Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախկին նախագահ Մեհմեթ Ալի Թալաթի հատուկ դեսպանորդ Քութլայ Էրքը երեկ Երեւանում` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռները ռմբակոծելու մասին հայտարարություններին, ասել է. «Ես լսեցի Ադրբեջանի այն սպառնալիքները, թե ռմբակոծվելու են Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռները… Հուսամ, որ սա ուղղակի սպառնալիք է, հակառակ պարագայում` դա արդեն հումանիտար խնդիր է առաջ քաշում»: Ըստ նրա` կարեւոր է կողմերի իրատես լինելը. «Պետք է իրատես լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար եւ պետք է հարգել մյուս կողմի դիրքորոշումները եւս»: Քութլայ Էրքի դիտարկմամբ` սխալ է հանրային ներգրավվածության բացակայությունը ԼՂ բանակցային գործընթացում. «Գուցե սխալվում եմ, բայց ես չտեսա հասարակական ներգրավվածություն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչը շատ վատ է»: