Երեկ ԱԺ-ում գազամատակարարման համակարգի վերաբերյալ լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է. թե Հայաստանում գազի սակագինը հիմնականում ցածր է եվրոպական երկրների գազի սակագներից: «Մասնավորապես` բնակչության համար վաճառվող 1000 խմ գազի սակագինը, որը ՀՀ-ում 341 ԱՄՆ դոլար է, Էստոնիայում կազմում է 529 ԱՄՆ դոլար, Լատվիայում` 538 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայում` 818 ԱՄՆ դոլար եւ այլն»,- ասել է նա: Իսկ հարցին, թե եվրոպական երկրներում իր նշած սակագների մեջ ներառվա՞ծ են տեղական հարկերը` Ռ. Նազարյանը պատասխանել է. «Դա իմ խնդիրը չէ»: