությունների հետ …

կարդալ ավելին

Խնդիր չունեն

16.04.2011

Հայաստանի ոստիկանությունը տվյալ պահին խնդիրներ չունի ընդդիմության հետ: Երեկ նման հայտարարություն է արել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա` Ոստիկանությունը նախկինում էլ «դաժան չի եղել ընդդիմության նկատմամբ», եւ իր ղեկավարած գերատեսչությունն իր գործողություններում ղեկավարվում է «բացառապես օրենքով»: Անդրադառնալով ՀԱԿ վերջին հանրահավաքներին եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններին` Ազատության հրապարակում հանրահավաքը շարունակելու շուրջ, Ա. Սարգսյանն ասել է. …

կարդալ ավելին

Ծրագիր են հրապարակել

16.04.2011

Հայ Ազգային կոնգրեսը հրապարակել է այս տարվա փետրվարին Կոնգրեսի քաղխորհրդի կողմից ընդունված «ՀՀ Հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիրը»: Ծրագրի առանցքային դրույթներն են հանրակրթության ֆինանսավորումը աշակերտին տրվող անհատական հավաստագրերի միջոցով, ինչպես նաեւ գիտելիքի գնահատման անկախ համակարգի ստեղծումը: Այս դրույթների հետ մեկտեղ, ծրագրում նախատեսվում են հանրակրթության իրական ինքնակառավարման մեխանիզմների ձեւավորումն ու խորացումը, դպրոցներում կրոնական եւ քաղաքական գաղափարախոսությունների քարոզումն …

կարդալ ավելին

Գործողությունների ժամանակն է

16.04.2011

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել Ֆիշերը երեկ Հայաստանի իշխանություններին կոչ են արել իրականացնել բարեփոխումները ծրագրերը` մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում «իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների»: Համազեկուցողները ողջունելով Ոստիկանության, արդարադատության եւ ընտրական համակարգերում բարեփոխումների Հայաստանի իշխանությունների բազմաթիվ նախաձեռնությունները` հայտարարել են, թե «այժմ այդ նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակն է»: Հայտարարության …

կարդալ ավելին