Ծրագիր են հրապարակել

16/04/2011

Հայ Ազգային կոնգրեսը հրապարակել է այս տարվա փետրվարին Կոնգրեսի քաղխորհրդի կողմից ընդունված «ՀՀ Հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիրը»: Ծրագրի առանցքային դրույթներն են հանրակրթության ֆինանսավորումը աշակերտին տրվող անհատական հավաստագրերի միջոցով, ինչպես նաեւ գիտելիքի գնահատման անկախ համակարգի ստեղծումը: Այս դրույթների հետ մեկտեղ, ծրագրում նախատեսվում են հանրակրթության իրական ինքնակառավարման մեխանիզմների ձեւավորումն ու խորացումը, դպրոցներում կրոնական եւ քաղաքական գաղափարախոսությունների քարոզումն ու տարածումը բացառող մեխանիզմներ, ինչպես նաեւ` հանրակրթական ծրագրերը պետական լեզվով իրականացնելու սահմանադրական պահանջի վերականգնումը: