քաղաքականություն

Եվս մեկը

14.04.2011

Երեկ երեկոյան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ նիստում Արաբկիրի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արմեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Մեր տեղեկություններով` նա ձերբակալվել է Հովհաննես Թամամյանի հետ կապված քրեական գործի շրջանակներում:

կարդալ ավելին

Խոշոր շահում

14.04.2011

ՀԱԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության մրցակցությունը եւ հակասությունները ձեռնտու են միայն իշխանություններին, որոնք շահում են ստեղծված իրավիճակում։ Երեկ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով` ՀԱԿ-ն ավելի շատ հաղթելու հնարավորություններ ունի, քան «Ժառանգությունը»: Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են ՀԱԿ-ի եւ իշխանությունների բանակցությունները բերել նրան, որ մի հատված երես թեքի Լեւոն Տեր-Պետրոսյանից, Մարկարովն ասել է. …

կարդալ ավելին

Չի կանխորոշում

14.04.2011

«Լեռնային Ղարաբաղի մասին այս տարվա Մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման մեր ուղենիշներից: Այն որեւէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: Մենք շարունակում ենք պաշտպանել տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի եւ ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման Հելսինկյան երեք …

կարդալ ավելին

Հանդիպելու են Քլինթոնին

14.04.2011

Ադրբեջանական «APA» գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրին, տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն եւ Իգոր Պոպովը հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Նույն աղբյուրի հաղորդմամբ` ակնկալվում է, որ հանդիպումը կայանալու է Վաշինգտոնում` առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Հանդիպմանը միջնորդները պետքարտուղարին տեղեկացնելու են Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ընթացքի մասին: Ներկայում Մինսկի …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանին

14.04.2011

Վերջերս հաճախակի են դարձել հայտարարությունները, թե խորհրդարանական եւ արտախորհրդարանական որոշ ուժեր բանակցում են ընդդիմության դաշտում երրորդ ուժ կամ դաշինք ստեղծելու համար: Դրա հիմնական դերակատարները «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» կուսակցություններն են: Իշխանական շրջանակներում, սակայն, քննարկվում է, որ հատկապես ՀՅԴ-ի դեպքում դա տեղի չի ունենա: Մեր տեղեկություններով` այդ կուսակցության ներկայացուցիչները ներկայումս բանակցում են իշխանությունների հետ` հաջորդ խորհրդարանում ներկայացված …

կարդալ ավելին

Մտադիր չէ անտեսել

14.04.2011

ԵԽ ԽՎ նիստում` պատասխանելով Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցին, թե ո՞րն էր հայ-թուրքական արձանագրությունների տակ ստորագրություն դնելու իմաստը, եթե Անկարան մինչեւ օրս շարունակում է դրանք շաղկապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է. «Թեեւ Թուրքիան ստանձնել է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու պարտավորություն, այդուամենայնիվ, մտադիր չէ անտեսել եղբայրական ժողովրդի` Ադրբեջանի …

կարդալ ավելին

Անտեղյա՞կ են

14.04.2011

«Մեր անմիջական հարեւանը թյուր ըմբռնեց եվրոպական ուղին` եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա: Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարեւանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում եւ սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով: Մեր մյուս հարեւանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի …

կարդալ ավելին

Ասա՛ դու ինձ, հայելի

14.04.2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով եռամյա գործունեության ընթացքում լրագրողների հետ շփվում էր բացառապես «face control»-ից հետո, երեկ ԱԺ-ում պատասխանել է լրագրողների բոլոր հարցերին: Չնայած նա խոսել է գրեթե ամեն ինչի մասին, սակայն ակնհայտորեն երեկվա «հրապարակայնության» նպատակը իր հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկություններին պատասխանելն էր: Նշենք, որ մեր թերթում էր հրապարակվել տեղեկությունը, որ իշխանական շրջանակներում քննարկվում է մայիս …

կարդալ ավելին

Պատասխան են սպասում

14.04.2011

«Նման սադրանքները չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Դրանք սադրիչ գործողություններ են` իրականացված Հայաստանի կողմից, որոնց պետք է վերջ տրվի: Դա կնպաստի նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ բանակցությունների խթանմանն ու առավել արագ ընթացքին»,- Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի թուրքական նախագահության նիստում նախօրեին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` նկատի ունենալով Ստեփանակերտի օդանավակայանի կառուցումը: Հարցուպատասխանի ընթացքում «Ժառանգության» անդամ …

կարդալ ավելին

Իսկ մեր նկարները շատ գեղեցիկ էին

14.04.2011

Երկար ընդմիջումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում վերջապես որոշեց առանց նախապես պայմանավորվածությունների` պատասխանել լրագրողների հարցերին: Նա խոստացավ այսուհետ ամիսը մեկ անգամ նման հանդիպումներ ունենալ: Ներկայացնում ենք այդ հարցուպատասխանը մասնակի կրճատումներով: – ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, թե ՀՀ կառավարության` մասնավորապես 2008-2012թթ. գյուղատնտեսության ծրագրերը չեն կատարվում: Ինչո՞ւ …

կարդալ ավելին

«Թամարն էն կինը չի»

14.04.2011

Երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը հայտարարել է, թե ինչու է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ժամանակից շուտ Հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում 5 միլիոնի պակասորդ հայտնաբերել: Ըստ Թ. Պողոսյանի` Հոգաբարձուների խորհրդի նիստը տարվա ընթացքում հիմնադրամի հետ սփյուռքի նախարարի ունեցած հակասությունների պատասխանն էր: …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը որոշել է իր թիրախին

14.04.2011

ՀԱԿ ընդդիմադիր դաշինքի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ փորձել է հերքել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ: «Ես կտրականապես հերքում եմ, ոչ մի նման բան գոյություն չունի: Ավելին` երկրում ծավալվում է մի կողմից` անհաշտ պայքար բռնապետության, եւ մյուս կողմից` ժողովրդի ազատագրական պայքարի միջեւ»: …

կարդալ ավելին

Փոքր քայլերով

14.04.2011

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը` ասելով. «ԵԱՀԿ-ն մեծ ուշադրություն է հատկացնում ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը, քանի որ դա կարեւոր է կազմակերպության անդամ 56 երկրների միասնության համար: Հակամարտող կողմերի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման հարցում օգնություն ցուցաբերելու համար ես հաջորդ ամիս …

կարդալ ավելին

Կլինի նաեւ երրորդ դաշինք

14.04.2011

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կանխատեսմամբ` քաղաքական դաշտում ռեալ վերաձեւավորումներ տեղի կունենան սեպտեմբեր ամսից, իսկ այժմ տեղի ունեցող գործընթացները, նրա դիտարկմամբ` զուտ տեղաբաշխման գործընթացներ են: Այնպես որ` Արամ Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքական տեսանկյունից «հետաքրքիր» աշուն է սպասվում, իսկ տարեվերջին` «լուրջ խնդիրներ» իշխող կոալիցիայի կուսակցությունների միջեւ: Իսկ ինչ վերաբերում է 2012թ. խորհրդարանական ընտրություններին, …

կարդալ ավելին

«Բարի կամքով ենք առաջնորդվում»

14.04.2011

Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Լյուբլյանա: Երկու նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: «Ուշադրությամբ ու բարի նախանձով էի հետեւում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի` բոլորովին վերջերս արած հայտարարությանը, որ Խորվաթիայի Եվրամիությանն անդամակցությունն ունի մեծ կարեւորություն ոչ միայն Խորվաթիայի, այլեւ Սլովենիայի եւ առհասարակ ողջ …

կարդալ ավելին

Հայաստանին մեղադրել է

14.04.2011

«Եթե Հայաստանի կառավարությունը առավել նպատակասլաց դիրքորոշում որդեգրի հայ-թուրքական արձանագրությունների հարցում եւ ճիշտ քայլեր ձեռնարկի, սահմանը շատ արագ կբացվի»,- երեկ Ստրասբուրգում ԵԽ ԽՎ նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն առկա խոչընդոտները վերացնելու համար, ինչից հետո մենք պատրաստ ենք բացել սահմանը: Այդ իսկ պատճառով մենք միշտ հրավիրել ենք ԵԱՀԿ Մինսկի …

կարդալ ավելին

Նիստ են արել

14.04.2011

Երեկ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որին մասնակցել են ՀԱԿ անդամ կուսակցությունների առաջնորդներն ու ներկայացուցիչները: Քննարկվել են ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքի կազմակերպչական հարցեր:

կարդալ ավելին

Ծեծկռտուք Արմավիրում

14.04.2011

«Հա ի՞նչ, կռվել են 15-16 տարեկան երկու դեռահասներ, ի՞նչ կա դրանում: Այդ միջադեպը ղարաբաղյան հարց սարքեցին»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում վրդովվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը` խոսելով իր զարմիկի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: «Այո, իմ եղբորորդին մասնակցել է ծեծկռտուքին, բայց որեւէ բան չի եղել, ուղղակի երկու տղաներ կռվել են»,- ասել է …

կարդալ ավելին

Երբ պատերազմի սլաքը թեքվում է դեպի տուն

14.04.2011

Պատերազմի սլաքը թեքվում է դեպի տուն: Խնդիրը մոտեցող ընտրություններն են: Իմ կարծիքով, սրանք (թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական) առաջին լուրջ ընտրություններն են լինելու մեր երկրում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հորդորի իր ծանոթ-հարազատներին` անպայման մասնակցել գալիք ընտրություններին` բացառապես սեփական խղճի ձայնին ու սկզբունքներին հետեւելով` առանց կաշառքի (դրամով) ու գայթակղության (կեղծ խոստումներով): Բացատրել, որ մի քանի հազար դրամի …

կարդալ ավելին

Մեղադրել են

14.04.2011

Lenta.ru կայքի փոխանցմամբ, Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել մարտի 17-ին հայկական գերությունից Ադրբեջան վերադարձած ադրբեջանական բանակի սերժանտ Անար Հաջիեւի դեմ: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածով (հայրենիքի դավաճանություն): Ադրբեջանի «Կտտանքների դեմ կոմիտեի» նախագահ Էլչին Բեհբութովի խոսքերով, Հաջիեւն իրեն արդեն մեղավոր է ճանաչել եւ ցավում է տեղի ունեցածի համար: Նրան փաստաբան է տրամադրվել: Միեւնույն ժամանակ, …

կարդալ ավելին