Միջնորդությունն ուղարկվել է

05/04/2011

Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության խոսնակն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պատժից Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով վարչական հանձնաժողովը քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը արդեն ուղարկել է Միջգերատեսչական անկախ հանձնաժողով: Նա նաեւ հավելել է, որ եթե Միջգերատեսչական հանձնաժողովը հավանություն տա Վարչական հանձնաժողովի միջնորդությանը, ապա ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավարի վաղաժամկետ ազատ արձակման հարցը կլուծի դատարանը: Հիշեցնենք, որ Ա. Բարեղամյանը 2008թ. հուլիսին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: