«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր մի շարք կուսակիցների հետ երեկ մեկնել է Բուլղարիա: ԲՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ` պատվիրակությունը Բուլղարիա է մեկնել Բուլղարիայի վարչապետ, ԳԵՌԲ կուսակցության հիմնադիր Բոյկո Բորիսովի հրավերով: