քաղաքականություն

Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

07.04.2011

Ինչը սարսափելի է թշնամու համար` ուրախության աղբյուր է բարեկամների համար Ժողովուրդներն օրհասական պահերին ծնում են պայծառ ուղեղներ: Հին Հունաստանում դրանց պակասը երբեք չի նկատվել: Այդ խելոք եւ ոչ ստանդարտ մտածողների մեջ իր հատուկ տեղն ունի Թեմիստոկլեսը (524-459 թթ.): Նա մասշտաբային քաղաքական գործիչ էր, ռազմական արվեստի լավագույն գիտակ, խորամանկ եւ խորաթափանց ստրատեգ, ով կարողանում էր ճիշտ …

կարդալ ավելին

Բարդույթավորվել էր

07.04.2011

«Milliyet»-ի թղթակից, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է 2010թ. մահացած «Cumhuriyet» թերթի առանցքային լրագրողներից մեկի` Իլհան Սելչուքի մոր հայ լինելու թեմային, ինչը մեծ արագությամբ տարածվեց թուրքական մամուլում: Հասան Ջեմալը շեշտելով Իլհան Սելչուքի մոր հայ լինելը, հիշեցրել է, թե նա ոչ ոքի չէր հայտնել, թե երբ էր մահացել …

կարդալ ավելին

Միջնորդությունն ուղարկվել է

05.04.2011

Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության խոսնակն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պատժից Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով վարչական հանձնաժողովը քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը արդեն ուղարկել է Միջգերատեսչական անկախ հանձնաժողով: Նա նաեւ հավելել է, որ եթե Միջգերատեսչական հանձնաժողովը հավանություն տա Վարչական հանձնաժողովի միջնորդությանը, ապա ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավարի …

կարդալ ավելին

Իրատես եղեք

05.04.2011

Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախկին նախագահ Մեհմեթ Ալի Թալաթի հատուկ դեսպանորդ Քութլայ Էրքը երեկ Երեւանում` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռները ռմբակոծելու մասին հայտարարություններին, ասել է. «Ես լսեցի Ադրբեջանի այն սպառնալիքները, թե ռմբակոծվելու են Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռները… Հուսամ, որ սա ուղղակի սպառնալիք է, հակառակ պարագայում` դա արդեն հումանիտար խնդիր է առաջ քաշում»: Ըստ նրա` կարեւոր է …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը գոհ է

05.04.2011

ԱՄՆ-ը իր գոհունակությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրայով թռիչքներ իրականացնելու հարցում Ադրբեջանի դիրքորոշման, ինչպես նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) իր շահերը պաշտպանելու ուղղությամբ ջանքեր գործադրելու առնչությամբ: Այս մասին, ըստ «Trend» գործակալության` ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: «Մենք կողմ ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն բանակցային ճանապարհով»,- ասել է Բրայզան:

կարդալ ավելին

Ջեբկիրների գործը դժվարացել է

05.04.2011

«Մոլորակը ջեբկիրների աշխարհ է, եւ միջազգային կառույցների գնահատականները մի նպատակ ունեն` մտնել ձեր գրպանը եւ մաքսիմալ բան հանել: Եվ այդ գնահատականները պայմանավորված են միմիայն ջեբկիրությամբ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` պատասխանելով հարցին` եթե առաջիկա համապետական ընտրությունները կեղծվեն, միջազգային դիտորդական կազմակերպությունները դրանք կրկի՞ն «հիմնականում եվրոպական չափանիշներին համապատասխան» կհամարեն: «Ես …

կարդալ ավելին

Չեն մասնակցելու

05.04.2011

«Հեղափոխությունը անձրեւ չէ, հեղափոխությունը չի գալիս, հեղափոխությունը անում են: Քանի դեռ մենք չենք հասկացել այդ պարզ ճշմարտությունը, մեր երկրում ոչինչ չի փոխվի: Հեղափոխությունն ինքնանպատակ չէ, հեղափոխությունն ընդամենը անուն է, մինչդեռ այն կարող է ունենալ տարբեր ձեւեր եւ տարբեր հետեւանքներ»,- երեկ հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` անդրադառնալով հարցին, թե որքանով է …

կարդալ ավելին

Վարչապետի աշունը

05.04.2011

Արդեն մի քանի օր է` քաղաքական կուլիսներում խոսում են առաջիկայում սպասվող նոր, ավելի լայնամասշտաբ փոփոխությունների մասին, որոնք դառնալու են խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների նախընտրական պլատֆորմի հիմքը: Մասնավորապես, համառորեն քննարկվում է այն սցենարը, որ առաջիկա մայիսին պաշտոնանկ է արվելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ իշխանական աղբյուրների, դրա վերաբերյալ որոշումն արդեն կայացված է: Հիշեցնենք, որ կառավարության անդամների …

կարդալ ավելին

Անհնար է ստիպել

05.04.2011

«Մենք համաձայնեցինք, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, եւ, որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից: Պարոն նախագահը նույն մոտեցումը ցուցաբերեց Կոսովոյի խնդրի հետ կապված` ասելով, որ երբեք Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը, բայց միեւնույն ժամանակ` զերծ կմնա որեւէ ռազմական գործողություններ վարելուց: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր …

կարդալ ավելին

Տեղափոխումներ

05.04.2011

Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը: Նրա մեկ այլ հրամանով Ա.Իսրայելյանը նշանակվել է Աշտարակի բաժնի պետ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով` Ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Շամիրյանը նշանակվել է Ավանի բաժանմունքի պետ` ազատվելով Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

կարդալ ավելին

Երկօրյա այց

05.04.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սերբիա: Երեկ տեղի է ունեցել երկու նախագահների առանձնազրույցը եւ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ս. Սարգսյանն ու Բ.Տադիչն ընդգծել են, որ Հայաստանի եւ Սերբիայի միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առեւտրատնտեսական, …

կարդալ ավելին

Մեկնել է Բուլղարիա

05.04.2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր մի շարք կուսակիցների հետ երեկ մեկնել է Բուլղարիա: ԲՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ` պատվիրակությունը Բուլղարիա է մեկնել Բուլղարիայի վարչապետ, ԳԵՌԲ կուսակցության հիմնադիր Բոյկո Բորիսովի հրավերով:

կարդալ ավելին

«ՀԱԿ-ը պարտավոր է բոլոր ալիքները տնօրինել, միացնել, ուժեղացնել»,- ասում է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը

05.04.2011

– Ներքաղաքական ակտիվությունը նախընտրակա՞ն տրամադրությունների, թե՞ սոցիալ-տնտեսական իրավիճակի սրման արդյունք է: – Ակտիվությունն ունի մի քանի պատճառներ: Առաջինն այն է, որ Հայաստանն օբյեկտիվորեն գտնվում է այնպիսի վիճակում, որ այս ձեւով կյանքն այլեւս չի կարող շարունակվել: Եվ քանի որ չի կարող, ու դրա արդյունքում մեծ էներգիա է հավաքվում, ուրեմն սա ակտիվության մի պատճառ է: Բոլորն ուզում …

կարդալ ավելին

«Այդ օրը բոլորի կողմից եղել է փախուստ պատասխանատվությունից»

05.04.2011

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղի ունեցող քննարկումներից մեկում անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի դեպքերին` գրել է. «Ես որպես այդ օրվա շատ դեպքերի մասնակից, պետք է պատմեմ հետեւյալը, որը մամուլում չի գրվել: Մարտի 1-ին, ժամը 10:30-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտից զանգում են լրագրողներ եւ ասում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամը 11:00-ին պետք …

կարդալ ավելին

Երեւի հունիսին

05.04.2011

«ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, երեկ tert.am-ի հարցին, թե` որքա՞ն է հավանականությունը, որ Ն.Փաշինյանին կարող են պայմանական վաղաժամկետ ազատել հունիսին, պատասխանել է. «Ըստ որոշ տեղեկությունների եւ ԵԽ ԽՎ պաշտոնյաների` ասվում է, որ բոլոր քաղբանտարկյալներին ազատ են արձակում պատժաչափի կեսը կրելուց հետո: Այս ընթացքում պատժի կեսը կրելուց հետո ազատ են արձակվել մի …

կարդալ ավելին

Անհանգիստ է

05.04.2011

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում «Աթաթուրքական հետազոտական միության» նախագահ Թանսել Չոլաշանը հայտարարել է, թե Թուրքիայի ներկայիս վիճակը նման է Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանին: Ըստ նրա` պետք է պատրաստվել «ազատագրական» պատերազմի: «90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն աշխատում են կրկնել: Թուրքիայի արեւելքում Հայկական հարցն է, հարավում` քրդական: Կրկին ցանկանում են պետություն ստեղծել: Կրկին օրակարգային է Հայկական եւ …

կարդալ ավելին

Նազարյանի խնդիրը չէ՞

05.04.2011

Երեկ ԱԺ-ում գազամատակարարման համակարգի վերաբերյալ լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է. թե Հայաստանում գազի սակագինը հիմնականում ցածր է եվրոպական երկրների գազի սակագներից: «Մասնավորապես` բնակչության համար վաճառվող 1000 խմ գազի սակագինը, որը ՀՀ-ում 341 ԱՄՆ դոլար է, Էստոնիայում կազմում է 529 ԱՄՆ դոլար, Լատվիայում` 538 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայում` 818 ԱՄՆ դոլար …

կարդալ ավելին

Նոր բացահայտումնե՞ր

05.04.2011

Երեկ խմբագրության էլեկտրոնային փոստին neo666sem@ gmail.com հասցեից մի նամակ էր ստացվել, որի անանուն հեղինակը` անդրադառնալով Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի առողջության վատթարացման մասին տեղեկություններին, փորձել է հիմնավորել, որ դա պայմանավորված է այդ համակարգում առաջիկայում սպասվող բացահայտումներով։ Ըստ այդ նամակի, Սոցիալական ապահովության Գյումրիի տարածքային կառույցում, մեկ ամիս շարունակ, Ֆինանսների նախարարության «ԽՀձ»-ի եւ նախագահի …

կարդալ ավելին

«Նարոդնիկություն են անում»

05.04.2011

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի գնահատմամբ` Հայաստանում ներքաղաքական վիճակը որեւէ փոփոխություն չի կրել: Միակ դրական փոփոխությունն, ըստ նրա` այն է, որ իշխանություններն ասում են` «մենք ամեն ինչից տեղյակ ենք, ամեն ինչից գիտենք, ամեն ինչ երեւում է…»: «Դա արդեն լավ է, եւ մենք պատրաստ ենք որոշակի փոփոխությունների: Որո՞նք են այդ փոփոխությունները, ի՞նչ է դա նշանակում, …

կարդալ ավելին

Վրաստանն առաջատարն է

05.04.2011

Համաշխարհային տնտեսական ֆորումի 2011թ. հաշվետվության համաձայն` զբոսաշրջության մրցունակության առումով Վրաստանն առաջատար դիրք է զբաղեցրել Հարավային Կովկասում: Հաշվետվության մեջ տեղ են գտել աշխարհի 139 երկրներ: Վրաստանը 3.98 բալով զբաղեցրել է 73-րդ տեղը, ինչը գրանցվել էր նաեւ 2009 թվականին: 2009թ. համեմատ` Ադրբեջանի ցուցանիշը 7 հորիզոնականով անկում է ապրել եւ այս անգամ 3.85 բալով հանգրվանել է 83-րդ հորիզոնականում: …

կարդալ ավելին